«ԱՍՏՎԱԾԸՆՏԻՐ ՊԱՏԱՆԻՆ». ՆԱՐԵԿԻ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»

«ԱՍՏՎԱԾԸՆՏԻՐ ՊԱՏԱՆԻՆ». ՆԱՐԵԿԻ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ - DANIEL YERAZHISHT «ԱՍՏՎԱԾԸՆՏԻՐ ՊԱՏԱՆԻՆ». ՆԱՐԵԿԻ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

«ԱՍՏՎԱԾԸՆՏԻՐ ՊԱՏԱՆԻՆ».
ՆԱՐԵԿԻ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»

Մի գերմանացի երաժշտագետի հարցրել էին, թե ինչպես եղավ, որ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն այդքան աստվածահաճո գործեր է կատարել, բայց Աստված նրան երկար կյանք չպարգևեց։ Չէ՞ որ «Ամադեուս» հենց նշանակում է «Աստծո սերը»։Երաժշտագետը պատասխանել էր, թե դրախտում Օրփեոսին փոխարինող չգտնվեց, Աստված էլ Երկիր մոլորակից ընտրեց 35-ամյա Մոցարտին ու տարավ երկինք։ Նույնը կարելի է ասել Պերգոլեզիի, Շուբերտի, մեծ նկարիչ Մազաչչոյի, Պետրոս Դուրյանի և այլ վաղամեռիկ հանճարների մասին։Հայտնի չէ, թե դրախտում ո՞ւմ պիտի փոխարիներ ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ (1986-2004), սակայն նա էլ արժանացավ Աստծո նշված սիրեցյալների ճակատագրին։ Ի դեպ, Նարեկին նվիրված իր հոդվածը Սիլվա Կապուտիկյանը վերնագրել է «Աստվածընտիր պատանին»։
Ցավոք, շատ քչերին է հայտնի Նարեկ Հովսեփյանի անունը։ Առավել ևս ողջունելի են Հասմիկ Գուլակյանի ջանքերը՝ ճանաչելի դարձնելու մեր հանրությանը Նարեկի ոչ մեծածավալ, բայց արժեքավոր ստեղծագործական ժառանգությունը։ Նկատի ունեմ վերջերս լույս տեսած «Նարեկ Հովսեփյան։ Առեղծվածային ակնթարթ» գիրքը, որը թողարկել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Գիրքն առաջին փորձն է հնարավորինս ամբողջական ներկայացնելու Նարեկի գրական դիմանկարը, փիլիսոփայական, քաղաքական հայացքները, հայրենասիրությունը։
«Հրաշամանուկ»,- այսպես է վերնագրված գրքի առաջաբանը, որի հեղինակն է բանասիրական գիտությունների դոկտոր Աելիտա Դոլուխանյանը։ Այն բացվում է Նարեկի հետևյալ ասույթով. «Անմահությունը սկսվում է հայրենիքի սիրուց» (նշված գործ, էջ 4)։ Սա կարելի է համարել ոչ միայն այս գրքի բնաբանը, այլև Նարեկի կարճատև կյանքի նշանաբանը։ Ա. Դոլուխանյանը դասակարգում է Նարեկի ժառանգությունը, ընդգծում նրա փիլիսոփայական ուղղվածությունը, նշելով, որ պատանին «քննել է միկրոկոսմոսի ու մակրոկոսմոսի փոխկապերի խնդիրները և այդ կապի մեջ մարդու համար թողել է լուսավոր այն հույսը, որն առկա է նաև Նարեկացու «Մատյանում» (անդ, էջ 5)։ Առաջաբանին հաջորդում է Հասմիկ Գուլակյանի ծավալուն հոդվածը, որը գրքի առանցքն է։ Հեղինակն իրեն բնորոշ բարեխղճությամբ ու խորաթափանցությամբ, տարբեր աղբյուրներից հայթայթած փաստերը, Նարեկի գրվածքները վերլուծելով ու մեջբերելով, քայլ առ քայլ կերտում է այդ հրաշամանուկի խճապատկերը։
Հ. Գուլակյանը գրում է. «Նարեկ Հովսեփյանին հիշելիս միշտ ասում եմ, որ նա ծնվել էր մի իրականության մեջ, որտեղ խաթարված էին բոլոր արժեքները՝ մարդկային, բարոյական, գիտական, մշակութային» (անդ, էջ 35)։ Նարեկի ապրած ժամանակի մասին հիշեցնելու համար փոխանցեմ թատերագետ Վադիմ Մելիքսեթյանից լսած մի դեպք։ Վադիմը, որ քաջածանոթ էր ՀՀ առաջին նախագահին, մտահոգված էր նրան շրջապատող պատեհապաշտներով, և իր անհանգստությունն էր հայտնել. «Լևոն, «անտուրաժդ» դուրս չի գալիս, «անտուրաժդ»։ Նախագահը պատասխանել էր, թե այդպես է լինում հեղափոխություններից հետո, ինչպես ամպրոպներից հետո ցեխաջրերը վեր են ելնում։ Որքա՛ն մարդ կեղտոտվեց այդ «ցեխաջրերում», որոնք այսօր բարգավաճում են։ Սակայն Նարեկն անբիծ լոտոսի պես մնաց մաքուր։
Զարմանալի է, որ այս պայմաններում այդ փխրուն պատանին շատերի պես ոտնատակ չընկավ, այլ իր մտքի թռիչքով վեր խոյացավ։ Պատանին ընդվզեց, երբ սկսեցին գրադարաններ, գրախանութներ փակել, տարածքները յուրացնել։ Նարեկը գրում էր. «Մարդկային բանականությամբ ստեղծված ամենահանճարեղ գյուտերից մեկը գիրքն է» (էջ 9), «Այսօրվա մեր գոյությամբ պարտական ենք խնկաբույր գրաբարին» (էջ 10), «Ներկա լինել չարի ծննդին և չկանխել այն՝ նշանակում է գիտակցաբար մասնակիցը լինել հետագա բոլոր չարագործությունների» (էջ 37)։ Ցավոք, սա իրականություն դարձավ, ինչպես խոստովանել են նաև պետական այրերը։
Տղայի հետաքրքրությունները չափազանց բազմազան էին։ Նա անդրադարձել է պատմությանը, հայ ժողովրդի անցյալին, ներկային, մշակութային վայրիվերումներին, մատաղ սերնդի դաստիարակության, կրթության խնդիրներին։ Դատողություններ է արել նույնիսկ մետաղների տեխնոլոգիայի, ներքին այրման շարժիչի կատարելագործման մասին և այլն։ Եվ այս ամենի կենտրոնում հայրենիքի և պետության մասին նրա մտահոգություններն ու տագնապներն էին։ Ինչպես նշել է Աելիտա Դոլուխանյանը, «պետությունը Նարեկի համար սևեռամիտ գաղափար էր» (անդ, էջ 6)։ Ինչպես մեր մեծերը, Նարեկը ևս հայ ժողովրդի փրկությունը տեսնում է միաբանության, ճշմարիտ հավատի, ոգեկանության, բարոյականության, նվիրվածության, անցյալ արժեքների պահպանման ու շենացման մեջ։
Նարեկի «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակը, ըստ էության, ազգային փրկության գեղարվեստորեն շարադրված մի տեսլական է, «ուտոպիա»։ Նարեկի էսսե-վիպակի մասին Հ. Գուլակյանը գրում է. «Այն, ինչ գրել է Նարեկ Հովսեփյանն այդ գործում, շատերիս համար գուցե նորություն չէ։ Պարզապես ցնցում-ապշեցնում են պատանու տրամաբանված, կուռ, հայեցակարգային անխոցելի մտածողությունը և չափազանց հակիրճ աֆորիզմները ազգի, հայրենիքի ու պետության մասին» (էջ 48)։ Վիպակը սկսվում է Հայոց արքայի օծման արարողությունից։ Այն երևակայական 14-ամյա Նարեկ Ա-ն է, որին գահակալության են պատրաստել հայության թշնամիները՝ նորբաբելոնյան աշխարհակալը և իր արբանյակները, հույս ունենալով, որ այդ անփորձ պատանու միջոցով հայության ներսի ու դրսի թշնամիները կկարողանան վերջնականապես տապալել Հայաստանը։ Սակայն սխալվում են։
Երդմնակալության պահին, մայր հողից գոտեպնդվելով, նա պահանջում է սուրբ Վարդանի սուրը, Աստվածաշունչը, Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Արարողության ընթացքում Նարեկ Ա-ն ի լուր աշխարհի հռչակում է իր հաղթական ծրագիրը, որը վերաբերում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, պետական կառուցվածքին, ընդգրկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները՝ բանակը, մշակույթը, կրթությունը և այլն։ Այս ամենն իրականացնելու համար նա, ինչպես Հիսուսը Ղազարոսին, ոգեկոչում է անցյալի մեր հերոսներին, սրբերին. «Կոչենք Մհերին։ Դուրս գանք մեր տառապանքների Ագռավաքարից և մեր լեռների բարձունքներից ձայն տանք…» ( էջ 52)։ Եվ այդ կոչին արձագանքեցին Տիգրան Մեծը, Վռամշապուհը, Մաշտոցը, Ավարայրի, Սարդարապատի հերոսները, Անդրանիկը, Նժդեհը, զինվորները և այլք։
Վերջում Տիգրան Մեծը Նարեկ Ա-ին հանձնում է իշխանության գավազանը, որպեսզի նա թագավորի ազատագրված Հայաստանում։ «Եվ աշխարհի ծագերը բացում են իրենց սահմանները, որպեսզի հայոց երկրի օրհնված լույսը լցվի և մաքրազարդի բոլորին՝ մանուկից մեծ» (էջ 67)։
Հ. Գուլակյանի գիրքն ամփոփում է Սիլվա Կապուտիկյանի «Աստվածընտիր պատանին» հոդվածը։ Իսկ հավելվածում տեղ են գտել Նարեկի աֆորիզմներից հիսունհինգը։ «Նարեկ Հովսեփյանի «Առաքելություն իմաստնության տաճար» («Հայաստան» հրատարակչություն, 2005 թ.) փոքրածավալ գիրքը կարդալիս ես մի քանի անգամ վերադարձա առաջին էջին՝ ճշտելու… իսկապե՞ս ծնվել է 1986-ին ու մահացել 2004-ին, իսկապե՞ս ապրել է ընդամենը 17 տարի,- գրում է Ս. Կապուտիկյանը:- Ուրեմն բոլոր այս տարիներին, երբ մենք՝ մեծահասակներս, տարված ենք եղել մեր վեճերով ու պայքարներով, մեր մեծ ու փոքր առօրյա հոգսերով, Իջևան փոքրիկ քաղաքում, մտավորականի սովորական մի ընտանիքում ծնվել ու մեծացել է մի արտակարգ երեխա, համարյա հրաշամանուկ» (էջ 69)։ Ս. Կապուտիկյանը զարմանում է. «Որտեղից այս հազիվ պատանիացող տղայի մեջ այսքան հասունություն, հոգու փորձ, ընդհանրացման կարողություն, այսպիսի լեզու՝ դիպուկ, լակոնիկ, զգացածը ձևի բերելու հմտություն։ Իսկ հապա «Նոյյան աղավնու չափազանց հակիրճ աֆորիզմները ազգի, հայրենիքի ու պետության մասին» (էջ 48)։ Վիպակը սկսվում է Հայոց արքայի օծման արարողությունից։ Այն երևակայական 14-ամյա Նարեկ Ա-ն է, որին գահակալության են պատրաստել հայության թշնամիները՝ նորբաբելոնյան աշխարհակալը և իր արբանյակները, հույս ունենալով, որ այդ անփորձ պատանու միջոցով հայության ներսի ու դրսի թշնամիները կկարողանան վերջնականապես տապալել Հայաստանը։ Սակայն սխալվում են։
Երդմնակալության պահին, մայր հողից գոտեպնդվելով, նա պահանջում է սուրբ Վարդանի սուրը, Աստվածաշունչը, Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Արարողության ընթացքում Նարեկ Ա-ն ի լուր աշխարհի հռչակում է իր հաղթական ծրագիրը, որը վերաբերում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, պետական կառուցվածքին, ընդգրկում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները՝ բանակը, մշակույթը, կրթությունը և այլն։ Այս ամենն իրականացնելու համար նա, ինչպես Հիսուսը Ղազարոսին, ոգեկոչում է անցյալի մեր հերոսներին, սրբերին. «Կոչենք Մհերին։ Դուրս գանք մեր տառապանքների Ագռավաքարից և մեր լեռների բարձունքներից ձայն տանք…» ( էջ 52)։ Եվ այդ կոչին արձագանքեցին Տիգրան Մեծը, Վռամշապուհը, Մաշտոցը, Ավարայրի, Սարդարապատի հերոսները, Անդրանիկը, Նժդեհը, զինվորները և այլք։
Վերջում Տիգրան Մեծը Նարեկ Ա-ին հանձնում է իշխանության գավազանը, որպեսզի նա թագավորի ազատագրված Հայաստանում։ «Եվ աշխարհի ծագերը բացում են իրենց սահմանները, որպեսզի հայոց երկրի օրհնված լույսը լցվի և մաքրազարդի բոլորին՝ մանուկից մեծ» (էջ 67)։

«Նարեկ Հովսեփյան։ Առեղծվածային ակնթարթ» Հասմիկ Գուլակյան Hasmik Gulakyan

«Նարեկ Հովսեփյան։ Առեղծվածային ակնթարթ» Հասմիկ Գուլակյան

Հ. Գուլակյանի գիրքն ամփոփում է Սիլվա Կապուտիկյանի «Աստվածընտիր պատանին» հոդվածը։ Իսկ հավելվածում տեղ են գտել Նարեկի աֆորիզմներից հիսունհինգը։ «Նարեկ Հովսեփյանի «Առաքելություն իմաստնության տաճար» («Հայաստան» հրատարակչություն, 2005 թ.) փոքրածավալ գիրքը կարդալիս ես մի քանի անգամ վերադարձա առաջին էջին՝ ճշտելու… իսկապե՞ս ծնվել է 1986-ին ու մահացել 2004-ին, իսկապե՞ս ապրել է ընդամենը 17 տարի,— գրում է Ս. Կապուտիկյանը:- ՈՒրեմն բոլոր այս տարիներին, երբ մենք՝ մեծահասակներս, տարված ենք եղել մեր վեճերով ու պայքարներով, մեր մեծ ու փոքր առօրյա հոգսերով, Իջևան փոքրիկ քաղաքում, մտավորականի սովորական մի ընտանիքում ծնվել ու մեծացել է մի արտակարգ երեխա, համարյա հրաշամանուկ» (էջ 69)։ Ս. Կապուտիկյանը զարմանում է. «Որտեղից այս հազիվ պատանիացող տղայի մեջ այսքան հասունություն, հոգու փորձ, ընդհանրացման կարողություն, այսպիսի լեզու՝ դիպուկ, լակոնիկ, զգացածը ձևի բերելու հմտություն։ Իսկ հապա «Նոյյան աղավնու վերադարձը» կիսաիրական-կիսահեքիաթային հորինվա՞ծքը։ Ասես նորօրյա վիպասք է, նորատիպ էպոս, ու հերոսն էլ՝ Նարեկ Առաջին թագավորը, Սասնա ծռերի շառավիղն է, 1000 տարի հետո հայտնված մի նոր միամիտ ու արդարախոս Սասնա մանուկ, որ անհավասար կռվի է բռնվում ժամանակակից մսրամելիքների հետ» (էջ 70)։
Հետաքրքիր է, մերօրյա մսրամելիքները կարդացե՞լ են Նարեկի այս գործը։ (Օրինակ, Ալեքսանդր Սոլժենիցինի «Как обустроить Россию» աշխատությունը բավական արծարծվել է Ռուսաստանում, մտահոգել պետական այրերին)։
Դժվար թե մեր մսրամելիք-թալանչիները կարդացած լինեն Նարեկի գիրքը։ Որովհետև դրանց մի մասը կարդալ չգիտե, մյուսը՝ հասկանալ։ Մանավանդ որ դրանք մտահոգված չեն Հայաստանի ապագայով։ Ի դեպ, ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե Ազգային ժողովի 131 պատգամավորների կեսը դպրոց չի ավարտել։ Իսկ այսօր մի մասը հասցրել է գնել դիպլոմներ, գիտական թեզ պաշտպանել։ Պարզ չէ, թե ումից են «պաշտպանվում», փոխանակ մենք իրենցից պաշտպանվենք։ Մինչդեռ եթե կարդային «Նոյյան աղավնու վերադարձը», ապա այն իր ակնհայտ ակնարկումներով կարող էր ազդել Շեքսպիրի «Համլետում» կիրառված «մկան թակարդի» պես, որում բռնվում է եղբայրասպան թագավորը։ Երբ Համլետի սցենարով դերասանները վերարտադրեցին, թե ինչպես թագին տիրանալու համար չարագործը սպանում է քնած եղբորը, Կլավդիոս «ոչ լեգիտիմ» արքան, իրեն մատնելով, զայրացած լքում է ներկայացումը։
Այժմ նշենք մի քանի ակնարկ Նարեկի վիպակից, որտեղ, ինչպես հայելու մեջ, մեր մսրամելիքները իրենք իրենց կճանաչեն։ Օրինակ, «պետական այն այրերը, որոնք անձնական շահը գերադասում են պետականից, առնվազն ջուր են լցնում թշնամու ջրաղացին» (էջ 43)։
Նարեկ Ա արքան «Նախ ձերբակալում է կառավարության նախագահին, որը ղեկավարվում էր «որքան վատ, այնքան լավ» քաջածանոթ կարգախոսով, և նրա ապիկար ու հանցակից վարչախմբին… Չունենալ պետական մտածողությամբ կառավարություն՝ նշանակում է գիտակցաբար գնալ կործանմանն ընդառաջ» (էջ 51)։ «Անպատիվ ու անարգված երկիրը չի կարող գոյատևել, մարմնապես ու նյութապես բարձր չի լինի մուրացիկից» (էջ 52)։
Նարեկ Ա-ն խիստ կարևորում է կրթության, գիտության, լեզվի, հավատի, մշակույթի, հայրենասիրության ազգապահպան դերը։ Ահավասիկ. «Մեր բանակի ամենազոր դաշնակիցը հայոց լեզուն է», «Օտարաբանության սիրահարը նման է անձնասպանի», «Հեռուստատեսության ներկա նպատակը գլոբալացումն է, իսկ գլոբալացման նպատակը՝ ազգերի և ազգայինի վերացումը» (էջ 62)։ Իսկ ինչպե՞ս պաշտպանվենք այս աղետներից։ Սրա պատասխանը ևս տալիս է Նարեկը. «Ոչ ասենք փափկասուն տիկնանց վայել, օտարերկրյա շքեղ ինքնաշարժերով բարձրաստիճան զինվորականների ցուցադրաբար ու աննպատակ թրևելուն… Ոչ ասենք այն զորապետերին, որոնց քաջությունը սահմանափակվում է գիշերային ակումբների մերկ գեղեցկուհիներին նվաճելով» (ի դեպ, նվաճելովը կարելի էր վերցնել չակերտների մեջ) (էջ 59)։ «Չաղավաղենք Աստծուց պարգև ստացած մեր դիմագիծը՝ ջրի հայելուն նետած օտարի պատահական քարից, դեմ լինելով խավարին մեկընդմիշտ, դիմադարձ կանգնելով չարիքին ու բռնությանը…» (էջ 64)։ Իսկ հետևյալ կոչը գրված է միանգամայն նժդեհյան ոգով. «Տառապանքների բովով անցած իմ հրաշալի ժողովուրդ, ափդ մի՛ պարզիր օտարին՝ մի քանի սենթ կամ մի քանի սու մուրալու համար։ Վերագտի՛ր նախաստեղծ քո ոգին։ Հանուն ստամոքսի մի՛ դարձիր գործակալ կրկին, մի՛ խաչիր քո Քրիստոսին երեսուն արծաթով, որ քո երկիրն է՝ բարձրյալից պարգև տրված ընդմիշտ քեզ» (էջ 46)։ «Մարզական խաղերն աստիճանաբար նմանվում են քաղաքական խաղերի, կուլիսային բանակցություններն են որոշում նրա ելքը» (էջ 78)։ Ինչպես տեսնում ենք, Նարեկի ասույթները, կոչերը հայելու պես արտացոլում են մեր իրականությունը։
Եվս մեկ նժդեհաշունչ ասույթ. «Այլ երկրներից սահմաններով զատված աշխարհագրական տարածքը չի կարող կոչվել հայրենիք, եթե նրա վրա ապրողները զուրկ են հայրենիքի զգացողությունից» (էջ 45)։
Ակնհայտ է, որ պատանի Նարեկը կրել է մեծն Գարեգին Նժդեհի ազդեցությունը, և ոչ միայն ասելիքով, այլև արտահայտվելու լակոնիկ, ինչպես Նժդեհը կասեր, «ֆրագմենտալ» ոճով։ Իր մի նամակում Նժդեհը գրել է. «Թղթի պակասության պատճառով բանտարկութեանս առաջին տարիներին ես ակամա գրում էի ֆրագմենտալ, իսկ երբեմն աֆորիստիկ, որոնք ֆրագմենտալ բնույթ ունեն» (Ռաֆայէլ Համբարձումեան, Նժդեհ, Ե., 2007, էջ 8-9)։ Նժդեհի համախոհ Հայկ Ասատրյանի պարզաբանումից զգացվում է, որ միայն նշվածը չէ դրա պատճառը. «Նժդեհի ոճը բեկորային է, մտածումը՝ ամբողջական… Քչերը, շա՛տ քչերը մեր կյանքում խօսում, գրում կամ գործում են արիւնով ու ջղերով։ Բարձր տեմպերամենտի եւ հզօր անհատականության հոգեբանական տիպարներ են դրանք, որոնք աչքի են ընկնում իրենց հարազատացած գաղափարներն ու ճշմարտությունները կրօնական խանդավառությամբ ապրելու յատկութեամբ եւ իրենց ինքնատիպ ոճով — ընդհանրապէս ֆրանգմենտար (կտրատուած) բնույթի են» (անդ, էջ 9)։
Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան» գրքի մասին մեր անդրադարձն ավարտենք հենց հեղինակի հոդվածի վերնագրով. «Նա կդառնար մտքի տիրակալ, եթե…», եթե Նարեկի կյանքի սիմֆոնիան չմնար «անավարտ»։

«ԱՍՏՎԱԾԸՆՏԻՐ ՊԱՏԱՆԻՆ». ՆԱՐԵԿԻ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»
«Իրատես de facto», 2014, թիվ 29 (ապրիլի 29-մայիսի 1)

ՏԵՍ ՆԱԵՎ ՝

1. ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱԿՆԹԱՐԹ
2. Վիպակ-ուտոպիա
3. ՆՈՅՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
4. Նարեկ Հովսեփյան (հարցազրույց)
5. ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ՄԱՔՍԻՄՆԵՐ)
«ԱՍՏՎԱԾԸՆՏԻՐ ՊԱՏԱՆԻՆ»

 

3 идей о “«ԱՍՏՎԱԾԸՆՏԻՐ ՊԱՏԱՆԻՆ». ՆԱՐԵԿԻ ԿՅԱՆՔԻ «ԱՆԱՎԱՐՏ ՍԻՄՖՈՆԻԱՆ»

  1. Roza Arvahi

    շատ լավ կլիներ Նարեկի մաքսիմները դառնային յուրաքանչյուր հայնպատանու սեղանի գիրքը սովորեին դպրոցներում հասկանային ինչ է հայրէնիքը ու ինչէ հայրենիքի սերը ու այդպես կհառներ մեր կորուսյալ արժեհամակարգը ու իշխանությունները կտէսնեին իրենց ոչնչությունը Նարեկին պետք է հրատարակել հաճախակի բոլոր թերթերում գրական հանդեսներում երկիրը փրկելուիր բարոյահոգեբանական ախտից

Добавить комментарий