ԿՈՄԻՏԱՍԻ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԸ». Անավարտ «Անուշ» օպերան
Հայտնի է, որ Կոմիտասն աշխատել է «Անուշ» օպերայի ստեղծման վրա, և պահպանվել ու մեր օրերն են հասել Կոմիտասի «Անուշի» սևագիր ձեռագրերը: Այդ օպերայից շատ քիչ բան է հասել մեզ: Սակայն եղած նյութերը վկայում են, որ Կոմիտասը 1904 թվականից մեծ ստեղծագործական ոգևորությամբ ձեռնամուխ է եղել Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա օպերա գրելու աշխատանքներին: Այդ թեմայով օպերա ստեղծելու մտադրության մասին Կոմիտասը գրել է 1904 թվականի հունվարի 22-ին՝ իշխանուհի Մարիամ Թումանյանին հասցեագրած նամակում: Այդ նամակից երևում է, որ Կոմիտասը հաճույքով է կարդացել Հովհ. Թումանյանի հմայիչ «Անուշը»: Նա արդեն այդ ժամանակ դիտողություններ ուներ օպերայի լիբրետոյի նախագծի վերաբերյալ և խնդրում էր իր մտքերը հաղորդել բանաստեղծին: Իր ցանկությունները շարադրելուց հետո Կոմիտասը խնդրում էր՝ որքան հնարավոր է շուտ պատրաստել լիբրետոն, որպեսզի սկսի օպերայի երաժշտական ծրագրի մշակումը:
Այսպիսով, արդեն 1995 թվականին «Անուշ» օպերայից որոշ հատվածներ պատրաստ էին: 1905 թվականի մարտի 3-ով թվագրված նամակում Թումանյանը Կոմիտասին խնդրում է Թիֆլիս գալիս իր հետ վերցնել «Անուշ» օպերայի պատրաստի հատվածները. «Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ Ձեզ հետ ծանոթանալու և խոսելու «Անուշ» օպերայի մասին: Եթե կարելի է, Ձեզ հետ բերեցեք ձայնագրված կտորները, ասում են, շատ հաջող են դուրս եկել»:
Դերենիկ Դեմիրճյանը վկայում է. «…Մի տարի անց, գնալով Էջմիածին, այցելեցի Կոմիտասին: Հիշում եմ նրա հատվածները «Անուշ» օպերայից, որի վրա աշխատում էր: Նա երգեց Սարոյի և Անուշի հանդիպումը՝ «Ասում են ուռին»-ը: Արիաները օրգանապես ծնունդ էին ժողովրդական երգի և զարմանալի պարզ իրենց գեղեցկության մեջ: Ինձ հետաքրքրում էր ժողովրդական դիալոգը…»:
1908 թվականի մայիսի 24-ին Կոմիտասն Էջմիածնից գրում է Հովհ. Թումանյանին. «Աղբեր, վաղուց է սկսել եմ և բավական բան գրել քո Անուշից, բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջություն դառնա: Այս գիրս առնելուն պես գրիչդ կառնես և ինձ մի դրական բան կգրես: Այս ամառվա արձակուրդներին պետք է զբաղվեմ առավելապես «Անուշ»-ով: Գրիր, թե երբ կարող ես մի քանի օրով ինձ մոտ հյուր գալ և այստեղ միասին վերջացնենք, և ես հանգիստ շարունակեմ. ամեն անգամ երբ տրամադրությունս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետև երգի հարմարեցված չեն, դեռ բաներ ու պակասներ էլ կան»:
Դրանից ընդամենը 15 օր անց Թումանյանին ուղարկած նամակում Կոմիտասը գրում է, որ «Անուշի» լիբրետոն լրացնելու համար բանաստեղծի հետ աշխատելու նպատակով պատրաստ է մեկնել Դիլիջան: Կոմիտասի նամակներից երևում է, որ 1909թվականի փետրվարին օպերայի ստեղծման աշխատանքները հաջող են ընթանում, և որ ինքը վշտացած է Հովհաննեսի բանտարկությամբ (Թումանյանը ցարական օխրանկայի կողմից մեղադրվում էր ՝ հակապետական գործունեության և Անդրկովկասի ժողովուրդների մեջ բարեկամության ու համերաշխության գաղափարներ քարոզելու համար): Միաժամանակ Կոմիտասը գանգատվում է, որ «… էլի կիսատ մնաց «Անուշի» երգական խմբագրությունը»:
Մեր օրեր են հասել Կոմիտասի «Անուշ» օպերայի՝ հեղինակի ձեռքով գրված 27 թերթիկներ: Նրանց վրա խնամքով գրված են տարբեր բնույթի մեղեդիներ՝ իրենց տեքստերով: Դրանց մի մասը հայկական ժողովրդական երգերի մեղեդիներ են, մի մասն էլ՝ Կոմիտասի ինքնուրույն ստեղծագործությունները, որոնք գրված են դարձյալ ժողովրդական մեղեդիների ոճավորմամբ:
Պահպանվել է «Անուշ» պոեմի՝ 1903 թվականին հրատարակված օրինակը, որի լուսանցքներում Կոմիտասի ձեռքով արված են բազմաթիվ նշումներ ու ցուցումներ: Դրանցից կարելի է որոշակի պատկերացում կազմել Կոմիտասի մտահղացումների մասին, հասկանալ, թե ինչպես է ինքը պատկերացրել օպերայի բեմական մարմնավորման, երաժշտական դրամատուրգիայի զարգացման, գործիքավորման, գեղարվեստական ձևավորման և այլն մանրամասները:
Կոմիտասը, այսպիսով, հայ ազգային օպերայի սկիզբն էր դնում: Եվ դրա ծաղիկը պիտի լիներ «Անուշը», որն այդպես էլ ավարտին չհասցվեց:
Տես՝ ԿՈՄԻՏԱՍ
Erb es @ndunveci EREVANI R. MELIQYANI anvan erajshtakan usumnarani vocal bajin …henc ayd tari… pr. ATHAYAN@ dzernarkec ev irakanacrec KOMITASI anavart operayi nerkayacuman drvagneri cucadruthyun@….ES el masnakceci ayd bamadrman@…HAMBARDZMAN tesarani axchikneric mekn eyi es …ANUSHI deri solistn el Araxsia Mansuryann er..Menq ayd operan cucadrecinq THUMANYANI tun-thangaranum… Ayd cucadrum@ mec ardzaganq unecav…(karcem, nuynisk,der pahapanel em ayd orva masin hodvacneric mek@)….Es anchaph hpart em zgum vor , tariner aradj , masnakcel em ayd cragrin…Dzer ays hodvac@ gexecik hishoxuthyunner arthnacrec im mech…SHNORHAKALUTHYUN…<3...
Հասմիկ Սարքիսէն ջան, մի բառ ճիշտ չի՝ ԱՂԲԷՐ …
Hello, could somebody let me know whether I could use the picture of Komitas with Tumanian for my dissertation without violating any copyrights? Thanks