ԱՅԼԱՍԵՐՈՒՄ Ռուբեն Սևակ Ruben Sevak Рубен Севак
ԱՅԼԱՍԵՐՈՒՄ Ռուբեն Սևակ Ruben Sevak Рубен Севак
Կա՞ ավելի սիրտ բզկտող իրականություն մը, քան մելամաղձոտ մանուկները ․․․
Տղու մը պարզ ու վճիտ հոգին ինչպե՞ս կրնա տխուր ըլլալ, քանի որ հուսահատությունը խիստ բարդ հոգեբանություն մը կ’ենթադրե։
Բնական երևույթ մը չէ այս, այլ ախտաբանական ծնունդ մը, օրենքէն դուրս շեղում մը, բացառություն մը։ Խոստովանինք սակայն, որ այս բացառությունները հետզհետե օրենքի կարգ անցնելու վրա են։
Նոր քաղաքակրթության մեծագույն վերքերեն մեկն է այս, այլասերումը, վաղվան հիվանդությունը, հիվանդություններուն հոռեգույնը, որովհետև ո՛չ մեկ բժշկություն պիտի կրնա զայն դարմանել։ Իր մանրէն երբեք պիտի չգտնվի։
Հին ցեղեր խարույկներու վրա կ’այրեին իրենց լուսնոտներն ու ջլագարները՝ իբրև չար ոգիներ։ Պղատոն իր իտեալ հանրապետութենեն կը վաներ մելամաղձոտները։ Սպարտացիներ իրենց տխուր ծնունդները գետը կնետեին՝ առույգ ու զվարթ մանուկներ միայն ընտրելով ցեղին պահպանումին համար. ահա ա՛յս կերպով այդ ափ մը փոքրիկ ազգը պատմական դյուցազուններու մեծագույն ազգը եղավ։
Այսօր այդ բարբարոս միջոցները իսպառ հեռացված են քաղաքակրթության սահմանագլուխներեն, բայց այլասերումի վտանգը երթալով անկարելի համեմատություններ կստանա։
ԱՅԼԱՍԵՐՈՒՄ
Ռուբեն Սևակ Ruben Sevak Рубен Севак
Այս երկաթե դարին համար երկաթե ուղեղներ են պետք։
Մինչդեռ, օրը օրին, հևիհև, ճգնաժամային ու գինեմոլ գործունեության մը մտրակին տակ հալածվող մարդկությունը ջլագար ծնունդներ միայն կուտա։
Ալեկոծ Եվրոպան շատոնց ի վեր կհնչեցնե ահազանգը։
Օրե օր նոր սկզբունքներ կկիրարկվին, առողջապահիկ խիստ միջոցների կհետապնդվին․ ախտածին մանուկներու համար լեռնային գաղթավայրեր կըհաստատվին, ու անտառային դասարաններ, բացօթյա վարժարաններ ու աշակերտական ագարակներ։
Այս բոլոր ճիգերուն նպատակն է այդ այլասերած մանուկներուն ուսմունքն ավելի արև տալ, միտքեն ավելի մարմինն աշխատցնել, զիրենք կղզիացնել, չեզոքացնել, հեռացնել մտավորական ասպարեզեն։ Որովհետև վտանգը միայն անհատական չէ, այլև ընկերական։ Իրենց հիվանդագին ու չարչրկված ուղեղը գիտութենեն միայն թույն կծծե ու թույն կ’արտածորե։ Ւրենց մաղձոտ հոգին կդաոնացնե նախ իրենց սեփական կյանքը, հետո իրեններուն կյանքը, ու հետո— ամբողջ ցեղի մը կյանքը․․․
Աշխարհիս բոլոր մարդասպաններն ու բոլոր չարագործները ձեոք ձեռքի տված՝ պիտի չկրնային այնքա՜ն խոստմնալի, այնքա՜ն ընտրված հոգիներ սպաննել, քան Շոփենհաուեր մը, Նիցշե մը, Պայրն մը․․․ Այլասերած մանուկներու օրորոցներուն մեջ պետք է փնտռել անձնասպանության քարոզիչները, հոռետեսության առաքյալները, ապականության մարգարեները։
Անոնք կջլատեն գործունեության ամեն տենչ, երջանկության ամեն հույս, սրբության ամեն հավատք։
Անոնք չեն հառաջադիմեր, այլ կ’ոստնուն, չեն երազեր, այլ կզառանցեն, չեն օրհներ, այլ կնզովեն, չեն սիրեր, այլ կտռփան։
Ւրենց երգը հայհոյանքի մը պես ամբարտավան է, իրենց ժպիտը հեգնության մը պես վիրավորիչ։
Օրինա՞կ կ’ուզեք։ Բայց ամե՛ն ազգերե ավելի հայ մտավորականությունը կվխտա այս բացասական հանճարներով։
Գիտեմ, որ հին մշակույթ ունեցող ցեղերու համար այլասերումը տիեզերական օրենք մըն է։ Կդիտեմ, որ մեզ նմանող հին ու անտերունջ ցեղ մը ինչպես են հրեաները, նոր ազգերեն քառապատիկ ավելի խենթ կծնցնե։ Սակայն այղ ափ մը հրեա ցեղը ավելի բազմաթիվ հանճարներ տվավ աշխարհին, քան ամբողջ եվրոպական ազգերը՝ ձեոք ձեռքի տված․․․
Մենք ալ իրենց պես ինչո՞ւ չկարենայինք տալ միակ հայ հանճար մը, որուն գոյությունով սա խրոխտ Եվրոպան հպարտանար, և համայն մարդկությունը բանո՛վ մը գոնե պարտական և երախտագետ ըլլար մեզի։
Կես-հանճարներ շա՜տ։ Բայց երբ փոքրիկ ցեղի մը մտավորական բանակը տաղանդավոր փոքրիկ վիժուկներով միայն կլենա, անհանդուրժելի, գայթակղեցուցիչ, դատապարտված ցեղ մը կ’ըլլա այն։
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ։
Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռնաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը։
Ու մենք՝ փոխանակ արմատախիլ ընելու, տգիտո՛րեն կ’ընտրենք է՛ն ախտավարակ ծիլերը ու զիրե՛նք միայն կմշակենք։
Այն բոլոր առույգ, պայքարող, զվարթ ու աչքաբաց երիտասարդությունը, որ կլեցնե մեր վարժարանները, կ’առնենք օր առաջ գործի տալու համար… Իսկ այն քանի մը ճղճիմ, տժգույն ու տխուր տղաքները, այն պատանի ծերունիները, որ արևեն ու պայքարեն խուսափելով, դպրոցի մութ անկյուններուն մեջ թուղթ կմրոտեն, անոնք դպրոցե դպրոց, երկիրե երկիր, համալսարանե համալսարան կղրկենք։
Խեղճերը… Անո՛նք կլեցնեն պանդուխտ ուսանողի գերեզմանները, անոնք կլեցնեն հարուստի նախասենյակները ու վաճառականի գրասենյակները, հիվանդանոցի խշտյակները անո՛նք կլեցնեն․․․
Ու կպատահի մեզ ա՛յն, ինչ որ ո՛չ մեկ քաղաքակիրթ ազգի չէ պատահած։ Մեր գյուղացի ու շուկայի դասակարգը ավելի՛ մտացի է, քան ա՛յն, որ մտավորական կկոչվի․ ընթերցողը ավելի ողջամիտ է, քան գրողը․ առաջնորդվողը ավելի հեռատես է, քան առաջնորդողը․ ուրիշ խոսքով՝ մարմինը ավելի խելացի է, քան ուղեղը․․․
Զարմանալի չէ ուրեմն, որ ընթերցողները մեր մեջ հետզհետե կքիչնան։ Այսօր արդեն ավելի գրող կա, քան կարդացող։
Բնախոսական օրե՛նք մ’է, որ մարմինը իր մեջեն քիչ-քիչ կչեզոքացնե, կ’անջատե, կվտարե այլասերած մասերը։
Նույն օրենքո՛վ միայն կարելի է բացատրել թե ինչո՞ւ մեր մտավորականության ու մեր հասարակության միջև գտնվող կապը քիչ-քիչ կբարակնա։ Ցեղը կմնա առավել քան երբեք առո՛ղջը ու իր մեջեն կչեզոքացնե, կ’անջատե, կվտարե օտարացած ու այլասերած տարրերը։ Գլուխը մարմնին կապող նիհար պարանոցը երթալով կբարակնա։ Ու հեռու չէ գուցե այն օրը, երբոր վիզը փրթելով՝ մեր մտավորականությունը անմարմին գլուխ մը պիտի ըլլա միայն, և մեր ցեղը անգլուխ մարմին մը․․․
Չե՞ք տեսներ արդեն, թե ի՜նչպես շատ մը գրագետներ լիրբ քաջությունը ունին հայտարարելու, թե իրենք ժողովուրդին համար չէ՛, որ կգրեն։
Ո՛չ, հոտին ու հովիվներուն միջև անհասկացողությունը երբեք այսքան մեծ չէր եղած։
Գառնուկի մը պես անզեն ցեղ մը ամե՛ն օր, ամե՛ն օր կհոշոտվի։ Իսկ մեր գամբռները խելոքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթվեր են, տիեզերական եղբայրակցության մը խոսքերը կ՚ընեն մեզի ու կ՚երագեն այն հեռավոր օրվան, ուր գայլ ու գառնուկ մեկտեղ կ’արածվին․․․
Մանուկի պես տգետ ցեղ մը ուսման կաթին է կարոտ, այն բարի ու անարատ ու սպիտակ կաթին, որ հիվանդներն իսկ կարենային մարսել։ Իսկ մեր համալսարանականները, որ մեր մտավոր ստնտու մայրերը պիտի ըլլային, դեռ կերածնին չմարսած կուգան մեր առջև փսխելու…
Որբուկի պես անտեր ցեղ մը հուժկու, ու լուսեղ ու սիրտբուխ բարբառի մըն է ծարավ։ Իսկ մեր գրագետները հանելուկային, առեղծվածային, խավարակուռ բաներ կ՚ ըսեն իրեն․ ու մեր քերթողները՝ գրիչնին հայ արյան մեջ թաթխելե վերջ, չինարեն տաղեր կգրեն, որպեսզի մարդ չհասկնա ․․․
Թռչունի պես վիրավոր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է կարոտ՝ իր թևերը նորեն բանալով միջոցին մեջ արխիվի պես սավառնելու համար։ Իսկ մեր ընկերաբանները թո՜ւյն կփչեն բույներեն ներս ու մեզ կխոսին այն տարտամ ապագաներուն վրա, ուր ազգ ու հայրենիք ու ընտանիք կլուծվեն համաշխարհային միջազգայնականության մը մեջ…
Այսպե՜ս էր նաև հին հույներուն մեջ։ Երբոր հիվանդ մը փրկելու ամեն հույս կկորսվեր, բժիշկը կհեռանար իր սնարեն ու փիլիսոփա մը կնստեր հոգևարքին մոտ՝ մահամերձը մխիթարելու համար այն հույսով, թե օր մը ամե՛ն կյանք ու ամե՛ն անհատականություն պիտի հալին տիեզերական գոյացության մը մեջ…
Ո՛չ, մենք դեռ այդ օրին չհասանք, մենք դեռ ապրիլ կուզենք, մեզ հոգիի ու մարմնի բժիշկներ միայն պետք են։
Հեռո՜ւ մենե, ախտագին մտավորականներ։ Դուք ցեղին ուղեղն եք, բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ, քան հուսահատեցնելով մեր կենսունակությունը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը։
Մենք նոր միտքեր, նոր սիրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք ։
Մեզի կարմիր ու մսուտ շուրթներով, ուժեղ ու ժպտուն գրականություն մը պետք է։
Մեզի առողջ ու երիտասարդ մտավորականներ պետք են։ Ձուկն իր գլուխեն կհոտի, ազգն՝ իր մտավորականներեն։ Անոնք են ցեղի մը գլուխը։
Կրնա մարմինը շատ ուժեղ ու շատ գործունյա ըլլալ, բայց երբ ուղեղը խաթարված է, այդ մարմնին շարժումը պիտի ըլլա միայն հիմարական գործունեություն և անպտուղ հոգնություն։
Ահա թե ինչո՞ւ իրական վտանգները թողլով, հովերուն դեմ ու մենք մեզ ղեմ կպայքարինք։ Ահա թե ինչո՞ւ փոխանակ հաոաջադիմելու, խենթերու պես կեցած տեղերնուս վրա կցատկենք երկու հազար տարի ի վեր․․․
Այո, մեր ցեղը տարօրինապես կենսունակ ու աշխատող ցեղ մըն է։ Այո՛, մեր հնամենի նավը դեռ ջուրերուն վրա կծփա, դեռ չընկղմեցավ։ Բայց ի՞նչ է պատճառը, որ երկվան նավակները մեզ արդեն անցան, ու մենք Ուրվական նավին պես կծածանինք դեռ, անխորասուզելի՛, բայց և հաստատ ցամաքի մը հասնելու անկարող․․․
Ասոր պատճառները շատ բարդ են անշուշտ։ Բայց գլխավոր պատճառներեն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կնստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերված, է՛ն անպետ ծնունդները։
Սակայն ստո՜ւյգ, ստո՜ւյգ կ’սեմ ձեզի, վտանգը մեծ է, շատ մեծ, ավելի մեծ, քան կրնանք ենթադրել։
Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե՛նք։
Մեզի նոր Ոսկե դար մը պետք է, նոր Ոսկեդա՜ր մը։
Այլասերո՞ւմ, ո’չ, Վերածնո՜ւնդ…
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
1911 — Լոզան
Եվրո՜պան` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե… ԱՅԼԱՍԵՐՈՒՄ Ռուբեն Սևակ Ruben Sevak Рубен Севак (Չիլինգարյան) (1885թ. — 1915թ.) դաժանաբար սպանվել է Չանքրում օգոստոսի 26-ին
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ — ԵՐԿԵՐ
Տես՝ ԱՊՐԻԼԸ ՀԱՂԹԵԼ է…
ԱՅԼԱՍԵՐՈՒՄ Ռուբեն Սևակ Ruben Sevak Рубен Севак
այս նույն հարցերը ծառացած են մեր առջև:
пасторен вочинч чт похвел!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ишатакт пайцар лини ,,,,,,МЕЦ МАРД
Yete HAyastani nerga bedagan aratchnortnerun usuzanui zegasbanutyan yentargvaz serunti hokemdavor yev azcanver paroyapilisopayutyune
Ինչ լավն է մեր Ռուբեն Սևակը:
Ամէն ինչ պարզ է ասել, շատ իրական՝ մեր օրերի համար էլ: Նոր հեծանիւ հնարել պէտք չէ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Դառը իրականություն:
Կարծես թե ոչինչ չի փոխվել
հրեան երբեք հանճար չի ծնել, նա միշտ գողացել է ուրիշի միտքը. սա է հրեայի հիմնական գաղափարախոսությունը