ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ
Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Արտակ Մովսիսյանի հետ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ / ՀԱՅԱ HAYA

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ / ՀԱՅԱ HAYA

-Հնագույն ի՞նչ ավանդապատումներ կան հայերի ծագման վերաբերյալ։
-Մեզ են հասել մի շարք գրավոր տեղեկություններ հին և միջին դարերից, որոնք փորձում են բացատրել հայերի ծագումը: Հին դարերում հայերը քաղաքակիրթ աշխարհի ամենանշանավոր ժողովուրդներից էին, այդ իսկ պատճառով օտար ժողովուրդներն ու նրանց ուսյալ զավակները չէին կարող անտեսել հայերի ծագումը: Այսօր ունենք մի շարք կարևոր տեղեկություններ: Բնագույնը և կարևորագույնը, թերևս, հայկական ազգային ավանդությունն է, որն առավել ամբողջական ձևակերպված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ և ունի երկու շերտ: Առաջինը նախաքրիստոնեական բազմաստվածության շրջանից եկող բնիկ, տոհմիկ հայկական շերտն է: Երկրորդը քրիստոնեության պետականացումից հետո այդ ավանդության սոսկ հարմարեցումն է քրիստոնեական աշխարհընկալմանը:
-Խնդրում եմ ՝ ավելի պարզ բացատրեք այդ շերտերի էությունը:
-Խորենացու կարևոր սկզբնաղբյուրներից մեկը Մար Աբաս Կատինայի մատյանն է: Պատմահայրը մեջբերում է դրա սկիզբը: Այն սկսվում է մոտավորապես այսպես: Աստվածներից առաջինները զորավոր էին, մեծամեծ գործերի պատճառ, արարչագործության սկիզբ, և նրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, որոնցից մեկն էր Հայկ նահապետը: Այստեղ մենք գործ ունենք բազմաստվածության շրջանի մտածողության հետ: Այսինքն Հայկը արարչագործ աստվածներից մեկի որդին էր: Միջագետքյան աղբյուրներում կարելի է գտնել նաև նրա հոր այդ առաջին աստվածներից մեկի անունը, որը միջագետքյան աղբյուրներում համարվում է աստվածների մեջ իմաստնագույնը Հայա անունով: Սա, փաստորեն, մեր նախաքրիստոնեական շրջանի հնագույն ավանդազրույցն է: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո դարձավ իշխող գաղափարախոսություն: Իսկ աստվածաշնչյան ընկալումների համաձայն աշխարհի բոլոր ազգերն առաջացել են Նոյ նահապեսփ երեք որդիներից Սեմից, Քամից և Հաբեթից: Նոր ժամանակաշրջանում բնականաբար, հայերի ազգային ավանդությունը կամ պետք է մերժվեր և ոչնչացվեր, կամ հարմարեցվեր տիրող գաղափարաբանությանը: Տեղի ունեցավ երկրորդը: Հայկ նահապետը, որ համարվում էր Թորգոմի որդի, իր ծագումով կապվում է Հաբեթի հետ: Սա կարելի է անվանել մեր ավանդազրույցի զարգացման երկրորդ փուլը: Հայկական ավանդազրույցներից բացի’ կան նաև մի շարք այլ ուշագրավ տեղեկություններ: Հունական ավանդազրույցն, օրինակ, հայերի ծագումը կապում է Հունաստանում շատ սիրված ու տարածված արգոնավորդների ավանդազրույցի հետ: Այն պահպանվել է բազմաթիվ հայն հեղինակների գործերում, իսկ այերի ծագման վարկածն առավել մանրամասնորեն վկայակոչված է հույն մատենագիր Ստրաբոնի աշխատություններում: Արգոնավորդների մեջ էր ծագումով թեսալացի մեկը Արմենիոն քաղաքից, որը հայտնի էր Արմենոս Թեսալացի անունով: Ըստ ավանդության արշավանքից հետո նա մնացել է Հայաստանում, և երկիրն էլ անվանվել է նրա անունով: Ուշագրավ է ավանդազրույցի նախնական տարբերակներում նավարկություն կատարվում էր ոչ թե դեպի Կոլխիդա կամ Կողքիս երկիրը, այլ Այա: Այստեղ էր պահվում Ոսկե գեղմը հարստության և երջանկության խորհրդանիշը:
Սի շարք հեղինակներ իրավացիորեն Այայի մեջ Հայա-Հայասա անունն են տեսնում, որը տեղագրորեն ևս համապատասխանում է հյուսիսարևմտյան Հայաստանին Սև ծովի մերձափնյա շրջաններին:
-Ե՞րբ է հայերի ծագումը կապվել Հունաստանի հետ:
Ստրաբոնը հաղորդում է. որ այդ տեղեկությունը քաղել Է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից: Այստեղ մի շատ ուշագրավ միտում կա։ Ոչ միայն հայերի ծագումն Է կապվում Հունաստանի հետ. այլև մարերի, պարսիկների: Բայց գիտենք, որ նրանցից և ոչ մեկը Հունաստանից չէր ծագում: Պարզապես մակեդոնական արշավանքից առաջ նվաճումներն արդարացնելու նպատակով, ստեղծել էին այդ քայլի իրավական հիմնավորումն ապահովող մի տեսություն, որն Առաջավոր Ասիայի երեք խոշոր, նշանավոր ազգերին հայերին, պարսիկներին և մարերին կապում էր Հունաստանի հետ: Այսինքն՝ իբր իրենք վերականգնում են նախասկզբնական ամբողջությունը.
էրևի այնքան էլ ճիշտ չէ համեմատել Ալեքսանդր Մակեդոնացուն և Ադոլֆ Հիտլերին։ Բայց, անշուշտ, որոշ նմանություն կա: Վերջինս իր նվաճումներից առաջ խեղաթյուրեց արիականության տեսությունը, որպեսզի հիմնավորի իր նվաճողական քաղաքականությունը: Նման մի բան արել էին Մակեդոնացու մերձավորները ստեղծելով իրենց «տեսությունը», որը միացվեց արգոնավորդների ավանդազրույցին: Բնականաբար դա չի կարող սկզբնաղբյուրի արժեք ունենալ հայերի ծագման վերաբերյալ, բայց ուշագրավ է դրա առաջին հատվածը Ոսկե գեղմի հետևից գնում էին Այա երկիր:
Ուշագրավ է նաև վրացական ավանդազրույցը, որ պահպանվել է 9-11-րդ դդ. վրաց մատենագիրների (մասնավորապես Լեոնտի Մրովելու) երկերում: Սա էլ է կապվում քրիստոնեական միջավայրի հետ: Նկատելի է հայկական ավանդազրույցի ազդեցությունը: Ըստ ավանդության Թարգամոս նահապետն ուներ ութ որդի, որոնցից ավագը Հայոսն էր: Թվարկվում են նաև մյուս որդիները, որոնց մեջ էր Քարթլոսը՝ վրացիների նախնին: Սա կապված է ժամանակաշրջանի քաղաքական իրադրության հետ: Գիտենք, որ վրացիները բավական հավակնոտ են, և այսօր էլ նրանց ուսումնասիրողներից շատերն անգամ չեն ընդունում, որ իրենց գրերն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Եթե այդ ժամանակ ողջ Այսրկովկասում չլիներ հայ Բագրատունիների գերիշխանությունը, այդ թվում նաև վրացիների վրա, համոզված եմ, որ ավանդազրույցում ավագ որդին կհամարվեր Քարթլոսը և ոչ թե’ Հայոսը. իրենք իրենց նախնուն կրտսեր եղբայր չէին համարի…
-Փորձենք տարանջատել առասպելաբանության շրջանը բուն պատմականից:
-Կան ժամանակաշրջաններ, որոնք ուղղակի հնարավոր չէ միմյանցից զատել: Հենց թեկուզ առասպելի և իրականության առումով: Համաշխարհային, այդ թվում մեր ժողովրդի պատմության մեջ, կան բազմաթիվ դեպքեր, երբ իրական իրադրությունը առասպելականանում է, հերոսներն աստվածացվում են, և, հակառակը, աստվածներն են մարդեղացվում: Շատ հաճախ, հատկապես նախապատմական շրջանների համար, ուղղակի շատ բարդ է կամ անհնար անջատել առասպելն իրականությունից:
Բերեցի արգոնավորդների և վրացական ավանդազրույցի օրինակները: Ավելացնենք նաև հին եբրայական ավանդազրույցը: Հովսեփոս Փլավիոսի «Հրեական հնախոսության» մեջ մի ուշագրավ տեղեկություն է պահպանվել. «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Թե ո՞վ էր Ուրոսը, գիտության մեջ դեռևս չկա վերջնական կարծիք: Բայց ենթադրվում է, որ նա, ըստ սեմական ճյուղագրության, Արամի որդին էր: Փորձ է արվել Ուրոսին նույնացնել Արա Գեղեցիկի հետ: Ըստ մեր ավանդության Արա Գեղեցիկն Արամի որդին էր (եթե այստեղ անունների պատահական նմանություն չէ): Կամ էլ նույնացվել է Վանի թագավորության Ք. ա. 7-րդ դարի սեպագրերում հիշատակվող Ռուսա կամ Ուրսա էրիմենայի որդու հետ: Ո՞րն է սրանցից իրականը’ դժվար է ասել: Ուշագրավ է, որ ըստ սեմական ավանդազրույցի հայերը սեմական ծագում ունեն: Այսինքն վրացիները մեզ իրենց են ազգակից համարում, հույներն ու հրեաները իրենց: Ելնելով հայերի հին աշխարհում զբաղեցրած բարձր դիրքից ու հեղինակությունից կարելի է եզրահանգել, որ բոլոր ժողովուրդների ավանդությունների մեջ միտում կա նրանց իրենց ազգակից դարձնելու: Հայկական հնավանդ ավանդազրույցում մենք մեզ ոչ մեկին ազգակից չենք համարում: Մենք առաջին աստվածներից սերած Հայկ նահապետ հսկայի որդիներն ենք:
-Որքա՞ն է տևել հայ ժողովրդի ձևավորման ընթացքը, ե՞րբ է կազմավորվել առաջին հնագույն պետությունը:
-Տարանջատենք հարցերը: Առաջին պետությունը հիշատակվում է, երբ ընթանում էր մեր ժողովրդի կազմավորման գործընթացը:
ժողովրդի ինքնության կարևորագույն հատկանիշներից մեկը լեզուն է: Հայերենի կրողներն առանձնացան հնդեվրոպական ընդհանրությունից Ք. ա. IV հազարամյակի վերջերին III-ի սկզբում: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի լեզվաժամանակագրական այս հաշվարկները բավական ճշգրիտ են: Հայկական ինքնությամբ էթնիկ միավորի մասին կարող ենք խոսել հենց այդ ժամանակաշրջանից սկսած: Հայախոս ցեղերը կամ պարզապես հայկական էթնոսի առանձին ցեղային միություններ, նաև հայերին ձուլված (սկզբնապես ոչ հայկական, բայց մեզ ազգակից) հնդեվրոպական և այլ ցեղախմբեր, այդ շրջանում ձուլվեցին մեկ միասնական հայ ժողովրդի մեջ: Երբ խոսում ենք հայ ժողովրդի ծագման և կազմավորման մասին, պետք է նշել, որ կազմավորումն սկսվել է այն ժամանակներից, երբ հայերը կազմեցին ինքնուրույն էթնիկ միավոր, այսինքն Ք. ա. IV հազարամյակի վերջերից: Դա որոշակի ընթացք է: ժողովրդի կազմավորման համար անհրաժեշտ է մեկ համընդհանուր պետականություն: Պատմության մեջ կան նաև հակառակ դեպքեր, երբ չկա պետականություն, և ժողովուրդն սկսում է տարրալուծվել առանձին զանգվածների: Բացատրենք մեր ժողովրդի օրինակով: 13-14-րդ դարերից պետականության անկումից հետո բարբառներն այնքան էին իրարից հեռացել, որ սասունցին ու ղարաբաղցին հաճախ չէին հասկանում միմյանց…
-Ներեցեք, Ձեզ ընդհատեմ, այդպես այսօր Համշենի բարբառը չենք կարողանում հասկանալ:
-Հենց այդ օրինակն էի ուզում բերել: Միջնադարում համշենցիները հեռացան Հայաստանից: 19-րդ դարի մի ուշագրավ վիճակագրական փաստ կա. սկզբում նրանց գրանցեցին իբրև առանձին ազգ համշենցիներ, հետո հասկացան, որ նրանք հայեր են: Սա պետականության չգոյության պատճառով: Նույն դերը կատարում է պետականությունը ժողովրդի կազմավորման, առանձին ցեղերից մեկ ժողովրդի վերածման գործում: Իսկ այն հարցին, թե ե՞րբ են ձևավորվել վաղ պետականությունները, որոնք համընդհանուր, համահայաստանյան մեծ ընդգրկում են ստանում, ասենք հստակ Ք. ա. II հազարամյակի վերջին I-ի սկզբին: Այդ ժամանակ արդեն ավարտվում էր հայ ժողովրդի կազմավորման ընթացքը:
— Միջանկյալ մեկ հարց ունեմ: Դուք խոսեցիք ցեղերի ու ցեղախմբերի միաձուլման մասին: Երբեմն տեսակետներ են հայտնում հայերի խառնուրդ լինելու մասին: Ինչո՞ւ:
-ժամանակին հայերի ծագման վերաբերյալ հայտնվել է նաև ասիանիկ տեսությունը, իբր մենք հնդեվրոպական ժողովուրդ չենք և առաջացել ենք տեղական ասիական ցեղերի համաձուլումից (այդտեղից էլ’ ասիանիկ անվանումը): Բայց համաշխարհային պատմության մեջ չկա գեթ մի դեպք, երբ երկու տարբեր էթնոսների ձուլումից ստացվի երրորդը: Ասենք ռուսների և տաջիկների միաձուլումից առաջանան մոնղոլներ: Դա հնարավոր չէ: Համաշխարհային պատմության մեջ որոշակիորեն կա, առանց բացառությունների, կանոն, որևէ ժողովրդի կազմավորման մեջ մեկ էթնիկական միավորն է կատարում կենտրոնական, վճռական դերը: Հայերի այսօրվա բառապաշարի բնիկ հայերեն, հնդեվրոպական ծագում ունեցող բառերը 20 տոկոս են: Եթե հանենք մնացած 80 տոկոսը, լեզուն կշարունակի իր գոյությունը, իսկ երբ այդ 20 տոկոսն ենք հանում, լեզուն փլուզվում է: Որպես կանոն լինում է մեկ հիմք-ժողովուրդ, իսկ մյուսները կարող են ձուլվել նրան: Հիմնական հայկականն ի սկզբանե է եղել, իսկ ձուլված ցեղերն ու ցեղային միություններն իրենց հետքը թողել են մեր լեզվի մեջ ենթաշերտի ձևով: Հայերենում ունենք և խուռիական, և խեթական, և, ընդհանրապես, մեր տարածաշրջանում ապրած շատ ժողովուրդների լեզուների հետքերը փոխառությունների ձևով:
-Օտար ի՞նչ գրավոր արձանագրություններ են պահպանվել հայերի՝ Հայկական լեռնաշխարհում ձևավորվելու մասին: Գիտական ի՞նչ վաղ տվյալներ կան հայերի բնիկության վերաբերյալ:
-Հայերի և Հայաստանի մասին ամենավաղ տեղեկությունները վերաբերում են նաև հայկական առաջին պետականությանը: Գիտության այսօրվա տվյալների համաձայն ամենավաղ հիշատակությունը թվագրվել է Ք. ա. 28-րդ դարում՝ մեզնից 4800 տարի առաջ: Գրառել են Միջագետքի հնաբնակները՝ շումերները՝ Արատտա պետության մասին: Արատտան իրավացիորեն համեմատվում է աստվածաշնչյան Արարատի հետ, անունն էլ համարվում է դրա նախաձևը: Ինչպես Աստվածաշնչում Հայաստանը համարվում է դրախտ և ջրհեղեղից հետո փրկության երկիր, նույնպիսի տեղեկություններ կան Արատտայի մասին շումերական աղբյուրներում:

-Ի՞նչ կերպ է արտահայտված այդ նմանությունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

-Նախ հիշենք ջրհեղեղի մասին ավանդազրույցը: Շումերական դյուցազնավեպում փառաբանվում է Արատտա երկիրը, ժողովուրդը՝ Արատտայի Դումուզի աստծո (Դումուզին Հայկ աստծո միջագետքյան տարբերակն է) ընտրյալները, կանգնեցին, մնացին ջրհեղեղի մեջ, «երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»: Իսկ ըստ Աստվածաշնչի Արարատ լեռների վրա կանգ առավ Նոյի տապանը:
Նույնն են ջրհեղեղի մյուս մանրամասները, որոնք կան և հին շումերական ու աքքադական էպոսներում, և՝ Աստվածաշնչում:
-Աստվածաշնչյան շատ սյուժեներ ուղղակի իրենց նախօրինակներն ունեն Հին Միջագետքում…
-Հին Կտակարանում նշվում է, որ Աբրահամի հայրը Թարան, իր տոհմով դուրս եկավ Միջագետքի Ուր քաղաքից: Այսինքն նրանք իրենց հետ տարան հին միջագետքյան ընկալումները, որոնք, որոշ փոփոխություններ կրելով ու զարգանալով, տեղ գտան Հին Կտակարանում: Այսօր դրանց լավագույն հիշատակությունները կարելի է տեսնել սեպագիր աղբյուրներում:
-Հայանուն ի՞նչ այլ տեղանուններ, անձնանուններ կան օտար սեպագրերում:
-Ք. ա. III հազարամյակում հայերին տրված բոլոր հնագույն անվանումները վկայված են: Ներկայացնենք ժամանակագրական հերթականությամբ: Արատտային հաջորդում է մեկ այլ ուշագրավ երևույթ: Սուբուր կամ Սուբարտու երկիրը (Սուբուր «սուրբ» հայկական հնագույն արմատն է) նշվում է Արատտայի գաղափարագրով: Սուբուր երկիրը նույնացվում է Արման երկրի հետ: Վանի թագավորության շրջանում նույն տարածքը հիշատակվում է Արմե և Շուբրիա-Սուբրիա տարբերակներով (այդտեդից էլ Արմե-Շուբրիա բաղադրյալ անվանաձևը): Արման անունը Արմենիայի հնագույն տարբերակը, առաջին անգամ հանդիպում է Ք. ա. 24-րդ դարում:
Ք. ա. 26-րդ դարում, բացի Սուբուր երկրից, հիշատակվում է Հայա երկիրը: Հայկական լեռնաշխարհի հովանավոր աստվածը Հայան է, իսկ նրա որդին Հայկը: Տվյալ դեպքում կա Հայկ նահապետի անուղղակի հիշատակություն, իսկ Ք. ա. 23-րդ դարում հիշատակվում են Հայայի որդիները, որոնք տարբեր հարաբերություններ ունեին հյուսիսային Սիրիայի հետ: Միջագետքյան աղբյուրները Ք. ա. 26-րդ դարում Սուբուր են հիշատակում, 24-րդում Արմանի: Այսինքն Ք. ա. 28-23-րդ դարերում հիշատակված են և՝ հայերի ինքնանվանումը հայա ձևով, և՝ օտարների Հայաստանին տված Արմենիա անվանումը’ Արման-Արմանի-Արմանու-Արմե-Արիմե և այլն, և՝ Արարատ անվան հնագույն Արատտա ձևերը: Սուբրիա-Սուբուր-Սուբարտա ձևը Ք. ա. I հազարամյակի կեսերից դուրս մղվեց գործածությունից իր տեղը զիջելով Արմենիային: Ք. ա. III-II հազարամյակներում դրանք օգտագործվում էին զուգահեռ: Այսօր մեզնից, վրացիներից և քրդերից բացի, ողջ աշխարհը մեր երկիրն անվանում է Արմենիա:
-Իսկ ե՞րբ և ինչո՞ւ է շրջանառության մեջ դրվել հայերի եկվորության թեզը: Ցավոք, մեզանում ևս եղան այդ «տեսության» հետևորդներ…
-Ավաղ, այսօր էլ կան այդ տեսության հետևորդներ: Որոշ հեղինակներ ինչ-ինչ միտումներով շարունակում են տուրք տալ դրան: Այստեղ որոշակիորեն քաղաքական պատվեր են կատարում:
Մինչև 19-րդ դարի վերջերը մեզանում հայերի ծագման մասին միանշանակ ընդունվում էր խորենացիական տեսությունը: Պատմահոր «Հայոց պատմությունը» մեզ համար մեկուկես հազարամյակ դպրոցական դասագիրք էր: 19-րդ դարի 30-ական թվականներից, երբ համեմատական լեզվաբանությունը մեծ թափ ստացավ, ցույց տվեց, որ հայերենը հնդեվրոպական լեզու է: Հետևաբար հայերի և հայախոս ցեղերի ծագումը պետք է կապվեր ընդհանուր հնդեվրոպական նախահայրենիքի հետ: Այն ժամանակ հնդեվրոպական նախահայրենիքը մի շարք եվրոպացի և եվրոպակենտրոն մտածողներ տեղադրում էին Բալկաններում: Դրանից հետևում էր, որ հայերը ևս պետք է Բալկաններից եկած լինեին: Սրան գումարվեցին հույն հեղինակների տեղեկությունները հայերի Բալկանյան ծագման մասին: Երրորդ 1880-ական թվականներին սկսեցին ընթերցել Վանի թագավորության սեպագրերը, որոնց լեզուն հայերենը չէր: Այս ամենը միասին ծնունդ տվեցին հայերի եկվորության տեսությանը, համաձայն որի հայերը եկել են Բալկաններից և Հայկական լեռնաշխարհում հաստատվել են միայն Վանի թագավորության վերջին նրա անկման շրջանում Ք. ա. 7-6-րդ դարերում…
-Այսինքն՝ «գրավել» են Ուրարտուն և այնտեղ «հաստատվել»…
-Այո: Ուրարտուն Հայաստանի անվանումներից մեկն է: Մենք որոշակիորեն այդ անվանը հանդիպում ենք Ք. ա. և 9-րդ դարում, և 6-րդ դարում, նաև’ 4-րդում, երբ Վանի թագավորությունը վաղուց վերացել էր: Աքեմենյան բնագրերի պարսկերեն բաժիններում հանդիպում են Արմինա (Հայաստան), արմինիա (հայ), իսկ բաբելերենում Ուրարտու (Հայաստան), ուրարտայա (հայ) անվանաձևերը:
Խորենացիական տեսությանը թերևս ամենածանր հարվածը հասցրեց ուրարտական սեպագրերի ոչ հայերեն ընթերցումը: Այստեղ էլ իհարկե, շատ վաղաժամ եզրակացություններ արեցին: Վանի թագավորությունից պահպանվել է գրային երեք համակարգ: Առաջինն ասորեստանյան սեպագրերն են՝ ասուրերեն, երկրորդը՝ տեղական սեպագրերը՝ բիայներեն կամ ուրարտերեն անվանված լեզվով, երրորդը՝ տեղական մեհենագրությունը, որի վերծանության արդյունքները վերջին տարիներին (յոթ տարի առաջ ստացան առաջին արդյունքը) ցույց են տալիս դրանց լեզուն հնագույն հայերենն է: Ընդ որում, միակ տեղական մեհենագրությունն է ըստ հայկական ժայռապատկերների: Գիտենք, որ սեպագրերը միջագետքյան երևույթ են և փոխառված են: Այս դեպքում ինչ խոսք, պետք է վերանայվի նաև պետության էթնիկ դիմագծի հարցը։
Եթե առաջնորդվենք ժամանակին քաղաքացիություն ստացած այդ սխալ տրամաբանությամբ, ստիպված պիտի լինենք ասել, որ Արտաշես Առաջինի ժամանակ Հայաստանը հայկական երկիր չէր, այլ արամեական, որովհետև արքունի գրագրությունը արամեական գրով էր։ Կամ ասենք, Տիգրան Մեծի Հայաստանը Հայաստան չէր, այլ Հունաստան որովհետև Տիգրան Մեծի բոլոր դրամների մակագրությունները, առանց բացառության, հունարեն են…
Դրանից հետո, երբ փնտրտուքը շարունակվում էր, ստեղծվեց ասիանիկ տեսությունը, որի մասին արդեն խոսեցինք: Երբ սա էլ մերժվեց, կրկին վերադարձան հնդեվրոպաբանությանը, այս անգամ, սակայն, մի քիչ հետ տարան ժամանակագրական սանդղակը: Ասում էին հայերը Հայկական լեռնաշխարհ են եկել Ք. ա. 7-6-րդ դարերում, բայց Ք. ա. 9-րդ դարի Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվում են բազմաթիվ հայանուն աստվածներ, ընդ որում, յուրահատուկ հայկական անուններով: Հնդեվրոպական մայր լեզվից դուստր լեզուներին անցնելիս յուրաքանչյուր լեզու դրսևորում է իր առանձնահատկությունները: Հնդեվրոպական նախալեզվից հայկականացված այս ձևերը գոյություն ունեն միայն հայերենում: Բացառվում է երկրորդ բացատրությունը: Այստեղ ոչ միայն անհեթեթ է այն տեսակետը, թե հայերը Հայկական լեռնաշխարհ են եկել Ք. ա. 7-6-րդ դարերում, այև պարզորոշ զգացվում է միտումը: Այդ «տեսակետը» պաշտպանող հեղինակներին ձեռնտու էր, որ հայերը լինեին եկվոր:
-Ինչո՞ւ
-Քաղաքական պատվեր էին կատարում: Արդեն հիշատակեցիհ հնագույն ժամանակաշրջանի քաղաքական պատվերի մի օրինակ, երբ Մակեդոնական արշավանքներից առաջ ստեղծեցին հայերի հունաստանյան թեսալական ծագման տեսությունը: Այսօր այդ հարցում խստագույնս շահագրգռված է Թուրքիան, որը, հանձին ԱՄՆ-ի, ունի իր ավագ դաշնակիցը: Պատահական չէ, որ վերջերս էլ մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան հայագիտության հակահայկական ինչ-ինչ դրսևորումների առնչությամբ, այդ «տեսակետի» կողմնակիցները մնացել են ամերիկյան «հայագիտության» մեջ…

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

-Ցավոք, դրանց մի զգալի մասն էլ հայանուն է, հայազգի, հայկական ծագում ունեցող…
-Այո, կան նաև այդպիսիք, սակայն շատ հանրահայտ «Հայ ժողովուրդը հնից մինչև նոր ժամանակները» երկհատորյակում, որը խմբագրել է Ռիչարդ Հովհաննիսյանը, հայ ժողովրդի կազմավորման վաղ շրջանը և Ուրարտուի պատմությունը գրել է հրեա Ջեյմս Ռասելը (Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է — Հ. Գ.): Այդ ամբողջ բաժինը լեցուն է անհեթեթ սխալներով, անգրագետ (Բելի հակառակորդը Վահագնն է, էրեբունի ամրոցը հիմնադրել է Արգիշտի Բ-ն և այլն): Այնտեղ իշխողը ուղղակիորեն հայերի եկվորության նոր «տեսակետն» է: Այսինքն փնտրեցին, գտան մի հարմար շրջան, որտեղ կարելի է հայերին եկվոր համարել, իսկ դա Ք. ա.13-րդ դարի վերջը և 12-րդի սկիզբն էր, երբ Բալկանների տարածքից դեպի Առաջավոր Ասիա ներխուժեցին մի շարք կիսավայրենի ցեղեր (եգիպտական աղբյուրներում նրանց անվանում են «ծովի ժողովուրդներ»): Հայանուն ոչ մի տարր չի նկատվում այնտեղ: Հայերին կապեցին մուշքերի հետ: Այդ կապը «բացատրեցին» մուշք բառի վերջին ք տառով, որը գրաբարյան հոգնակիակերտն է: Այս տրամաբանությամբ ք-ով ավարտվող բոլոր տեղանունները և ցեղանունները պետք է հայկական անվանել…
-Դուք հանգամանորեն հիմնավորեցիք, որ հայերն իրո՛ք Հայկական լեռնաշխարհի բնիկներն են, և հենց ա՛յս տարածքում է ձևավորվել հայ ժողովուրդը: Ծանոթացրիք նաև հակառակ տեսակետին: Բայց երկու ճշմարտություն չի լինում: Ինչո՞վ կավարտվի այդ հակամարտությունը:
-Անկասկած ճշմարտությունը պիտի հաղթանակի: Բարեբախտաբար ճշմարտության կողմնակիցները դեռ չեն վերացել մեր մոլորակից: Իրական, իսկական տեսակետը պաշտպանում են ոչ միայն հայ հեղինակները, այլև շատ ու շատ օտարներ: 20-րդ դարի 80-ական թվականներից մինչ օրս հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության տեսությունը, որը կապվում է Հայկական լեռնաշխարհի և հարակից շրջանների հետ, վերարծարծեցին ոչ հայազգի մասնագետներ: ժամանակին այդ մասին գրվել է, լույս են տեսել մենագրություններ: Հիշատակենք Վյաչեսլավ Իվանովը և Թամազ Գամկրելիձեն համահեղինակեցին «Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուները» ստվարածավալ երկհատորյակը: Քոլին Ռեմֆրյուն անգլիացի է, մոսկովյան նշանավոր գիտնական Սերգեյ Տոկարևը և շատ ուրիշներ նորանոր փաստերով հիմնավորում են, որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելքում, Միջագետքի հյուսիսում և Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում: Բնականաբար, նախահայրենիքի կենտրոնում գտնվելով, մենք մնացինք մեր հայրենիքում:
-Ձեր փաստարկներին ի՞նչ կարող է ավելացնել Ագարակում վերջերս հայտնաբերված հնավայրը:
-Ագարակը դեռ շատ քիչ է պեղվել, այն դեռ կբացահայտի իր նորույթները: ժամանակին, երբ լույս տեսան Արատտայի մասին իմ առաջին հրապարակումները, մեր շատ հնագետներ այն կարծիքին էին, որ տեղադրությունը ճիշտ է, սակայն չի կարելի խոսել Ք. ա. 28-րդ դարում Հայաստանում գոյություն ունեցած պետության մասին: Բայց, խնդրեմ, Ագարակում բացված վաղբրոնզեդարյան շերտը, որը թվագրվում է Ք. ա. 29-26-րդ դարերով, վկայում է այստեղ մի քաղաքապաշտամունքային կենտրոնի գոյությունը, որը բնորոշ է միայն պետությանը: Եվ Շենգավիթի, և շատ այլ պեղումներ ցույց են տալիս վաղ պետականության գոյությունը Հայաստանում Ք. ա. IV հազարամյակի վերջին: Շումերական աղբյուրը վկայում է, որ Ք. ա. 28-րդ դարում գոյություն է ունեցել թեոկրատական պետություն կրոնապետական կարգերով, կայացած համակարգով: Այնտեղ հիշատակվում են հարկահաններ, կառավարիչ, մի քանի մետաղների մշակություն և ձուլում: Ամբողջ հոգևոր և աշխարհիկ իշխանությունը կենտրոնացված էր հոգևոր դասի քրմապետի ձեռքում: Որպեսզի Արատտան հասներ նման զարգացման, պետք է որոշակի ժամանակաշրջան անցներ: Այս փաստերը լրացնում են միմյանց և ամբողջացնում մեր պատկերացումը Հայկական լեռնաշխարհի պատմության վաղագույն շերտերի մասին…

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ
«Վեմ» ռադիոկայան, 17. 04. 2002
«Վասն հայության», 25. 06. 2002
Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
(Հրապարակախոսություն), հատոր Ա, «Էդիթ Պրինտ» 2010

29 идей о “ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

  1. Movses Najarian

    Հայոց պատմութիւնն սկսվում է մարդու արարումից, մեզանից 115.000 տարի առաջ, որը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհի Բիւրակնեան կամ Սերմանց լեռների վրայ: Արարման ժամանակագրութեանն է անդրադրաձել Մովսէս Խորենացին՝ իր Պատմութիւն Հայոց գրքում:

  2. Edvard Aleqsanyan-Shaxbazyan

    Էդվարդ Ալեքսանյան
    Ուրարտուի մասին տեսությունը կեղծ է

    Չգիտեմ ինչու, մեր հայ պատմաբանները չեն միավորվում, չեն միավորում իրենց ջանքերն ու գիտելիքները հայագիտության բնագավառում, իրար չեն օգնում, չեն լրացնում միմյանց ու այդպես էլ հազարամյակներ շարունակ ազգովին խարխափում ենք պատմական խավարում…

    Մենք բնիկ ժողովուրդ ենք, միացրեք Ձեր բոլորի ջանքն ու եռանդն եւ դա կապացուցվի ու ամեն ինչ իր տեղը կընկնի…

    Օտարները չէ որ պիտի կերտեն մեր պատմությունը…

    Ես մեր քերթողահոր՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որեւէ տեղ չհանդիպեցի այդ չարաբաստիկ Ուրարտուին…

    Իսկ շատ վայ՝ հայ պատմաբաններ ուղղակի ջուր են լցնում հրեա-հույն-ռուս-ամերիկացի, ավելացնեմ նաեւ այսօր արդեն թուրք-ադրբեջանցի-վրացի կամ այլ ուսումնասիրողների ջրաղացներին, որոնք ուղղակի քամակներն են ճղում հայերին եկվոր ժողովուրդ ներկայացնելու համար, որ առանց հայերի հեշտությամբ հիմնավորեն մեր պատմական հողերի, մշակույթի, պատմության նկատմամբ բոլոր իրենց չեղած իրավունքները:

    Իրենց բնիկ լինելն ապացուցելու համար պետություններ են քանդում, չեղած պետություններ են ստեղծում, վառ ապացույց՝ արհեստածին թուրքիան ու թուրքական ադրբեջանը…

    Իսկ մենք միասնական չենք արդեն ոչ մի հարցում, նույնիսկ հայագիտության, մշակույթի ու պատմության, այն դեպքում, երբ մեր հայրենիքը՝ լեզուն, խոսքը, մշակույթը ամենահինն են արար աշխարհում…

    Այդ ե՞րբ մեզ այդքան հեշտորեն բաժանեցին:

    1. Albert Mehrabian

      Centurion Centurion
      Հիմա քո արած՞ը ու խօսք՞ը « երեք հարյուր մեկ թվին у мишт » ԲԱԺԱՆՈՒԹԻՒՆ գործադրել չ՞է, ապա ին՞չ է նշանակում:

      Խարդախութեամբ հին հաւատքը (հեթանոսութիւն) քարոզելով, ցանկանում ես բաժանել ու թուլացնել հայ ազգը ի օգուտ ազատ ողմնադիր (mason ) և լուգաբեր ( illuminati ) կազմակերպութեան հաշւին, որոնք նպատակ ունեն տիրանալ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ-ը չարիքներով ու ազգերը քայքաելով:

    2. Samvel Tsaturyan

      Albert Mehrabian Մի հատ փողոց դուրս արի ու տես,թե ինչ քաոս է`երեք մեքենա չեն կարողանում կողմնորոշված երթեվեկել, մարդկանց մեջ ազգային գաղափարախոսություն չկա;Բոլորը չոբանավարի են իրենց պահում , մեկը միուսի նկատմամբ հարգանքի նշույլ անգամ չունի;Թքում,մեզում ,զիբիլ են թափում , մեքենաները ամենուրեք սիգնալ են տալիս `աղմուկ ,փոշի , ծուխ ու անտեր քաղաք;Այսօր ցերեկը քնած էի տանս`վեր թռա մեքենայի սիգնալից,իսկ սիգնալի տուգանքը 50.ooo դրամ է, բայց ով? կարգաորի այս բոմժանոցում օրինական կյանքը`կարք ու կանոնով` ԵՐևԱՆԻ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ:
      Ալբերտ իսկ դու կարող ես պայքարել Եհովայի վկաների դեմ, որոնք չեն կռվելու թուրքի դեմ;’Ես երբեք քրիստոնյա չեմ էլ եղել ,ես Հայ եմ եղել ու կամ ,ես ունեմ մի աստված ԱՐԱՐԻՉ` տիեզերքում;

    3. Albert Mehrabian

      Centurion Centurion

      1- Նախ ինքնութիւն՞տ: Ո՞վ ես դու: Որտեղի՞ց գիտենանք որ Հայ ես.մեր մէջ կան թագնւած մարդիք որ հայկական անուն և ազգանուն ունեն խոսում են միայն Հայերեն բայց Հայ չեն և ձգտում են մեր ազգը քանդել:

      2 — Այդ բոլոր հարցերի լուծումը որ ասացիր ոչ մի կապ ունի մեր Քրիստոնեութեան ու հատկապէս մեր առաքեալական եկեղեցու հետ. իսկ ինչու՞ էս ուզում հեթանոսութեան ԿԵՂՏ-ը վերականգնելով քայքայել ու նւազեցնել Հայ ազգը:

      3- Այսօրւայ Քրիստոնեական աղանդները (որոնցից ոմանք հակա-քրիստոնեայ են), այսօրւայ հեթանոսական կեղտը ու նաև նախկինում մեր մէջ կոմոնիստութիւն տարածողները հենց այդ մեր միջում թագնւած « Հայախօս բայց ոչ-հայ » անձիք են եղել: Նրանց ղեկավարութիւնը նոյն սենեակից է կատարվւում և ցանկանում են քայքայել բոլոր ազգերը, ինչպէս նաև Հայ ազգը:

  3. Samvel Tsaturyan

    Այո `թող մեր նախահայրը համաևվի Հաբեթը, հետո նրա որդի Թորգոմը և այլն , բայց նրանք ջրհեղեղից հետո են:Չէ որ կազմակերպված ազգ է գոյություն ունեցել հենց այս տարածքի վրա, մինչև ՆՈՅԻ ՏԱՊԱՆ կառուցելը, նույնիսկ ՀՐԱԶԳԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ Են ԱՊրԵԼ ՄԱՐԴԻՔ վաթսու հազար տարի առաջ:ԻՄ ներըմբռնումը իձ հուշում է չհավատալ այս ըդունված տարեգրությանը:

    1. Movses Najarian

      Մենք անդրադարձանք 115.000 տարուան մեր պատմութեան, դա կազմում է ջրհեղեղից առաջ շուրջ 77.000 տարի, իսկ ջրհեղեղից այսկողմ մօտ 38.000 տարի: Հետեւաբար Յաբեթից անցել է 38.000 տարի, իսկ Հայկից անցել է 12.000 տարի: Հիմա պատկերացրէք պատմաբանների վիճակը՝ որոնք վեր ի վարոյ գիտեն 4-ից 6 հազար տարուան մասին՝ այն էլ կցկտուր եւ մշուշոտ:

    2. Movses Najarian

      Edvard Aleqsanyan Խորենացին Նօյեան ջրհեղեղի ժամանակը դրել է իր գործում, ինչը սակայն անհասկանալի է մնացել մասնագէտներին: Նա ասում է. ,,Ջրհեեղը տեղի է ունեցել զազրագործ
      մարդկանց ազգի երրորդ դարուն,,: Այստեղ կայ աղաւաղում: Ըստ մեզ ,,Դարուն,,-ը պէտք է ,,Տարուն,, լինէր Խորենացու սկզբնաղբիւրում: ,,Տար,,-ը ,,տարիի,, հիմքն է, եւ մի տար-ը տիեզերական մէկ տարին է, այսինքն տարիների մէկ տիեզերական ցիկլը, որ կազմում է 25.920 արեգակնային տարի, կամ 28.800 լուսնային տարի: Երեք այդպիսի ցիկլի գումարը լինում է 77.760 արեգակնային տարի, որ ,,զազրագործ մարդկանց,, արարումից մինչեւ ջրհեղեղ հասնող ժամանակամիջոցն է:

  4. Movses Najarian

    Հայկի եւ Բելի մասին դրուագում Խորենացին պարզ գրել է՝ բայց չեն հասկանում, որ Բելը Բաբելոնում եղած մարդկանց ազգին (եւ ոչ թէ հսկաներին) վաճառել է աշխարհի չորս կողմերում գտնուող հսկաներին որպէս ստրուկ, իսկ Հայկը վերադառնալով իր նախահայրերի երկիր Հայաստան՝ տէր է կանգնել տեղի բնիկ մարդկանց որդիներին, այսինքն Հայկ նահապետի ժամանակ Հայկական լեռնաշխարհում չեն եղել խառնածիններ կամ եկուորներ… Այդ օրերի Հայկ-Բելեան պատերազմը մեզանից 12.000 տարիներ առաջ տեղի ունեցած համաշխարհային մեծ ընդհարում է եղել… Կարելի է ասել յետջրհեղեղեան առաջին համաշխարհային պատերազմն է եղել:

  5. Movses Najarian

    Մենք անդրադարձանք 115.000 տարուան մեր պատմութեան, դա կազմում է ջրհեղեղից առաջ շուրջ 77.000 տարի, իսկ ջրհեղեղից այսկողմ մօտ 38.000 տարի: Հետեւաբար Յաբեթից անցել է 38.000 տարի, իսկ Հայկից անցել է 12.000 տարի: Հիմա պատկերացրէք պատմաբանների վիճակը՝ որոնք վեր ի վարոյ գիտենք 4-ից 6 հազար տարուան մասին՝ այն էլ կցկտուր եւ մշուշոտ:

  6. Movses Najarian

    Մենք անդրադարձանք 115.000 տարուան մեր պատմութեան, դա կազմում է ջրհեղեղից առաջ շուրջ 77.000 տարի, իսկ ջրհեղեղից այսկողմ մօտ 38.000 տարի: Հետեւաբար Յաբեթից անցել է 38.000 տարի, իսկ Հայկից անցել է 12.000 տարի: Հիմա պատկերացրէք պատմաբանների վիճակը՝ որոնք վեր ի վարոյ գիտեն 4-ից 6 հազար տարուան մասին՝ այն էլ կցկտուր եւ մշուշոտ:

  7. Movses Najarian

    Յարգելի Edvard Aleqsanyan, խնդրում եմ հետեւեցէք իմ էջի ,,Լեզուաբանութի՞ւն թէ Իմաստասիրութիւն,, երկին, որտեղ ձեր հարցի եւ հարցերի պատասխանները կը գտնէք: Ձեզ մնում է համբերութեամբ զինուել եւ լինել քննախոյզ::

  8. ԱՐմեն Հովհաննիսյան

    //giteliq.am/pdf/Paris-Herouni-Hayer@-ev-Hnaguyn%[email protected]
    Ներբեռնեք և կարդացեք «Հայերը և Հնագույն Հայաստանը» այս հրաշք գիրքը, որտեղ կան բացառիկ բացահայտումներ Հայերի ծագումնաբանության, Հայերի քաղաքակրթության, Հայոց լեզվի և այբուբենի մասին, ճշգրիտ տեղեկություններ, որոնք դարեր շարունակ խեղաթյուրվել է, տարբեր կեղծ «պատմաբանների» և «գիտնականների» և կողմից:

  9. Albert Mehrabian

    Centurion Centurion
    Հիմա քո արած՞ը ու խօսք՞ը « երեք հարյուր մեկ թվին у мишт » ԲԱԺԱՆՈՒԹԻՒՆ գործադրել չ՞է, ապա ին՞չ է նշանակում:

    Խարդախութեամբ հին հաւատքը (հեթանոսութիւն) քարոզելով, ցանկանում ես բաժանել ու թուլացնել հայ ազգը ի օգուտ ազատ ողմնադիր (mason ) և լուգաբեր ( illuminati ) կազմակերպութեան հաշւին, որոնք նպատակ ունեն տիրանալ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ-ը չարիքներով ու ազգերը քայքաելով:

  10. Movses Najarian

    Edvard Aleqsanyan Խորենացին Նօյեան ջրհեղեղի ժամանակը դրել է իր գործում, ինչը սակայն անհասկանալի է մնացել մասնագէտներին: Նա ասում է. ,,Ջրհեեղը տեղի է ունեցել զազրագործ
    մարդկանց ազգի երրորդ դարուն,,: Այստեղ կայ աղաւաղում: Ըստ մեզ ,,Դարուն,,-ը պէտք է ,,Տարուն,, լինէր Խորենացու սկզբնաղբիւրում: ,,Տար,,-ը ,,տարիի,, հիմքն է, եւ մի տար-ը տիեզերական մէկ տարին է, այսինքն տարիների մէկ տիեզերական ցիկլը, որ կազմում է 25.920 արեգակնային տարի, կամ 28.800 լուսնային տարի: Երեք այդպիսի ցիկլի գումարը լինում է 77.760 արեգակնային տարի, որ ,,զազրագործ մարդկանց,, արարումից մինչեւ ջրհեղեղ հասնող ժամանակամիջոցն է:

  11. Samvel Tsaturyan

    Albert Mehrabian Մի հատ փողոց դուրս արի ու տես,թե ինչ քաոս է`երեք մեքենա չեն կարողանում կողմնորոշված երթեվեկել, մարդկանց մեջ ազգային գաղափարախոսություն չկա;Բոլորը չոբանավարի են իրենց պահում , մեկը միուսի նկատմամբ հարգանքի նշույլ անգամ չունի;Թքում,մեզում ,զիբիլ են թափում , մեքենաները ամենուրեք սիգնալ են տալիս `աղմուկ ,փոշի , ծուխ ու անտեր քաղաք;Այսօր ցերեկը քնած էի տանս`վեր թռա մեքենայի սիգնալից,իսկ սիգնալի տուգանքը 50.ooo դրամ է, բայց ով? կարգաորի այս բոմժանոցում օրինական կյանքը`կարք ու կանոնով` ԵՐևԱՆԻ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ:
    Ալբերտ իսկ դու կարող ես պայքարել Եհովայի վկաների դեմ, որոնք չեն կռվելու թուրքի դեմ;’Ես երբեք քրիստոնյա չեմ էլ եղել ,ես Հայ եմ եղել ու կամ ,ես ունեմ մի աստված ԱՐԱՐԻՉ` տիեզերքում;

  12. Albert Mehrabian

    Centurion Centurion

    1- Նախ ինքնութիւն՞տ: Ո՞վ ես դու: Որտեղի՞ց գիտենանք որ Հայ ես.մեր մէջ կան թագնւած մարդիք որ հայկական անուն և ազգանուն ունեն խոսում են միայն Հայերեն բայց Հայ չեն և ձգտում են մեր ազգը քանդել:

    2 — Այդ բոլոր հարցերի լուծումը որ ասացիր ոչ մի կապ ունի մեր Քրիստոնեութեան ու հատկապէս մեր առաքեալական եկեղեցու հետ. իսկ ինչու՞ էս ուզում հեթանոսութեան ԿԵՂՏ-ը վերականգնելով քայքայել ու նւազեցնել Հայ ազգը:

    3- Այսօրւայ Քրիստոնեական աղանդները (որոնցից ոմանք հակա-քրիստոնեայ են), այսօրւայ հեթանոսական կեղտը ու նաև նախկինում մեր մէջ կոմոնիստութիւն տարածողները հենց այդ մեր միջում թագնւած « Հայախօս բայց ոչ-հայ » անձիք են եղել: Նրանց ղեկավարութիւնը նոյն սենեակից է կատարվւում և ցանկանում են քայքայել բոլոր ազգերը, ինչպէս նաև Հայ ազգը:

  13. Aida Pilojan

    Որ Հայոց պատմությունը կեղծելը քաղաքական պատվեր է , դա այլևս վիճելի չէ: Իզուր չէ ,որ էլ երկիր չկա, որի համալսարաններում Հայկական ամբիոն չունենան, իսկ մենք էլ երբեմն ուրախացել ենք՛, թե, տեսեք ամբողջ աշխարհը մեր պատմությունն են ուսումնասիրում: ԲԱՅՑ…այնուամենայնիվ որն է իսկական գաղտնիքը՞…ինչ՞ շան գլուխ է այստեղ թաղված

  14. Norayr Hambarcumyan

    ՈՒրարտու- Արատտա ԵՎ այսպես փորձենք ՈՒրարտու-ի ու-երի փոխարեն կարդալ Ա __ Արարտա: Փորձե մի քանի անգամ արագ արտասանել Արարտա: Ճիշտ եք, ստացվեց Արատտա: իՆչ եք կարծում, ինչպես պետք ե արտասաներ Արարտա բառը հայերեն չիմացող մարդը: Ահա ՈՒրարտու անվան ճիշտ ստուգաբանությունը:

  15. Simon Aghajanyan

    Տիկին Գուլակյան սկսենք նրանից, որ սեպագիր HA-NI վանկագիրը Աստւած բացահայտիչով գիտական մի շարք նկատառումներով HA-IA ընթերցում չունի: Թեև այդ համակարգում NI վանկագրի դիմաց դրվում է նաև յուղի գաղափար արտահայտող IA3 դետերմինատիվը: Պատճառը՝ սեպագիր համակարգում դետեմինանտները հնչյունագիր ընթերցում չունեն, որովհետև ստեղծվել են 20-րդ դարի սկզբին ևամեևին կապ չունեն 5 հազ. տարվա վաղեմություն ունեցող սեպագիր համակարգի հետ: Նրանք միայն որոշակի գաղափար են փոխանցում տեքստին, նրա ընթերցումը առավել հասկանալի դարձնելու համար: Իրականությունը այն է, որ ՀԱՆԻ բառը Աստւած բացահայտիչով հայերենում արտահայտում է Նախամոր պաշտամունքը համաձայն (Ա-Բ)-ի: Նույնը նաև նրա խեթերեն ՀԱՆԱ տարբերակում դարձյալ Նախամայր իմաստով և որի դեպքում ՀԱՆԱ բառի ՆԱ բաղադրիչը IA3 գաղափարագիր ընթերցում չունի: Անհասկանալի է նաև՝ ինչպես կարող էին շումերները ՀԱՆԻ անվան տակ «ՀԱՅԱ» հասկանալ, երբ հայերը նույն բառի տակ դնում են նախամոր գաղափարը: Չհաշված այն, որ Հանայի և Հայաի միջև առկա են նաև սեռական տարբերություններ:

  16. Simon Aghajanyan

    Արդեոք հարյուր տարին բավարար չէր հայագիտությանը հասկանալու համար, որ հույն պատմագիր Հերոդոտոսը՝ «արմենները ծագումով Փռուգիայից են» արտահայտության տակ նկատի է ունեցել փոփրասիական Փռուգիան: Այդ թերակղզում գտնվող Թորգոմի Տունը, խեթական սկզբաղբյուրների ՝Թեգարաման, ասսուրականի՝ Տիլ-Գամիրուն: Չէ որ նույն հեղինակի ասելով՝ «քանի դեռ նրանք բնակվում էին բալկաններում, կոչվում էին բռիգներ»՝(բռիներ, брадяги): Եւ միայն Փոքր Ասիա փոխադրվելուց հետո են նրանք վերանվանվել փռյուգիացիների, որտեղ և կազմել են իրենց առաջին պետությունը Գորդոն մայրաքաղաքով: Իսկ Թորգոմի տան արմենների և փռյուգացիների լեզվական ընդհանրությունների մասին հույն հեղինակների հայտնած զանազան վարկածները, կարղ էր պայմանավորած լինել այդ ժողովուրդների ավելի քան հազարամյա համակեցությանբ, հույն հեղինակների ապրած ժամանակները նկատի առնելով:

  17. Simon Aghajanyan

    Ազգի պատմությունը նրա քաղաքական փոխհարաբերությունների հանրագումարն է ժամանակի հոլովույթում: Ապացույցը 1915թ. հայերի ցեղասպանությունը և հայրենազրկումն է, որ նախապես ծրագրավորվել և իրագործվել էր որոշ այպես կոչված եվրոպացի տեսաբանների կողմից: Հայերին վերագրելով որպես միգրանտներ սեփական բնօրրանում: Այստեղից էլ սկսեց Արարատյան թագավորություն- «Ուրարտու» հակադրությունը, որ հայագիտության ոլորտում շարունակվում է մինչօրս:Մինչդեռ խոսքը միևնույն պետության մասին է, որ հիմնադրվել է նույն ժամանակներում, միևնույն անձնավորության կողմից: Սակայն, մի դեպքում՝ Պարոյր Սկայորդի, մյուսում՝ Իսպուին Սարդուրորդի անվանումներով: Խնդիրը այն է, որ հայագիտության մեջ Պարոյրի ժամանակագրությունը խախտվել տեղափոխվել է Մեդական Կիաքսարես թագավորի կողմից ք.ա. 612թ. Ասորեստանի կործանման ժամանակներ: Իսկ վերջինիս ժամանակակիցը Մ. Խորենացու կազմած բնիկ հայ թագավորների ճուղագրության «մյուս» Հայկակ կոչվածն է և որին զուգահեռ «ուրարտականում» նրա անվանակից՝ Էրիմենա-Արմեն հայն է: Սրանք երկուսն էլ իրենց ճուղագրություններում վերջից երրորդն են և եղել են Կիաքսարեսի ժամանակակիցը: Հետևաբար Պարոյր Սկայորդու ժամանակագրությունը յոթը սերունդ հետ է գնում և հասնում ք.ա. IXդ. կեսեր Իսպուինի կողմից «Ուրարտու» պետության հիմնադրման ժամանակներ: Թեև նրանց անուները արտաքուստ տարբեր են, բայց բովանդակային առումով արտահայտում են միևնույն գաղափարը: Համաձայն (Ա-Բ)-ի պարոյր բառը ծագում է հնխ sper նախաձևից, որ մեր կարծիքով հայերենին բնորոշ «ի» նախդիրով նրան տալիս է Իսպուին անվան՝ «իսպ», իսկ գրաբար «զ» սաստկացուցիչով՝ զսպել բայի «զիսպ» արմատը: Նույնն է պատկերը նաև Իսպուին անվան դեպքում, որ «զ» սաստկացուցիչով դարձյալ այդ անվանը տալիս է զսպել բայը հայերենում: Ինչից կարելի է ենթադրել, որ այդ անունները հոմանիշ մակդիրներ են՝ զսպող, սաստող իմաստով: Սա ապացուցվում է նաև «իսպուիվի ԿՈւՌ Աշշուր» տեքստային ընթերցմամբ՝ զսպվի Աշշուրի երկիրը իմաստով: Ուշագրավը այն, որ Իսպուինը Ուրարտացի թագավորներից միակն է, որ թագադրվել է Մանա՝ Մարաստան երկրի Արդինի-Մուսասիր քաղաքում: Ինչը իր հերթին համապատասխանում է Մ.Խորենացու հայտնած՝ Մեդացի Վարբակեսի կողմից Պարոյր Սկայորդու թագադրմանը:

  18. Маркос Ованян

    հայերը աշխհարի ամենահին քաղաքակրթություն ունեցոխ ազգ են,խեթեր շումերներ ու ելի ազգեր վորոնք սնել են հայերից ։շատ անչափ շատ ապացույցներ մեր անցյալի պատմոթյունից գտնվել են ու դեր նորանոր լրացոմներ վորոնք ապացուցում են մեր ծագման ու հզոր քաղաքակրթության մասին։ցավոք այսորվա շատ ծախված այլազգի պատմաբաններ ի օգուտ մեր ճիվաղ հարեվանների պորցում են աղավաղել մեր սուրբ պատմությունը։ մեր պատմաբանները պետքե միասին հայոց պատմությունն իր դարերի ծանրությամբ դրանց գլխին խփեն վոր դրանք հասկանան վոր են ժամանակ երբ հայը ազգեր արդեն քաղաքակիրթ իրեն դեր էվոլուցյա չապրաց կապիկնր եին։

Добавить комментарий