Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Նվարդ Քոչարի հետ
-Տիկին Քոչար, կար ժամանակ, երբ հայ ժողովրդի ծագումնաբանության և կազմավորման հարցում արժևորվում էին միայն լեզվական ավյալներն ու համեմատական լեզվաբանության ընձեռած առարկայական նյութը: Ինչո՞ւ:
-Մարդաբանությունը և ժառանգաբանությունը Լիսենկոյի տխրահռչակ ժամանակաշրջանում արգելված էին ՍՍՀՄ-ում. անվանում էին ռասիստական գիտություն, հակագիտական տեսությունների ջատագով «գիտություններ» և այլն: 1950-ական թվականներից մարդաբանությունը որպես գիտություն, սկսեցին ուսումնասիրել Միությունում, ամբողջ աշխարհում այն ուսումնասիրում էին էթնոգենետիկ տեսակետից, և սովետական գիտությունն այլևս չէր կարող անմասն մնալ այդ ոլորտում: Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացվեց մարդաբանության ամբիոն, որտեղ դասավանդում էին ականավոր գիտնականներ, սովետական մարդաբանության հայրերը Ռոգինսկին, Բունակը, Դեբեցը, Ալեքսեևը և ուրիշներ: Հայերի մարդաբանությամբ դեռ 19-րդ դարում զբաղվել են այլազգի գիտնականներ ռուսներ, գերմանացիներ, հրեաներ, վրացիներ…
-Հայերի մարդաբանական տեսակի նկատմամբ 19-րդ դարում հետաքրքրություն առաջացավ հայագիտության զարգացմանը զուգահե՞ռ, թե՞…
-Այլ պատճառ չկար: Հայերի մարդաբանական արմենոիդ տիպը շատ խոր հնություն ունի: Հայկական լեռնաշխարհնն այն տարածքն է, որտեղ այն առաջացել, կազմավորվել է: Մարդաբանական այս տիպը գերիշխող է եղել նաև Առաջավոր Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Սովետական շրջանում արմենոիդ տիպը վերանվանվեց առաջավորասիական. արմենոիդ տերմինին տրվել էր ազգայնամոլական բովանդակություն: Իրականում այն ոչ թե մեր ազգությանն էր վերաբերում, այլ տեղանքին՝ Հայկական լեռնաշխարհին, որտեղ այդ տեսակն առաջացել էր:
-Դա բացատրվում էր սովետական ինտերնացիոնալիզմո՞վ, ըստ որի որևէ ազգ կամ ժողովուրդ տվյալ տարածաշրջանում չպետք է մյուսից ավելի հին լիներ, ավելի հարուստ մշակույթ ունենար, թե՞ կային այլ պատճառներ ևս:
-Պատճառները շատ էին: Համարում էին, որ ռասայական դասակարգումները պետք է անվանվեն ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ ըստ տարածքի:
-Ներեցեք, թեմայից շեղվում եմ. հիշեցի. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն» ձևակերպումը…
-Ձեռագիրը նույնն է: Նրանք հաշվի չէին առնում, որ Հայկական լեռնաշխարհում միայն հայեր չէին ապրում: Նույնը այսօրվա մասին: Սովետները զգուշանում էին ազգայնամոլությունից, որի մեջ, իրոք, վտանգ կար:
-Փոքր ժողովուրդների համար ազգայնական դրսևորումները պարտադիր են: Սարսափելին մեծ ժողովուրդների ազգայնամոլական տրամադրություններն են: ժամանակին Լենինը զգուշացնում էր «վելիկոռուսական շովինիզմից»…
-Դրանք քաղաքական հարցեր են: Իսկ մարդաբանությունը սերտորեն կապված է քաղաքականության հետ: Մեզ հայտնի է ինչպես էին ռասիստները շահագործում մարդաբանական տվյալները իրենց ինչ-ինչ նպատակներին հասնելու համար:
-Հայտնի հնդեվրոպաբան Իգոր Դյակոնովի կարծիքով մարդաբանական տիպը որևէ էթնոտարբերիչ դեր չունի. «Մարդաբանական տիպերի տարածման սահմանները երբեք չեն համընկնում ժողովուրդների և նրանց լեզուների տարածման սահմանների հետ»: Ըստ նրա «Մշակութային հաջորդականության ուսումնասիրությունը ևս այս առումով մեծ ծառայություն չի մատուցում, որովհետև մշակույթի տարածման շրջաններն էլ անմիջականորեն չէ, որ կապվում են էթնիկական խմբավորումների գրաված տարածությունների հետ»: Ձեր մեկնաբանությունը էթնոգենետիկական հիմնախնդիրների լուծման գործում հնամարդաբանակաճ տվյալների դերի առնչությամբ:
-Առանց մարդաբանական ուսումնասիրությունների մեր օրերում հնարավոր չէ ճշգրիտ պարզաբանումներ անել հիմնվելով միայն լեզվաբանական հնագիտական տվյալների վրա: Լեզուն և մշակույթը կարոդ են տարածվել առանց մարդաբանական տիպի, այդ իմաստով Դյակոնովը ճիշտ է: Իսկ երբ մարդաբանական տիպն է տարածվում, այն իր հետ անպայման բերում է իր լեզուն, իր մշակույթը: Ի՞նչ է նշանակում մարդաբանական տիպի տարածում: Նշանակում է գերիշխող է այն խումբը, որն օժտված է որոշակի մարդաբանական տիպով: Եվ եթե նույնիսկ խառնվում’ մետիսացվում է ավելի թույլ, փոքր խմբերի հետ, վերջիններս լուծվում, ուծացվում են այդ ուժեղ մարդաբանական խմբի մեջ ժառանգելով նրա զեները, կերպարը և, բնականաբար, լեզուն ու մշակույթը: Առանց մարդաբանական տիպի՝ լեզուն և մշակույթը կարող են տարածվել բավական հեռու: Դյակոնովը մի տեղ է սխալվում ասելով «երբեք չեն համընկնում լեզուն, մշակույթը և մարդաբանական տիպը»: Հայերս այն եզակի ժողովուրդն ենք, որի պարագայում ոչ միայն համընկել են այդ չափանիշները, այլև հազարամյակներ շարունակ, առանց ընդհատումների, ժառանգաբար փոխանցվել: Մեր համեմատությամբ վրացիները շատ ավելի մետիսացված են, իսկ թուրքերի և ադրբեջանցիների մասին խոսելն ավելորդ է: Բոլոր նոր երիտասարդ ազգերը (եվրոպական բոլոր ազգերը), խառնուրդ են, մետիսացված են, նրանց նախնական և այսօրվա մարդաբանական տիպերը սար ու ձորի տարբերություն ունեն:
-Ե՞րբ է ձևավորվել արմենոիդ մարդաբանական տիպը:
-Հնարավոր չէ որոշակի տարեթիվ ասել, դա նույնիսկ գիտությանը հասանելի չէ: Բունակը (20-րդ դարի սկզբին և կեսերին տևականորեն զբաղվել է արմենոիդ մարդաբանական տիպի ուսումնասիրությամբ), համոզված էր, որ ժամանակին Հայաստան ներխուժած կամ երկիրը գրաված օտարները որևէ նկատելի հետք չեն թողել այս տեսակի վրա: Ավելին՝ իրենք են տարրալուծվել արդեն կազմավորված, կայունացած արմենոիդ ռասայական տիպի մեջ:
-Ինչպե՞ս է մեզ հաջողվել պահել մեր գենոտիպը:
-Ինքնապահպանման, ազգապահպանման բնազդով հայ ժողովուրդն աշխատել է չմետիսացվել այլազգիների հետ: Չնայած մեր լեռնաշխարհը համարվել է ազգերի, ժողովուրդների խառնարան, այնուամենայնիվ կարողացել ենք լուծել ինքնագոյատևման մեր խնդիրը և չուծացվել: Թե կենսաբանորեն դա որքա՞ն է նպաստավոր, այլ հարց է: Փաստ է, որ արմենոիդ տիպն իր կազմավորման պահից շարունակվում է ե այսօր էլ արտացոլվում է հիմնականում հայ ժողովրդի մեծամասնության մեջ: Այդ տիպին են պատկանում նաև ասորիները, չնայած սեմախոս են:
Գիտնական ժոզեֆ Դենիկերը վերջիններիս նույնիսկ ասիրոիդ էր անվանում, մարդաբանորեն այնքա՜ն նման են այս երկու ազգերը..,
-Բայց մի՛թե սոսկ արտաքին նմանությամբ կարելի է փոխել տերմինը, անվանումը:
-Սա էլ սուբյեկտիվ մոտեցում է: Գիտնականները հաճախ են բանավիճում իրենց տեսակետների շուրջ այս կամ այն ռասայական տիպը դասակարգելիս:
-Բայց գիտության մեջ սուբյեկտիվ մոտեցումն անընդունելի է…
-Ցավոք, այն կա նաև գիտության բնագավառում…
-Մեր ժողովրդի մեջ էլ եղել են և այսօր էլ կան խառն ամուսնություններ: Մի՞թե դրանք հետևանք չեն թողել արմենոիդ տեսակի վրա:
-Անհնար է, որ որևէ ժողովրդի մեջ չլինեն մետիսացման նման դեպքեր: Մեզանում այդ քանակը չնչին է’ համեմատած միգրացիայի և մետիսացիայի (տեղաշարժերի և խաչասերման — Հ. Գ.) այն հզոր գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Այսօր էլ հայ երիտասարդներն աշխատում են ամուսնանալ իրար հետ: Այնուամենայնիվ, երբ նրանք ամուսնանում են օտարների հետ և ընդմիշտ հեռանում Հայաստանից, ապագայում, նրանց ժառանգները ևս ամուսնանալով օտարների հետ, ուծացվում են, տարրալուծվում նրանց մեջ: Մեր պարագայում նույնպես, եթե խառնածին երիտասարդները հետագայում խաչասերվում են արմենոիդների հետ, նրանց օտար զեները դառնում են շատ ճնշված, և հայտնի չէ, թե երբ, որքան ժամանակի ընթացքում կարող են դրանք որևէ կերպ դրսևորվել: Որևէ գենի խաթարման կամ փոփոխման համար պետք է անցնի առնվազն 50 սերունդ, այսինքն 1200-1250 տարի:
-էթնիկ փոքրամասնությունները մեզանում երեք տոկոսից պակաս են: Սովետական Հայաստանը էթնիկ ամենամիատարր հանրապետությունն էր Միությունում: Հայերն ինչպե՞ս են կարողացել պահպանել իրենց էթնիկ միատարրությունը:
-ճիշտ նկատեցիք, որ սովետական շրջանում, երբ բոլոր ժողովուրդները «եղբայրներ» էին և տարվում էր ռուսականացման հզոր քաղաքականություն, մենք, այո, ամենամիատարր հանրապետությունն էինք Միությունում: Կարելի է ասել էթնիկ միատարրության պահպանումը մեզ համար բնազդ է թելադրված ուծացման վտանգով: Դա գենետիկ հիշողություն է, որն ստիպում է մեզ բավական հեռանալ, մեկուսանալ աշխարհի մյուս ազգերից, ժողովուրդներից չնայած հաճույքով, առանց դժվարության յուրացնում ենք այլոց լեզուներն ու մշակույթը:
-Հայերի էթնիկ միատարրությունը հաճախ է ենթարկվում հանիրավի հարձակումների: Ի°նչ փաստեր, կռվաններ ունեն դրա համար հակառակ տեսակետը պաշտպանող մասնագետները, ի՞նչ են ուզում դրանով ապացուցել…
-Որևէ մարդաբան-գիտնական չի կարող բերել հայերի էթնիկ միակերպությունը ժխտող գեթ մեկ փաստ: Չկա նման բան: Այլ հարց է, երբ որոշ քաղաքագետ-գիտնականներ պատվեր են կատարում, ստորգետնյա «հոսանքներ» որոնում: Հայ ժողովրդի միջինացված տեսքը տիպիկ արմենոիդ է և համապատասխանում է այն բոլոր չափորոշիչներին և բնութագրումներին, որոնք բնորոշ են եվրոպոիդ ռասայական մեծ ստորաբաժանման հարավ-եվրոպոիդ տիպի՝ բալկանա-կովկասյան տիպի արմենոիդ ենթատիպին:
Հիմա «ազատություն» է, ով ինչ ուզում, գրում է: Բայց հո չի՞ կարելի ակնառու փաստերն արհամարհել: Դրանք քաղաքական խաղեր են: Մարդաբանությունը, ինչպես արդեն ասացի, շատ կապված է քաղաքականության հետ, և ռասիստը կարող է փաստերը ներկայացնել իրեն նպատակահարմար ձևով: Այդպես, օրինակ, Հիտլերի շրջապատի «գիտնականները» միայն գերմանացիներին էին համարում արիացիներ, իսկ մյուս ազգերին ստորակարգ ռասա, ոչ մարդ…
-Աղավաղելով արիականության տեսակետը…
-Հիմա էլ հակառակ երևույթն է տեղի ունենում: Ռասայագիտությունը ընդհանրապես չեն ուզում ընդունել որպես գիտություն: ԱՄՆ-ը, Հարավային Ամերիկան ռասայապես այնքան խառնված են, որ ռասաների մասին խոսելը նրանց թվում է ռասիզմ: Դա էլ մյուս ծայրահեղությունն է: Աչքերը փակել և ասել կոսմոպոլիտ ենք և չենք ընդունում ո՛չ ռասա, ո՛չ ազգ, չի կարելի։
-Մարդաբանությունը Հայաստանում ուշ է սկսել զարգանալ: Հետ չե՞նք մնացել արդյոք :
-Ո՛չ: Մենք մի քիչ հետ ենք միայն այն առումով, որ մեր պետությունը ֆինանսապես տկար է, և ստիպված ենք օգտագործել հին չափագրական մեթոդները: Եթե մինչև 60-70-ական թթ. հայերի մարդաբանական տիպով զբաղվել են օտարները, հետագայում հայ մարդաբանները ևս գիտության մեջ ասացին իրենց լուրջ խոսքը: Այլազգի իրենց գործընկերների հետ մեկ անգամ ևս հավաստեցին, որ, ի թիվս արդեն հայտնի չափորոշիչների, ձեռնամաշկի գծանկարի, արյան խմբերի և մյուս հարակից ուսումնասիրությունների, գիտնականները մեկ անգամ ևս, իրարից անկախ, եկել են այն համոզման, որ արմենոիդ ռասայական տիպը հասնում է միջին հին քարե դար (պալեոլիթ), երբ առաջացել է բանական մարդը (homo sapiens), Հայկական լեռնաշխարհում այն կազմավորվել է որպես եվրոպոիդ տիպի հարավային ճյուղ և անփոփոխ պահպանվել է այն սահմաններում, որտեղ ձևավորվել է:
«Վեմ» ռադիոկայան, 26. 06. 2002
«Վասն հայության», 9. 07. 2002
Հասմիկ Գուլակյան, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
(Հրապարակախոսություն), հատոր Ա, «Էդիթ Պրինտ» 2010
ԱՍՏՎԱԾ իր դրոշմն է դրել մեր վրա
ԱՍՏՎԱԾ իր դրոշմն է դրել մեր վրա…
ayn inch mer azgin hatuk e hetaqrqir e ev petq e imqnal.
HERYANERE LAV KIDEN TE HAYERNEN ASDZO ENDERYAL JOGHOVURTE … USDI YEGHERNE ZERAKREDSIN VOCHENCHADSENELU HAY AZKE YEV DIRANALU AYT DIDGHOSIN ………. HABA INCHU HAYE CHARTVEDSAV ?…. ARTEN ESDERGADSAS EYINK .. HOGHERE KERAVADZ … HAVADARIM OSMANIAN HEBADAGUTYAN …ESK INDZ TE ..INCHU HAYE CHARTVEDSAV ?…. HADGABES YETE IMANANK STONHENCH- YEKIBDOSI PURKERE -BORDAKARE — BRITANERE- BAVARNERE — BASKERE — BUDIZME- SAMURAYNERE …..AYS POLOR DEVYALNERUN LUYSIN DAG GE HESDAGANA TE ASDUZO ENDERYAL JOGHOVURTE .. HAYNE …… HAY = ASDVAZ
shad hedakerkragan usumansirutiun. gue shenorhavorem jempakirnere.
Ելնելով մեզ բաժին հասած փորձություններից՛,պետք է կարծել,որ շատ շատերն են իմացել մեր ՈՎ լինելը, և դարերով փորձել են մեզ վերացնել: Մենք չենք իմացել, թէ ով ենք ՄԵՆՔ, բայց հիմա մենք գիտենք՛, -ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԵՐ ԼԵՌՆԵՐԻ ՊԵՍ,- ԴՈՒՔ ՀՈՂՄԵՐԻ ՊԵՍ ԿՈՌՆԱՔ ՎԱՅՐԱԳ…
Es inch ban e, Felix Luschani massin vochinch chi asvac, en e arrajin ankam Armenoid barr@ gortcatcel