Ասորիք և Միջագետք

Ասորիքում և Միջագետքում

Բագրատունիների թագավորության անկման հետևանքով հայ զինվորների և հայության արտահոսքը հասավ մեծ ծավալների: Հայերը, հեռանալով Մեծ Հայքից, նորից սկսեցին բնակություն հաստատել պատմական հայկական հողերում, որոնք ճակատագրի ծանր հարվածների հետևանքով հայաթափվել էին դեռևս հարյուրամյակներ առաջ: 11-րդ դարում բնակչության հիմնական կազմը նորից դարձան հայերը՝ Հայկական Պոնտսում, Կապադովկիայում, Փոքր Հայքում, Հյուսիսային Միջագետքում (Հայկական Միջագետք): Հույն, ասորի և արաբ պատմիչների մոտ Հյուսիսային Միջագետքը կրկին օգտագործվում էր Հայկական Միջագետք աշխարհագրական անունով: Այդ տարածքներում սկսվում են հաստատվել հայկական իշխանություններ, որոնք սկզբնական շրջանում ստիպված էին ընդունել Բյուզանդիայի գերիշխանությունը: Այդպիսի կիսաանկախ իշխանություններից էին՝ Եդեսիայի, Սամոսաթի, Սելեվկյան Բիրին, Քեսաբը, Հալեպը և իր տնտեսական, քաղաքական, ռազմական նշանակությունը չկորցրած Անտիոքը: Այդ տարածքներում նշվում են մի շարք հայ կառավարիչներ, որոնց ճնշող մեծամասնությունը հանդիսանում էին հին նախարարական տների շառավիղները, ինչպիսիք էին՝ Արծրունիները, Բագրատունիները, Մամիկոնյանները, Բագրատունիների ժամանակ հզորացած Պահլավունիները:

 Հայկական իշխանությունների միավորման գործում մեծ դեր կատարեց Փիլարտոսը, որը լինելով բյուզանդական զորահրամանատար ստացավ որոշակի կալվածքներ, իսկ հետո էլ կարողացավ՝ միավորել այդ տարածաշրջանի հայությանը: Շատ կարևոր էր, որ քաղաքական այդ ծանր պայմաններում հանդես եկավ այդպիսի քաղաքական, ռազմական հայ գործիչ: Նա կարողացավ միավորել հայկական իշխանությունները և ստեղծել մի լայնածավալ տարածք, որը տարածվում էր Փոքր Հայքում, Կապադովկիայում, Կիլիկիայում, Հյուսիսային Միջագետքում: Նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ հայկական իշխանությունը կարողանա պահպանել: Անգամ կատարեց աներևակայելի մի քայլ: Նախ՝ որպեսզի կարողանա լավ հարաբերություններ հաստատել Բյուզանղիայի հետ, ընղունեց ուղղափառությունը, այնուհետև՝ Մանասկերտի ճակատամարտում Բյուզանդիայի ունեցած պարտությունից հետո, սկսեց բանակցություններ վարել սելջուկ թուրքերի հետ, հավանություն տալով իսլամին և ընդունելով նրանց կրոնական պահանջները: Այս հանճարեղ քաղաքական գործիչն այն հազվագյուտ հայերից էր, որ առաջնային էր համարում ոչ թե կրոնը կամ ժամանակավոր հաջողությունները, այլ ազգային մնայուն արժեքները և ազգի պահպանումն ու զարգացումը: Նման ծանր պայմաններոմ նա կարողացավ պահպանել հայության այդ ստվար հատվածին և քաղաքական ծանր պայմաններում ստեղծեց հնարավորություններ նրանց գոյատևման, տարածման ու զարգացման համար: Նրա գործը շարունակեց Իշխան Վասիլը, որը՝ որպես կենտրոն ունենալով Քեսու ամրոցը, հաջողությամբ դիմադրում էր, մի կողմից՝ Իկոնայի թուրքական սուլթանությանը, մյուս կողմից՝ արաբական իշխանություններին, իսկ մյուս կողմից էլ՝ Բյուզանդիային ու խաչակիրներին: Նրա հզոր դիմադրության շնորհիվ ձևավորվեց, ամրապնդվեց և ի վերջո կայացավ Կիլիկիայի Հայկական թագավորությունը: Ապագայում, հայկական իշխանությունները մոռացան Փիլարտոսի վարած ճիշտ քաղաքականությունը, որն առաջնային էր համարում ոչ թե կրոնը, այլ ազգությունը:

Հայ իշխանավորները խաչակրաց պատերազմների ժամանակ իրենց բարոյական պարտքը համարեցին ցանկացած գնով պաշապանել հավատակիցներին՝ ոտնահարելով անգամ իրենց ազգային շահերը: Այդ տեսակետից մոտենալով, Կիլիկայի իշխանները, միանալով խաչակիրներին ոչնչացրեցին Իշխան Վասիլի հիմնած հայկական պետությունը: Եդեսիայի հայկական իշխանությունը դարձավ խաչակիրների դավադրության զոհը: Եվ վերջապես՝ ոչ թե մուսուլմանական իշխանությունները պատճառ դարձան Ասորիքում ու Միջագետքում հիմնված հայկական իշխանությունների ոչնչացմանը, այլև խաչակիրները: Իսկ խաչակիրների համար կարևոր էր ոչ թե հավատը, կամ հավատակիցների շահերի պաշտպանությունը, այլ նեղ անձնական և ժամանակավոր շահերը:

Այստեղ՝  Հնդկաստան
Դ. Հյուսիսային Աֆրիկա, Եգիպտոս
Հայ գաղթօջախները և հայ զինվորականությունը Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Հյուսիսային Աֆրիկայում

 Հայ զինվորականությունն ու կազակությունը
նրանց դերը համաշխարհային պատմության մեջ
ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Добавить комментарий