ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ՖԻԴԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ Է

Աղբյուր Սերոբի ծննդյան 150-ամյակը

Հասմիկ Գուլակյանի զրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանի հետ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ՖԻԴԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ Է / Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան) – Aghbiur Serob (Serob Vartanian) Ахпюр Сероб

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ՖԻԴԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ Է / Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան) – Aghbiur Serob (Serob Vartanian) Ахпюр Сероб

19-րդ դարի վերջերին, ինչպես «Ռանչպարների կանչը» վեպում գրում է Խաչիկ Դաշտենցը, «Հայոց դաժան լեռներում» բարկացած քայլում էին «կրակե շապիկ հագած աստվածները»` հայ ֆիդայիները, որոնց ըմբոստ ճակատները, Մուշեղ Գալշոյանի արտահայտությամբ, «…մենք դեռ պետք է համբուրենք»: Ըստ իս` արդեն համբուրել ենք, որովհետև ֆիդայական շարժման սկզբնավորումից 100 տարի անց, նրանց հանգույն, ինքնակամորեն զենք վերցրին մերօրյա խենթերը և, մինչ կձևավորվեր նորանկախ ՀՀ-ի բանակը, ելան պաշտպանելու հող հայրենին… Ափսոս, Մուշեղ Գալշոյանն այլևս մեր ազատամարտիկների ուսուցիչների ճակատները համբուրողների շարքում չէր…
19-րդ դարի վերջին հայ ֆիդայիների գործողություններն այսօր մեզ անիրական են թվում, որովհետև այն ժամանակ անձնական ամեն ինչից հրաժարված մի խումբ խենթեր պատերազմ էին հայտարարել Օսմանյան կայսրությանը, որովհետև օղուզ բորենիները դժոխք էին դարձրել հայ ֆիդայիների հայրենիքը: Ֆիդայիները կամավո՛ր էին հագել դժոխքի կրակե լեզվակներից ու բոցերից կարված հրե շապիկները… Իրականի ու անիրականի սահմաններն այնպես էին խախտվել, որ մեկը կռվում էր 40–50-ի դեմ: Հույսը հրաշքն էր… «Պայթող Աղբյուրի հրաշքը հայ ֆիդայիներն էին»,– գրում է Դաշտենցը: Այդ խենթերի հրաշք փաղանգից էր բիթլիսցի Աղբյուր Սերոբը, որի ծննդյան 150-ամյակին է նվիրված մեր այսօրվա հաղորդումը:

«Հայրենիքի որդու առաքելությունն էր դա,– գրում է Խաչիկ Դաշտենցը:– Եվ ինչպե՞ս կարող է լինել հանգիստ և անձնական ապահով կյանք, երբ հայրենիքն ինքն է անապահով, որտեղի՞ց պետք է հայտնվի անձնական երջանկությունը, երբ հայրենիքն ինքն է ապերջանիկ, ո՞ւր կտանի անձնական փառքի ձգտումը, երբ հայրենիքն ինքն է անփառունակ, ո՞րն է անձնական սերը, երբ սիրո օրորոց հայրենիքը դժոխքի վերակացուն է օրորում… Քարանձավն է նրանց տունը, ամենաշատը՝ գյուղեզրի մարագը կամ գոմը. խոտը կամ ձյունն է նրանց անկողինը, փոթորիկն է նրանց սպիտակեղենը, քարն է նրանց բարձը, սեփական շունչն է նրանց կրակը, զենքի հետ պսակված, ուսապարկերում՝ մի կտոր կորեկհաց կամ մի բուռ փոխինձ. ուսապարկերում՝ իրենց պատանքացուն, հպարտ ճակատները թշնամու նենգ գնդակի դեմ բաց, զօր ու գիշեր լեռներում քայլում են կրակե շապիկ հագած աստվածները… Այդպիսի կյանքով կարող է ապրել միայն նա, ով իր ազատությունը չի զատում հայրենիքի ազատությունից, ով իր փառքը չի բաժանում հայրենիքի փառքից, ով իր երջանկությունը չի բաժանում հայրենիքի երջանկությունից, ով իր սերը չի զատում հայրենիքի սիրուց… Ասպետություն, ազատություն, հերոսություն, փառք և երջանկություն է անանձնական կյանքը: Եվ անսահման է անանձնական կյանքի սահմանը»: մ. ա. Խաչիկ Դաշտենցը տեղեկացնում է նաև, որ Կարմիր իրիցու տան երբեմնի ավետարանում գրված է եղել, թե ավետյաց երկրի լեռներում մի ծաղիկ է աճում՝ երջանկության Բրաբիոն ծաղիկը: Շատերն են որոնել այդ ծաղիկը, բայց ոչ մեկը չի գտել: Բրաբիոն ծաղկի հետևից գնացողներին համարել են խենթեր: Հայրենիքի երջանկության ծաղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է: Հայոց լեռների երջանկության ծաղիկ որոնող «խենթերը» ֆիդայիներն էին:
***
Սուրբ Նահատակաց եկեղեցու ճակատագիրն անբաժանելի է Հայոց ցեղասպանության զոհերի ճակատագրից… Սա թե՛ իմ, թե՛ մի շարք այլ անձանց կարծիքով` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի` Սսի կաթողիկոսության նստավայրին տեր կանգնելու պահանջի պատասխանն էր ՀՀ անկախության օրը… Այսինքն` սա թուրքերի պատասխանն է հայոց պահանջատիրությանը` Մեծ եղեռնից 100 տարի անց… Բարբարոս թուրքը երբեք չի փոխվելու… Ինչպես Րաֆֆին է ժամանակին ասել, քաղաքակրթվելուց հետո նա դառնալու է «ուսյալ սրիկա»…

ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲ - 1850? - 1903 / Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, ֆետայի, Աղբիւր Սերոբի գործակից: 1901ին կը բարձրանայ Սասուն՝ կռուելու համար Անդրանիկի կողքին: Կ՚անցնի Ախլաթ, ապա՝ Կովկաս։ Կը զոհուի Բասենի կռիւներուն, իր որդիներուն հետ, երբ Կարսէն կը փորձէր վերադառնալ Երկիր: / Սուլուխցի Սերոբ իր կորիւններով՝ Յակոբ (աջին) եւ Աւետիս (ձախին)։

ՍՈՒԼՈՒԽՑԻ ՍԵՐՈԲ — 1850? — 1903 / Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, ֆետայի, Աղբիւր Սերոբի գործակից: 1901ին կը բարձրանայ Սասուն՝ կռուելու համար Անդրանիկի կողքին: Կ՚անցնի Ախլաթ, ապա՝ Կովկաս։ Կը զոհուի Բասենի կռիւներուն, իր որդիներուն հետ, երբ Կարսէն կը փորձէր վերադառնալ Երկիր: / Սուլուխցի Սերոբ իր կորիւններով՝ Յակոբ (աջին) եւ Աւետիս (ձախին)։

Ես շատ եմ ցավում, որ մենք շարունակում ենք թուրքին չճանաչելով նայել ապագային… Մեծ եղեռնից 100 տարի անց Դեր Էզ Զորում ցաքուցրիվ եղան մեր նահատակների անթաղ ոսկորները` նահատակվելով երկրորդ անգամ… Եվ չնայած մեր իշխանությունները 2009-ին չլսեցին սեփական մասնագետների ու քաղաքացիների կարծիքը և ստորագեցին հայ-թուրքական ազգադավ արձանագրությունները, իսկ 5 տարի անց` սեպտեմբերի 24-ին, ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից դրանք ուղարկեց գրողի ծոցը, համոզված եմ, որ վաղն էլի ոչ խոհեմ քայլեր ենք անելու այս ոլորտում, իսկ հետո կրկին, ավելի ճիշտ` հազարերորդ անգամ զարմանալու ենք, որ 21-րդ դարում էլ թուրքն այն է, ինչ էր Ալթայից ճանապարհ ընկնելուց առաջ… Ելքը մեկն է` ուժեղանալ սեփական հարկի տակ… Այլ ուղի չունենք… 20-րդ դարի ռազմի մեր աստվածը` Գարեգին Նժդեհը, ասում էր. «Ուժն է ծնում իրավունք»: Երիցս ճիշտ էր մեր ռազմի վերջին մարգարեն. ուժեղին չեն դատում: Այդպես եղել է, է և լինելու է միշտ: Մեզ մնում է հետևություն անել` հանուն մեր ապագայի…
Իսկ այսօր, ի դեմս Աղբյուր Սերոբի, խոնարհվենք մեր հայրենիքի ազատագրության ու պաշտպանության համար զոհված բոլոր մարտիկների հիշատակի առաջ, չուրանա՛նք նրանց արյունը, ամո՛ւր կառչենք հող հայրենիին, որովհետև առանց Հայրենիքի մարդը վտանգում է թե՛ իր զավակների, թե՛ իր ազգի ու երկրի ապագան:
Փա՛ռք ու պատիվ հայոց ազատամարտի բոլոր ժամանակների նվիրյալներին` անուն առ անուն…

«Վէմ» ռադիոկայան
22. 10. 2014

Տես նաև Հրայր Դժոխքի ծննդյան 150-ամյակը

7 идей о “ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 2015-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ. ՖԻԴԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔ Է

  1. Вардан Закарян

    Իսկ այսօր՞ այդ նույն նվիրյալին ու ֆիդայինին որ ում համար կյանքը չի խնայել և բազում նահատակ ընկերներին հողին հանձնելով բողոքում է իր իսկ կողմից փրկված և իշխանության հասած ողորմելիներին և ի՞նչ. ծեծ ջարդ անգամ իրենց կանանց ու երեխաններին չեն խնայում, սա փաստում է մի բան, որ մենք նախ պետք է ինքներս մեր տականքից ազատվենք որ հետագայում ազատ անկախ երկիր կառուցելու ճանապարհին Ավիսներ ու Միկոյաններ, Սպանդարյաններ չլինեն:

Добавить комментарий