ԴԵՎԵՋՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ THE DEVEJIAN BROTHERS

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Սեդա Դևեջյանի հետ

 Դևեջյան եղբայրների մասին հաղորդում պատրաստելու գաղափարը վաղուց եմ հղացել: Բայց մի տեսակ անբացատրելի պատճառներով այն հետաձգում էի: Այդ գաղափարի իրագործմանն օգնեց մի շատ կարևոր և արժեքավոր հրատարակություն, որի համար երախտապարտ ենք տիկին Սեդա Դևեջյանին: Խոսքը նրա կազմած ի, նույն ինքը՝ Հովհաննես Դևեջյանի «Բանտարկյալի մը հուշերը (Տառապանքի տարիներ Գարեգին Նժդեհի հետ)» ժողովածուի մասին է, որտեղ ներառել է ոչ միայն իր հորեղբոր՝ 1970 թ. Բուենոս Այրեսում հրատարակած նույնանուն հուշագրությունը, այլև այլ նյութեր, որոնք հնարավորություն են տալիս բավական հստակ պատկերացում կազմելու այս ընտանիքի ոդիսականի մասին: Սա սոսկ հուշագրություն չէ, այլ մի ողջ ժամանակաշրջանի վավերագրություն-նկարագրություն՝ հնարավոր մի շարք գնահատականներով: Հովհանես Դևեջյանն ու Նժդեհը եղել են գաղափարական համակիրներ, հետո հայտնվել են նույն բանտախցում, ցմրուր ճաշակել սովետական վարչակարգի, հատկապես` ստալինյան բռնատիրության շրջանի դառնությունները: Ի տարբերություն Նժդեհի՝ Հովհաննես Դևեջյանն ավելի երկար է ապրել, զբաղվել նաև մանկավարժական և հասարակական-քաղաքական գործունեությամբ, խմբագրել մի քանի թերթեր՝ Սոֆիայում՝ «Հայաստան» (1918) և «Արաքս» (1925–34), Բուխարեստում` «Արազ» շաբաթաթերթը` Հակոբ Սիրունու հետ, և այլն, բանտից ազատվելուց հետո Բուենոս Այրեսում՝ «Արմենիա» օրաթերթը: Ժամանակին եղել է Լեռնահայաստանի Հանրապետության արդարադատության և կրթության նախարար: Հովհաննես Դևեջյանն ավագ եղբայրն էր (1892–1976), Հրանտ Դևեջյանը` կրտսերը (1903–1949): Վերջինս նույնպես խմբագիր է եղել. 1938 թ. Բեյրութում հիմնադրել և մինչև 1947 թ. խմբագրել է «Առաւօտ» օրաթերթը: Նա նույնպես զբաղվել է մանկավարժական և հասարակական-քաղաքական գործունեությամբ, գրել մի քանի աշխատություններ:
Դևեջյան եղբայրների ճանապարհները վաղ են բաժանվել իրարից: Հովհաննեսը, մինչև Վլադիմիր բանտում հայտնվելը, ապրել և աշխատել է Եվրոպայում: Հրանտը Սիրիայից տեղափոխվել է Լիբանան, որտեղից էլ հայրենադարձել է…

«Վէմ» ռադիոկայան
20. 05. 2015

2 идей о “ԴԵՎԵՋՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ THE DEVEJIAN BROTHERS

  1. Mihran Sarafian

    Hovanes Devedjian, rusere pandarguetsin. Yev endanike Aryantin gabrer yev gue gardser te sapnvads er. Panden hedo Buenos Aires yegav yev endanikin miatsav, yev gadarets tasdiaragchagan ashjadankner, badrasdelov azkain kidagtsutiun unetsaogh yeridasartner ovker aisor gue kednevin azkain ghegavarutian mech. Yes antsamp dsanot yegha ir hed, yev lesads em ir arroghch hairenegasiragan hortornere.

  2. Վրույր Արծրունի

    Ցավոք Դևեջյանը Նժդեհի գաղափարական համակիրը չի եղել, ավելին՝ հակառակը: Նժդեհը Դևեջյանի նկատմամբ ունեցել է խիստ բացասական վերաբերմունք: Իսկ այն որ ինչ-ինչ նպատակներով Դևեջյանին բերել են Նժդեհի նույն խուցը, դա դեռ չի նշանակում, որ նրանք մտերիմ են եղել: Ինչպես գիտենք բանտախցում միայնակ մարդը ունակ է շփվել և ,, մտերմանալ,, ցանկացածի հետ, անգամ այդտեղ բնակվող կրծողների:
    Մեկնաբանությունը որևէ վերաբերմունք չի արտահայտում տվյալ անձնավորության նկատմամբ, ընդամենը պետք չէ խեղաթյուրել իրականությունը:

Добавить комментарий