Էտրուսկների հայկական ծագումը The Armenian Origin of the Etruscans (մաս 2)
Աշակերտները հարցրին Հիսուսին. Ասա մեզ, ինչպիսի՞ն կլինի մեր վերջը:
Հիսուսը պատասխանեց. Գիտե՞ք արդյոք սկիզբը, որպեսզի փնտրեք վերջը: Քանի որ միասին են՝ որտեղ սկիզբն է, այնտեղ է լինելու վերջը:
Դեռ XIX դարի կեսերին Ռոբերտ Էլլիսը մարգարեական կանխազգացումով զգուշացնում էր մարդկությանը, հայ ժողովրդին սպառնացող մեծ վտանգի մասին: Իր ուսումնասիրությունների հիման վրա, մեկը մյուսի ետեւից, հրատարակեց մի շարք անգնահատելի կարեւորության աշխատություններ, որոնք, ըստ երեւույթին, հետագայում ակներեւ է եւ հիմա հասկանալի պատճառներով, լայն տարածում չստացան:
Դրանք էին․
1. «Օժանդակություն Իտալիայի եւ Հունաստանի ազգագրությանը» — (Contributions to the ethnography of Italy and Greece, by Robert Ellis, 1858):
2․ «Էտրուսկների հայկական Ծագումը» — (The Armenian Origin of the Etruscans, by Robert Ellis, 1861)։
3․ «Հին Իտալիայի Ասիական կապակցությունը» — (The Asiatic affinities of the old Italians, by Robert Ellis, 1870)
4․ «Էտրուսկների եւ Բասկերի լեզուների ակունքները» — (Sources of the Etruscan and Basque Languages, by Robert Ellis, 1886) եւ այլն…
Հեղինակը կտրականապես համաձայն չէր, որ հայերենը Հնդեւրոպական Լեզուների ծառի բնի պատահական տեղից դուրս եկող, որեւէ ճյուղավորում չունեցող, հարուստ, բայց իքնամփոփ՝ հանելուկային մի փակուղի է իրենից ներկայացնում, համարյա ինչպես բասկերենը: Ընդհակառակը, նա խորին համոզմունք ուներ, որ Հնդեւրոպական լեզուների դասակարգման ժամանակ, այդ «մեկը հայոց լեզուն միտումնավոր ձեւով էր այդպես ներկայացրել՝ կարծես թե հող պատրաստելով, որպեսզի հետագայում այն դիտարկվի կղզիացված լեզվի տեսակ եւ, հետեւաբար, Արիական խմբից ուղղակի հեռացվի: Սակայն, ի՞նչ պատահեց հայոց լեզվի ընտանիքի մյուս անդամներին»: Ռոբերտ Էլլիսը այդ հարցի պատասխանը տալու համար, իր ողջ կյանքը նվիրեց եւ, կարծում եմ, որ նրա ապացույցները ավելի քան համոզիչ են, որ Եվրոպական ժողովրդների մարդաբանական եւ լեզվաբանական հիմքերը ծագում են Հայկական Լեռնաշխարհից եւ Հայոց Լեզվից եւ, որ Հնդեւրոպերենը, դա Հին Հայերենն է:
Ըստ Էլլիսի, Հայաստանից մինչեւ Իտալիա, հայերեն խոսողների շարքն ընդհատվեց միայն այն ժամանակ, երբ սիրիական, կամ ասորիական մի ժողովուրդ հարավից բարձրանալով հայտնվեց Փռյուգիայի եւ Հայաստանի միջեւ՝ կտրելով նրաց ազգակցական կապը եւ կոչվելով Կապադովկիա, որի արեւելյան մասում նույնպես ձեւավորվում է հայերենը:
Փռյուգիացիք, Լիդիացիք, Պելազգիները, Էտրուսկները եւ Բասկերը հեռավոր ժամանակներում իրենց ծագումն են ստացել Հայաստանից, կամ Հայաստանի այն մասից, որը կոչվում էր Թրակիա եւ, ըստ նույն Ստրաբոնի, գրավում էր Հայաստանի արեւելյան մասը Մեդիաների (այժմյան Պարսկաստան) հարեւանությամբ, ընգրկելով Ուրմիա լիճը եւ հյուսիսում տարածվելով մինչեւ Իբերիան եւ Աղվանքը (մինչեւ Կովկասյան լեռները), որոնց, ըստ լեզվաբանական անալիզի, ավելի մոտ էին Պելազգիները, որոնք հետագայում Էտրուսկների հյուսիսարեւելյան հարեւանները դարձան: Ի դեպ, Արցախյան բառբառով «պել» նշանակում է չար, հիմար, խելքից թեթեւ, կամ գիժ: Դրանցից ո՞րն են Պելազգիները, չգիտեմ, բայց իրենց անունը ակնհայտորեն հայկական է։
Թրակիաին նույն տեղն է վերագրում նաեւ մեր V դարի պատմիչ՝ Մովսես Խորենացին: Իբերներին եւ Աղվաններին համարելով հայի թոռներից սերող ազգակից ժողովուրդներ, որոնց համար, ինչպես գիտենք պատմությունից, մեր Մեսրոպ Մաշտոցն էր այբուբեններ ստեղծել:
Որպեսզի լավ պատկերացնենք, թե որքան հրեշավոր է հայերի ոչնչացման ծրագիրը, որը բնավ չի ավարտվել եւ շարունակվում է հակամարդկային իր բոլոր դրսեւորումներով, պիտի շարունակենք պատվելի Ռոբերտ Էլլիսի միտքը: Հեղինակն ասում է. «Փռյուգիացիները (Phrigi) եւ Հայերը մի ընտանիքից էին՝ ընդ որում առաջինները սերում են հայերից, որի վկայությունն է փռյուգիերենի հայերենին ավելի նմանվելը, քան հունարենին: Պետք է հիշել, եթե անգամ Փռյուգիերենն ու Հունարենը հին լեզուներ են, բայց Հայերենը հնագույն ձեւն է, ինչում մենք համոզվեցինք, բաղդատելով ժամանակակից ձեւերի հետ: Հայերենը ոչ մի այլ լեզվի հետ այդքան մտերմություն չունի, որքան Փռյուգիերենի, ինչը կբավարարեր միեւնույն Արիական ընտանիքին պատկանելու համար: Հաջորդը՝ ազգակցական իմաստով, կարող էր լինել Պարսկերենը»:
Հին աշխարհում շատ ավելի հարգի էր Հայաստանից եւ Փռյուգիայից սերող եւ բուծվող ձիերի Դալմատյան ցեղը (որը գտնված է նաեւ Կապադովկիայում), մյուս բոլոր տեսակի ձիերի նկատմամբ: Սակայն Կապադովկիայի արեւելյան մասում նույնպես հայերեն էին խոսում, որտեղ ձեւավորվել էր հայկական Փարվա նահանգը:
Էլլիսը ամենակարեւոր խնդիրն էր համարում Հայաստանից մինչեւ Իտալիա ընկած բոլոր այս թվածս ժողովուրդներին, իրենց հարեւան ժողովրդների հետ միասին լեզվական քննության ենթարկել եւ միայն այդ քննության արդյունքները կարող էին վերջնականապես լույս սփռել հայոց լեզվի ճիշտ տեղը եւ դերը որոշելու գործում: Այդ պատճառով վերը թվածս գրքերի պարունակության ավելի քան երկու- երրորդը մանրակրկիտ լեզվաբանական քննությանն է հատկացված:
Սակայն լեզվական անալիզի արդյունքները ավելի ու ավելի էին ընդլայնում Ռ. Էլլիսի այն վարկածի սահմանները (ընդգրկելով Իլլիրիան, Միսիան, Կարիան, Պանոնիան, Մակեդոնիան, Սկյութիան, եւ ուրիշներ), որ ի սկզբանէ գոյություն է ունեցել ցեղախմբերի մի մեծ ընտանիք, որը խոսել է մի լեզվով՝ հայերենով եւ գնալով այն տարածվել է աշխարհի բոլոր կողմերով, գոյացել էն ազգեր, լեզուները ձեւափոխությունների են ենթարկվել, բայց մայր լեզվի հետքերը անհետ չեն կորել, այլ ավելին՝ այդ հետքերը կուռ նստած են իրենց լեզվի ակունքներում: Ընդ որում չմոռանանք նաեւ այն հանգամանքը, որ գրավոր լեզուն մեկն էր եւ միշտ էլ տարբերվել է խոսակցական անթիվ հայերեն բարբառներից: Օրինակ վերցնենք Համշենի, կամ Արցախի բառբառներն ու համեմատենք արդի մեր երկու գրական լեզուներից ցանկացածի հետ, քչերը կկարողանան որեւէ բան հասկանալ, բայց դրանք էլ իրարից հեռու գտնվող մեր հայերի հայերենն են եւ ինչպես վկայում են հեղինակավոր լեզվաբանները, հենց հայոց լեզվի բարբառների մեջ է, որ զարմանալիորեն մինչեւ մեր օրերը պահպանված են Հնդեւրոպերենի հետքերը:
Կարինե Մկրտչյան
Վիկիպեդիա ազատ հանրագիտարանում Էտրուսկների մասին գրվել է 64 լեզուներով, այդ շարքւոմ աշխարհի չլսված և ամենա անծանոթ լեզուներուվ: Բացակա է Էտրուսների նախահայրերի լեզուն՝ հայերենը:
գրողներն ովքե՞ր են որ գրեն… մեկը մեկից թարգմանելով նույն նյութը ու, բնականաբար, հայկականության փաստը անտեսող նյութերից:
Andranik Pahlevanyan Ոչ թե <հայկականույան փաստը անտեսող նյութեր>, այլ դիտավորյալ թաքցնող:
գրողներն ովքե՞ր են որ գրեն… մեկը մեկից թարգմանելով նույն նյութը ու, բնականաբար, հայկականության փաստը անտեսող նյութերից:
Andranik Pahlevanyan Ոչ թե <հայկականույան փաստը անտեսող նյութեր>, այլ դիտավորյալ թաքցնող:
Նշված պել բառը .ինչև հիմա օգտագործվում է նաև Նոյեմբերյանում` չռված , շատ խոշոր աչքերով նայելու իմաստով …..կա նաև պել -արև բառակապալցությումը
Լոռիում ունենք պլպելանք տարբերակը
կա նաեւ «ինչ՞ էս պելվել»արտահայտությունը
Այսօրվա եվրոպական լեզուներն ,իրենց հիմքում ունենալով Արիական մայր լեզվի բառապաշարի հիմնական բառամթերքը, հնչունաբանությամբ հայերենի բարբառներից որևէ մեկի ժառանգորդն է:Օրինակ՝ Վանի, Խոյի,Սասնա և Մուշի բարբառներումՀ հնչյունով սկսվող բառերն արտասանվել են՝Խ ,օրինակ՝Հայ-Խայ, Հեր-Խեր, Հաց-Խաց,Հարյուր-Խարիր:Կոտայքի , Խոյի բարբառներում եթե բառամիջում կողք կողքի երկու և ավելի բաղաձայներ են լինում ,ապա դրանցից մեկը չի արտասանվում , նույնն է նաև ֆրանսերենում ,անգլերենում,օրինակ՝տղեյները/տղեքները,տղերքը /,աղջիյները,և այլն , ֆրանսերենում՝կոգնակ-կոնյակ, ռեստօրանտ-ռեստորան,անգլերենում՝knell/nel/-վատ լուր ,գույժ,knife /naif /դանակ և այլն:Եթե հայերենի բարբառակիրներից յուրաքանչյուրը թվով լիներ արնվազն 10միլիոն, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող էր համարվել հայերենի առանձին ճյուղ՝առանձին ժողովուրդ ,ինչպես սլավոնական ճյուղին պատկանող ռուսերենը, բելոռուսերենը, չեխերենը , լեհերենը և այլն , գերմանական ճյուղին՝գերմաներենը, անգլերենը, ռոմանական ճյուղին՝ֆրանսերենը, իտալերենը, իսպաներենը: Այս ակնհայտ նմանությունը լեզվաբանները կարող են ավելի խորն ուսումնասիրել և բացահայտել հայերենի ՄԱՅՐ ԼԵԶՈՒ ԼԻՆԵԼՈւ փաստը…
Մարի Բարսեղյան-Խանջյան ֆբ-յան էջ
Չեմ զարմանա,եթե մի օր լույս աշխարհ բերեն կոնկրետ գրքեր, նյութեր, փաստաթղթեր, որոնք ավելի քան ապացուցում են, թե ովքեր են Հայերը, նրանց լեզուն ու նրանց բնօրրանը: ԵՎ, որ այդ ամբոչջ նյութերը գողացվել ու թաքցվել են հազարամյակներ առաջ՝, կեղծելու վերացնելու հրեշավոր նպատակներով, առաջինը լինելու մոլուցքով: Բայց անզոր են եղել հասկանալու, որ այն ինչ ԱՍՏՎԱԾՆ է ստեղծել անհնար է ոչնչացնել:
Вочинч вор айер@ аствацнерицен сервел,анунакнериц…
Вочинч вор айер@ аствацнерицен сервел,анунакнериц…
Astvacacin joxovurd enq, bolor@ giten,dra hamar el pshot e mer chanaparh@…
Հարյուրավոր գրքեր են թարգմանվում հայերեն: Իսկ Ռ. Էլլիսի գրքերի մասին մոռանում են: Կարծում եմ ուշացած, բայց ժամանակն է, որ Ռ. Էլլիսի գրքերը թարգմանվեն հայերեն, ինչը շատ կարևոր է հայոց պատմության հնագույն շրջանի նորովի շարադրման համար:
Որ խնդրեմ, հեղինակը կկապնվի իմ հետ?
Լոռիում ունենք պլպելանք տարբերակը
կա նաեւ «ինչ՞ էս պելվել»արտահայտությունը
<Պել> բառի առավել հայտնի օգտագործման ձևերից է նաև, իմ կարծիքով, Պըլը-Պուղին….Ինչ մնում է մեր անցած ճանապարհին, ես էլ եմ այն կարծիքին, որ քաղաքակրթության մեջ մենք ենք առաջինը, դրա համար էլ բոլորը միշտ ձգտել են Հայաստանը նվաճել, հայերին ոչնչացնել ու նրանց ունեցվածքն ու մշակույթը յուրացնել, բայց միևնույն է, չի ստացվի…Հայրս մի լավ խոսք ունի…<Ընկած գոմշի թեկուզ մենակ կաշին էլի օխտը իշու բեռ է>….
Նախ ասեմ որ մենք Հայերս միշտ հպարտանում ենք երբ լսում ենք այս ու այն ազգի Հայկական ծագման մասին: բայց ասեմ որ կան որոշ նրբություններ որ որոնց հետ մենք պարտավորենք հաշվի նստելու: Նախ Էտրուսկների մասին ուսումնասիրելուց պետկ է համեմատենք Էտրուսկ կանանց հայերի հետ արդյոք այն համեմատելի է ?? միանշանակ ոչ Էտրոէւսկները ի հակառակ Հայ կանանց շատ ազատամիտ եւ անկաշկանդ են եղել նրանք տղամարդուն հավասար իրավունքներ են ունեցել ուրը հնարավոր չէ ասել մեր նախամայրերի մասին : էտրուսկ կանայք շատեն սիրել խնջույքներ անկաշկանդ զբաղվե բոլորին ցուցադրել իրենց մերկությունը սպորտով զբաղվելիս : են հաճախեն օգտագործել նժույգ իսկ դա բացարձակ նման չէ մերզ : Մի խոսկով շատ բաներ կան որ իրոք չի համապատասխանում մեր գենետիկական ձեւին: