ԺՈՂՈՎՐԴԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԱՆՍԱԿԱՐԿԵԼԻ Է

Հրայր Դժոխքի ծննդյան 150-ամյակը
Հասմիկ Գուլակյանի զրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հովիկ Գրիգորյանի հետ
Հրայր Դժոխք - Արմենակ Ղազարյան Hrayr Dzhoghk Грайр Джохк

Հրայր Դժոխք — Արմենակ Ղազարյան Hrayr Dzhoghk Грайр Джохк

1864 թվականին ծնված հայ ազգային-ազատագրական պայքարի այս լեգենդը` Արմենակ Ղազարյանը, նույն ինքը` Հրայր Դժոխքը, հերոսացել է իր ամենօրյա գործունեության ընթացքում` ժողովրդի աչքի առաջ: Եղել է ուսուցիչ Տարոնի Ղզլաճ գյուղի և Մուշի Սբ Կարապետ վանքի դպրոցներում ու Մուշի Կեդրոնական վարժարանում 1880–83-ին):

1891–94 թթ. Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից է, աչքի է ընկել Տալվորիկի 1893-ի կռվում: 1894-ին մեկնել է Կովկաս, 1895-ին Ռումինիայում էր, 1896-ին Բասենի գյուղերից մեկում ձերբակալվել է, ազատվել է Կարինի բանտից համաներմամբ:
Ավաղ, Սասունի Խուլփ գավառի Ահարոնք գյուղում ծնված դյուցազնը զոհվեց 40 տարեկանում` Սասունի 1904-ի ապստամբության ժամանակ` Գելիեգուզանում: Այս ապստամբությունից հետո ֆիդայական շարժումը սկսել է անկում ապրել: Շարժման ելքը կանխորոշել է գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը:

***

Մեկ անգամ ևս խոնարհվելով մեր հայրենիքի ազատագրության ու պաշտպանության համար զոհված մարտիկների սխրանքների առաջ ու խնկարկելով նրանց հիշատակը` սրբացնենք նրանց գործն ու հայոց ազատամարտին նվիրած յուրաքանչյուրի կյանքն ու արյունը, ամուր կառչենք հող հայրենիին, որովհետև առանց վերջինիս մարդը վտանգում է թե՛ իր ազգն ու երկիրը, թե՛ ազգային արժեքներն ու հարստությունները: Փառք ու պատիվ մեր բոլոր անմահներին` անուն առ անուն…

«Վէմ» ռադիոկայան
9. 07. 2014

Տես նաև  Աղբյուր Սերոբի ծննդյան 150-ամյակը

Ժողովրդի գնահատականն անսակարկելի է. Հրայր Դժոխքի ծննդեան 150-ամեակը
Valuation by the people is indisputable: The 150th anniversary of the birth of Hrayr Dzhokhk
Оценка народа неоспорима: 150-летие рождения Грайра Джохка

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

//vem.am/download.php?id=022_Hasmik_Hovik%20Grigoryan%20-%2009%2007%2014_1404889796710.mp3

6 идей о “ԺՈՂՈՎՐԴԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ ԱՆՍԱԿԱՐԿԵԼԻ Է

  1. Hayagitaran Hayastan

    «Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք: Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա»: Հրայր Դժոխք

Добавить комментарий