ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ HOVHANNES TUMANYAN

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ HOVHANNES TUMANYAN

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ HOVHANNES TUMANYAN

Թումանյանի մասին

Հնի, անցյալի, նահապետական գյուղի մութ ու կախարդ կենցաղի կենդանի հայելին էր Թումանյանը, այնտեղից ծուխ ու մշուշ դարձած տարիների ծոցից բերել էր Թումանյանը իր հետ մի կախարդական լապտեր…

Կարծես կախարդ լիներ, որ շոգի և էլեկտրականության դարում արթնացնում էր անցածը, նա, այդ լոռեցի Հովհաննեսը, համաշխարհային պատերազմների և վուլկանային հեղափոխությանց մեր այս ահռելի դարում հրաշք էր, անկարելի հրաշք` զարմանալի զարմանք:
— Ասելով «անցյալ» մենք այսօր պատկերացնում ենք այն ամենը, ինչ-որ գտնվում է 1917-ի հոկտեմբերից այն կողմը: Պրոլետարական հեղափոխության հատուկ սուրը մի կարմիր խաչ քաշեց օրերում ու ժամանակներում այն ահեղ թվականին և այն ամենը, ինչ-որ մնաց գծի այն կողմը — այս կողմը կանգնածների համար հնամենի անցյալ դարձավ` հեռու ու անհաղորդ:
…Կանգնել ենք մենք, նորերս սահմանագծի այս կողմը, ետևում` հինն է, թեկուզ և ծանոթ ու հարազատ, բայց հեռու ու երազացած…
— Ինչպես Արարատին նետած քար… (անցողիկ երևույթների մասին)
Նա մեծ էր ավելի, քան եղավ:– Երկնքի նման ընդարձակ,
Իր երգերը – գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում,
Հանճարեղ երգերում նրա,– իր երկրի արևն էր շողում,
Նա մե՛ծ էր հողով, արյունով: – Արմատնե՜ր ուներ նա հողում:
Նա մեծ էր ավելի, քան եղավ: – Երկնքի նման ընդարձակ,
Օվկիանի նման` իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր: –
Եվ ոգու ափերին նստած` նա նայում էր հայացքով պայծառ–
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնաղ երազներ…

Եղիշե Չարենց

1918 թ. դեկտեմբերի 3-ից Արտիկի սպանության բոթը առնելուց հետո մեր տունը մռայլվեց: Թեև մինչև այդ թե ընդհանուր և թե անձնական վշտի ծանրության տակ հայրիկն արդեն կքել էր, կորցրել առողջությունը և ուրախ բանվորությունը, բայց դեռ չէր բեկվել: 1914 թ. պատերազմն ու 1915 թ. եղեռնը, գաղթն ու հետագա աղետները, ավելի առաջ հոր մահը, Աղայանի և իր եղբայրների մահերը նրան արդեն քայքայել էին, սակայն վերջինը` Արտիկի սպանությունը, մեջքը հանկարծ կոտրեց:

Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, էջ 176

Հովհաննես Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մեր պոեզիայի մեջ: Նա արդեն վարպետ է ամեն կողմով, մեծ գեղարվեստագետ և ժողավրդական ոգու իմաստուն և վսեմ թարգման: Նա կանգնած է իր հատուկ ճանապարհի վրա, որ լի է գեղարվեստական հրաշալիքներով, սակայն նա կմնա իբրև ունիկում և նրա ճանապարհը չի լինելու ապագա հայ պոեզիայի ճանապարհը:

Վահան Տերյան

Թումանյանի ստեղծագործությունը «հայ գրականության անցած հարյուրամյա ճանապարհի բոլոր լավագույն գծերի թանձրացումն է»:

Սուրեն Աղաբաբյան

Ինչքան մարդ պիտի անբան անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա: Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների վրա:

Թումանյանը` Անիի ավերակներում

 

***

 Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:

Մտեք հղումով՝  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ. ԱՇԽԵՆ
Արտավազդ Թումանյանի նամակները
ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ TUMANYAN IN PHOTOS
ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Добавить комментарий