ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ. ՍԵՆ-ՄԱՐՏԵՆ – SAINT MARTIN

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

Աելիտա Դոլուխանյան – ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ. ՍԵՆ-ՄԱՐՏԵՆ – SAINT MARTIN

Աելիտա Դոլուխանյան – ՍԵՆ-ՄԱՐՏԵՆ – SAINT MARTIN

«Եվրոպացի հայագետներ» շարքի հերթական` երրորդ հաղորդումը նվիրված է ֆրանսիական հայագիտության հիմնադիր Սեն-Մարտենին:

Նախորդ հաղորդաժամերին ներկայացրել ենք Ֆրեդերիկ Մակլերին և Ֆրեդրիկ Ֆեյդիին. նրանք նույնպես ֆրանսիացիներ են: 19-րդ դարում Ֆրանսիայում աներևակայելի հետաքրքրություն էր առաջացել հայագիտության նկատմամբ: Մի բան է, սակայն, այլոց բացած ճանապարհով ընթանալը, այլ բան` ինքնուրույն ուղի բացելը: Այդ առումով Սեն-Մարտենն իրոք հայագիտության երախտավորներից է: Նա իր հայագիտական գործունեությունն սկսել է 19-րդ դարի սկզբներին` առանց բավարար դասագրքերի, հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարանների ու քրեստոմատիաների…

Սեն-Մարտենը որոշել էր պեղումեր կատարել Հայաստանի արևելյան հատվածում. 4 տարվա ծրագիր ուներ շրջելու Հայաստանի արևմտյան նահանգներում: Վաղաժամ մահն ամեն ինչ անավարտ թողեց…
Սեն-Մարտենին մեծ հռչակ է բերել նրա նրա երկհատոր «Հիշատակարաններ Հայաստանի պատմության և աշխարհագրության» աշխատությունը: Միջնադարյան բազմաթիվ հայկական աղբյուրների հայագետը ծանոթացել է ձեռագրերից. դրանց քննական բնագրերը դեռևս հրատարակված չէին: Իսկ անտիպ գործերը հրատարակեցին նրա աշակերտները` շարունակելով իրենց ուսուցչի գործը:

«Վէմ» ռադիոկայան 13. 08. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

//vem.am/download.php?id=027_Hasmik_Aylita%20Dolukhanyan%20-%2013%2008%2014_1409119094371.mp3

Добавить комментарий