Արտաշես Պողոսի Հակոբջանյան
Ծնվել է 1931 թ. հունիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո 1949-1951թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի երկամյա ուսուցչական ինստիտուտում, 1951-1955 թթ.-ին` Երևանի մանկավարժական ինստիտուտում:
Անցել է ավելի քան 50-ամյա գիտամանկավարժական աշխատանքի ճանապարհ:
1955-1960 թթ. դասավանդել է Մարտունու շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի, գրականության և հայ ժողովրդի պատմության ուսուցիչ: Հենց 1955թ. դեկտեմբերից էլ մտել է ղարաբաղյան պահանջատիրության դաշտ, պայքարել Ադրբեջանի վայրենի քաղաքականության դեմ: 1960 թ. տեղափոխվել է Երևան, աշխատել ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող:
1965 թ. կազմակերպել է Մարտունու շրջանի ստորագրահավաքը Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պահանջով: 1975 թ. անստորագիր հոդված է տարածել Մարտունու շրջանում Կևորկովի զեկուցման դեմ (տե´ս «Արցախյան ազատամարտի ակունքների մոտ», 2001 թ.):
Արցախյան ազատամարտի տարիներին հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով, որոնց մի մասն ամփոփված է «Արցախյան ազատամարտի ակունքների մոտ», 2001 թ., «Ղարաբաղյան հիմնահարցը դարավոր մաքառումների արդյունքում», 2004 թ., «Հիշենք, վերլուծենք, դասեր քաղենք մեր պատմության արյունոտ էջերից», 2009 թ., «Բաց նամակ Մինսկի խմբի համանախագահ երկրների պառլամենտներին ու քաղաքական շրջանակներին» (ռուսերեն, 2010 թ.):
Արտաշես Հակոբջանյանն ակտիվորեն մասնակցել է երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
Արտաշես Հակոբջանյանը մահացել է 2015թ․ մայիսի 13-ին։
Գիտական աշխատանքների ցանկ
Տպագիր
1. Առանձար, 1972 թ.
2. Արցախյան ազատամարտի ակունքների մոտ, 2001 թ.
3. Ղարաբաղյան հիմնահարցը դարավոր մաքառում ների արդյունքում, 2004թ.
4. Ղազարոս Աղայան. Գրական ժառանգությունը, 2007 թ.
5. Հիշենք, վերլուծենք, դասեր քաղենք մեր պատմության արյունոտ էջերից, 2009 թ.
6. Открытое письмо парламентам , политическим и интеллектуальным кругам государств сопредседателей Минской группи ОБСЕ, 2010 г.
7. Դասական ավանդներին հավատարիմ, 2012 թ.
8. Աններելի անգիտության ու քարոզչական պատերազմի հայրենական ճահճուտներում, 2013 թ.
9. Հետխորհրդային հասարակական-քաղաքական հեղաբեկումների լաբիրինթոսում
Ձեռագիր
1. Հայ ժողովրդի պատմություն (հնագույն ու հին շրջան)
2. Հայոց Աղվանից աշխարհի գլխիվայր շրջված պատմությունը
3. Մեսորպյան ուղղագրության հաղթանակը
4. Հոդվածներ ու գրախոսականներ
5. Երբ ոտնահարվում են չափանիշները
6. Ես և իմ Ղարաբաղը
7. Մի քիչ պոեզիա
8. Արցախի պատմություն
ՏԵՍ ՝