ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍԸ ԵՎ ՄԵՆՔ

Գրող, հրապարակախոս՝ Ռուզան Ասատրյան

Արտերկրի ինչպիսի աղբյուրներ էլ ուսումնասիրելու լինենք. միևնույն է, մեր իմացության դարպասները բացվում են միայն մեր խորան խորհուրդ «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրությունների ակունքներում: Մի քանի խոսք հենց էպոսի ժամանակագրության մասին, որը նույնպես գալիս է ապացուցելու հայերիս հեռավոր անցյալի իրականությունն ու ստեղծած պատմամշակութային արժեքների հիպոթեզ չլինելու խնդիրը: Մեր նախնիներն իրենց մտքի բանավոր քարեդարաններում սերնդեսերունդ փոխանցել են մեր ժողովրդական հեքիաթները, խաղիկները, առածները, մեր անուններն ու բառերը: Նրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է պատմական անցյալի ներկայությունը: «Սասնա ծռեր» էպոսի 150 պատումներից մեր ժամանակի ընթերցողին հասած «Աասունցի Դավիթ» էպոսը դեռ մինչև օրս Էլ շարունակում է մնալ որպես դյուցազներգություն: Առանձին անհատների կողմից գաղտնազերծված և մամուլում, և հեռուստաեթերներով հնչող մի քանի բացահայտումները հասարակությանն անորոշության մեջ թողեցին, որտեղից էլ անվստահություն առաջ եկավ էպոսի թաքնագիտական կառուցվածքային համակարգի նկատմամբ: Մեզ հայտնի շատ գիտնականների, այդ թվում ամերիկաբնակ Արթուր Արմինի 2007թ. Լոս Անջելեսում հրատարակած «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ Սասնա ծռեր էպոսը» լույս Է սփռում տիեզերական իմացության բոլոր շերտերի վրա շաղկապված եգիպտական, հունական, ասորական և հայկական աստվածությունների ժառանգական շղթային: Գրքի հեղինակի բացառիկ աշխատանքը շերտ առ շերտ էպոսի հերոսների միջոցով մեզ է հասցնում մոտ 40 000 տարվա հայ էթնոսի գոյության փաստը: Նրանից է սկսվում մարդկության տիեզերաիմացությունը: Ըստ Արթուր Արմինի գրքի, որ ի դեպ հագեցած Է անտիկ աշխարհի պատկերագրերով, շումերական, եգիպտական, հայկական ու ասորական կենդանակերպի նշաններով, խորհրդանշական քանդակների պատկերներով ու քարտեզներով, զանազան խորանարդների չափագրումներով, ամբողջապես աստրոլոգիա ու աստղագիտություն է: Ահա թե ինչու մեր նախնիները այդպես սրբորեն ու խնամքով բերնեբերան փոխանցել են մեր ժողովրդի հրաշալի էպոսը,որի հետ կարծում եմ շատ խոր աղերսներ ունի ամենահնագույն աստղադիտարանը՝ Քարահունջը: էպոսում ընդամենը երկու կերպարների աստղային ժամանակացույցին եմ ուզում անդրադառնալ և, օգտվելով Արթուր Արմինի գրքից բաց անել նրանց վերաբերող թաքնագիտական փաստերը: Պարզվում Է, որ Ծովինարը (Նար-ծովի-մայր, ծովի ոգի) իգական հիմքով ջրային տարերքն է և կապվում է ծովի հետ, այսինքն տիեզերական կամ երկնային կենսաջրերի հետ, որպես արարման սկիզբ, ինչպես բոլոր հնդեվրոպական հավատամքային պատումներում (էջ 252): Աստղագիտական առումով Ծովինարը աղերսվում է երկնային Ծիր Կաթինի, Սիրիուս աստղի և լուսնի հետ: Սիրիուս աստղով է սկսվում տիեզերական շրջափուլը, որն ընդունված է եղել թե հին հայերի մոտ (Մեծամոր մ.թ.ա. 3-րդ հազարամյակում), թե Միջագետքում, թե եգիպտացիների մոտ: Ընդունված է եղել 30 օրվա արական և 28 օրվա իգական համակարգ: Եվ ահա, Ծովինարն աղբյուրից խմեց մեկ լրիվ և մեկ կես բուռ ջուր: 1+1/2-360+180 մեկ շրջան: Տիեզերամայր՝ ահա Ծովինարի առաքելությունը: Հնագույն դիցաբանության մեջ Ծովինարը նմանեցվել է Անահիտ աստվածուհու հետ: Տիեզերամայրը մեկ լիքը և կիսատ բռով խմած ջրից ծնում է երկվորյակ զավակներ Սանասար և Բադդասար: Քանի որ Էպոսի բոլոր հերոսները ժամանակի Էություն ունեն, ովքե՞ր Էին Սանասարը և Բաղդասարը: Նախ ասենք, որ աստվածային երկվորյակների մասին առասպելական պատումով նրանք համարվում են Արև Աստծո որդիներ, և այն ընկած է հնդեվրոպական հնագույն բոլոր ավանդույթներում: Մենք արդեն նշել ենք, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը Հայաստանն է։ Հետևաբար նրանց և մեր աստվածությունների նմանությունը բոլորովին էլ չի զարմացնում հայերիս: «Սասնա ծռեր» էպոսում երկվորյակների ճյուղը լիովին ներկայացնում է նրանց աստղագիտական նշանակությունը: Սան-ա-սար (Սան-որդի-հոգի), 5-րդ դարից մենք ունենք սանիկ, սանահեր բառերը, որոնք հոգևոր ու մտերմիկ կապեր ունեցող բարեկամ են նշանակում: «Սանահեր» նշանակում է հոգևոր հայր: Սանասարը աղերսվում է նաև Արևի հետ: Եվ մենք հայերս, երևի միակ ժողովուրդն ենք դարձյալ, որ ունենք «Արևիդ մեռնեմ», «Հոգուդ մեռնեմ» արտահայտությունները, որոնք գալիս են մեր հնագույն պաշտամունքային համակարգից: Սար -ժամանակաշրջան, ստացվում է, որ Սանասար բառը նշանակում է Աստծո որդու հավերժական ժամանակաշրջան: Սանասարը որպես ինքնուրույն մեկ ամբողջություն, ներկայացնում է տիեզերական մեծ տարի 25920 տարի: Իսկ կես բառը Բաղդասարը, 12960 տարի: Որպես երկվորյակ մեկ աստվածություն էր, արդյունքում ստացվում է 38880 տարի: Այսինքն, այդ ժամանակաշրջանը ներկայացնում է երկրագնդի առանցքի ելակետային դիրքից մինչև նախկին դիրքը: Բաղդասարը երկվորյակ աստվածության մեջ ներկայացնում Է լուսինը, ինչպես Րիգ Վեդայում, Միթրա-Վարունա կամ Ինդրա֊Ագնի եղբայրներն են ներկայացնում հակադարձ աստվածություններ՝ գիշեր-ցերեկ, այնպես Էլ Սանասարն ու Բաղդասարը ներկայացնում են արևն ու լուսինը: Բաղդասարը էպոսի Ադրամելիքն Է, որը նշանակում Է հին հեթանոսական համակարգի մեր «տիառն ընդառաջ»-ը, այն, ինչ մենք այսօր ընդունում ենք քրիստոնեության Աստծո որդի Հիսուսի վերաբերյալ: Ադրամելիքը աղերսվում Է նաև Ադար ամսի հետ: Հիշենք, թե սասունցիներն ինչպես էին հեթանոսական Նոր տարվա գիշերը, մարտ ամսին, տան պատերը ծեծում, հին տարին տնից դուրս հանելու համար: Ադարը նաև Նոր տարվա սկիզբ Է համարվում:

Սասնա ծռեր - David of Sassoun / ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍԸ ԵՎ ՄԵՆՔ

Սասնա ծռեր — David of Sassoun / ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍԸ ԵՎ ՄԵՆՔ

Էպոսի առաջնային աստվածությունների միջոցով փորձ է արվել մոտենալ մեր ազգային ակունքներին, ապացուցելու համար, թե որքան հին է մեր ժողովուրդը Տիեզերքի գոյության մեջ։
Ուսումնասիրելով ավելի վաղ շրջանի ազգերի ծագումնաբանությունը, սկսած մ.թ.ա.3-2-րդ հազարամյակներից, լեհ գրող Զենոն Կոսիդովսկու «Բիբլիական ավանդապատումներ» գրքում զարմանալիորեն հանդիպեցի մեզ հետաքրքրող մի շարք փաստերի: Գիտնականը անշահախնդրորեն ներկայացրել է հրեաների կողմից Հին կտակարանի կեղծված փաստեր: «Աստիճանաբար վերծանելով Միջագետքյան սեպագրերը պարզ դարձավ, որ Բիբլիան, որ դարեր շարունակ համարում Էին հրեաների կենսագրությունը, իբրև թե ծագած Աստծո ներշնչումով, իր արմատներով գնում Է դեպի Միջագետքի ավանդությունները, ուր մասնակի շատ մանրամասներ ու նույնիսկ ամբողջ ավանդազրույցներ առավել կամ նվազ չափով փոխառնված են շումերական առասպելների և լեգենդների հարուստ գանձարանից: Բաբելոնը գերությունից ազատագրվելուց հետո նրանք Միջագետքից Քանան են բերում այնպիսի պատկերացումներ, կրոնական առասպելներ, որոնք հազարամյակների ընթացքում ծագել էին Տիգրիսի և Եփրատի ափերին…» (Էջ 29): Իսկ թե որտեղի՞ց են սկիզբ առնում բիբլիական այս երկու գետերը, օտարների պատմությունը դարձյալ լռում Է, որովհետև պարզից Էլ պարզ Է, որ նրանց ակունքը Հայկական բարձրավանդակն Է: Զենոն Կոսիդովսկին, խորապես գիտակ լինելով միջագետքյան ժողովուրդների ծագման ու նրանց մշակույթի տարածման պատմություններին և չվախենալով լեհական կղերականների ինկվիզիցիաներից, ապացուցել Է, որ Քանանում բնակություն հաստատած հրեաները աստիճանաբար ազատվել են Միջագետքի ազդեցությունից և աղավաղելով նրանց առասպելները ձևավորել են իրենց ազգային կրոնական նպատակներն հետապնդող նոր առասպելների պատմություն: Կոսիդովսկին օգտվել Է նաև Բրիտանական թանգարանի աշխատակից, սեպագրագետ Ջոն Սմիթի աշխատություններից: Սմիթը Նինվեից բերված կավե սալիկները կարդալով զարմացած Է մնում Ջրհեղեղի մասին հայտնաբերված ֆրագմենտների վրա: Նա հանդես Է գալիս մամուլում, ապացուցելով, որ հրեաները «Հին Կտակարանում» օգտվել են Միջագետքյան սեպագրերի փաստերից: Մշակույթը միշտ Էլ ապրել ու հարստացել Է հաջորդ սերնդի միջոցով: Հաճախ իրար ժխտելով ու անունները տեղափոխելով լեգենդներն ու առասպելներն իրենց կենսունակ են պահել, սերունդներին տալով մտածելու և ինքնուրույն դրսևորվելու հնարավորություն: Թե որքանո՞վ ենք մենք կարողացել պաշտպանել մեր ինքնուրույն ազգային բնութագիրը և դրանով մեր սերնդին թողել ազգային կենդանի ժառանգություն: Այդ մասին պատմությունը դեռևս անելիք ունի: Մխիթարյան միաբան Միքայել Չամչյանը իր «Հայոց պատմություն-Ա» հատորում, անդրադառնալով մեր ժողովրդի անցյալին ու նրա սքանչելի լեզվին, գրում է. «Այն առաջին լեզուն, որով խոսում էին մարդիկ Ադամից սկսած, մինչև լեզուների բաժանումը, հայոցն է, որը մնացել է մինչև այժմ, և սա կարելի է դյուրությամբ հաստատել: Չէ՞ որ մարդիկ խոսում էին այն լեզվով, որը Հայաստանում էր, քանի որ Նոյը և նրա որդիք, որոնց էր մնացել այդ ժամանակ բնիկ լեզուն, Հայաստանում էին և այնտեղ բազմացան» (Վենետիկ, 1784թ., էջ 153-164): Հարգանք ու պատիվ հայ պատմաբանին, միայն ավելացնեմ, որ Հայաստանում անկախ պետականության հաստատումից հետո, շատ երիտասարդ գիտնականներ հայտարարեցին, որ Աստծո լեզուն հայերենն է եղել:
Հայաստանը, ըստ պրոֆեսոր Հ. Գավուկչյանի, հնդեվրոպական ընտանիքի նախահայրենիքն է: Մեր ժողովրդի առեղծվածային կենսունակությունը եղել է և մնալու է աստվածային պահպանիչ նախախնամության մեջ: Հայերն այսօր աշխարհում 10 միլիոնից ավելի են և, ավելին կլինեինք, եթե մշտապես միաբանվեինք մեկ ազգային գաղափարախոսության շուրջ և յուրաքանչյուրս մեր մեջ տեսնեինք հազարամյակներից եկող հային ու Հայաստանը:
XIX դարի ռուս մտածող Վ. Սոլովյովի խոսքերով «Ազգային գաղափարը ոչ թե այն է, թե ինչ է մտածում ազգը իր մասին ժամանակի մեջ, այլ թե ինչ է մտածում նրա մասին Աստված հավերժության մեջ»:

Աղբյուր՝ «ԼՈՒՍԱԿՆ» ամսագիր, 5-րդ համար, սեպտեմբեր, 2011

27 идей о “ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ԷՊՈՍԸ ԵՎ ՄԵՆՔ

  1. Arsen Hambartsumyan

    …..Հագելիներս, Սասնա ծռեր էպոսի մասին ավելի խորը ,ծանոթանալու համար .պետք է ուսումնասիրեր նրա միջի կոդավորված,գաղափարները,որը մեզ է հասել մեր նախնիների շնորհիվ….,և փառք ասծո մենք ունեք այդպիսի մասնագետ որը ուսունասիրել է այդ կոդավորոած մտքերը………..

  2. Пингбэк: Սասնա ծռեր էպոսը և մենք | Հայոց լեզու և գրականություն

  3. Маг Милан

    Շնորհակալություն կայքի համար, ես այպսիսի նյութերը հղում եմ իմ արտասահմանում բնակովող հարազատներիս, որպեսզի չկորցնեն հայկական ոգին և երեխաների մեջ էլ սերմանեն այն: Սակայն մի փոքրիկ խնդրանք, եթե հնարավոր է հետնամասի նկարները հանեք կամ երանգները բացեք, դրա պատճառով տեքստը դժվարընթեռնելի է: Աղջիկս օրինակ չցանկացավ կարդալ(8 տաերեկան է). ես եմ բարձրաձայն կարդաձել:

  4. Խաչիկ Մանասելյան

    Հում նյութ է՝ լի ժամանակագրական և այլ թյուրիմացություններով ու թերիմացություններով: Հեղինակը համարձակություն չի ունեցել ամբողջությամբ ազատվելու աստվածաշնչյան ջրիմուռներից, քանի որ շումերա-բաբելական առասպելաբանությանը ծանոթ լինելով հանդերձ՝ տալիս է նաև երբևէ գոյություն չունեցած «Նոյի» անունը, ինչը ծագումնաբանորեն երևի թե ընդամենը «նավ» է նշանակում, իսկ նավապետը՝ Ութնապիշտին է: Այնուհանդերձ՝ հում նյութն էլ է ողջունելի, որպես խթան հետագա ավելի խոր վերլուծությունների համար:

  5. Խաչիկ Մանասելյան

    …Ութնապիշտին այսպես ասաց Գիլգամեշին.
    «Լսի՛ր, ո՜վ, Գիլգամեշ, խոսքս խորհրդավոր,
    Գաղտնիքն աստվածների կհայտնեմ հիմա քեզ.
    Շուռուպակը հայտնի՝ Եփրատի ակունքներում
    Հինավուրց քաղաք էր մի, աստվածներին մոտիկ:
    Բայց մարդկանց սրտերը այնքան շատ կարծրացան,
    Որ կանգնեցին ահեղ ջրհեղեղի առաջ:
    Գաղտնի խորհուրդ արին աստվածները վերին.
    Նրանց հայրը՝ երկնի հզոր աստված Անուն,
    Եվ Էլիլը հերոս՝ նրանց խորհրդատուն,
    Նինուարդան բանբեր, Էնուակին ջրբեր
    Եվ լուսակն Էան ներկա էին այնտեղ:
    Էան այդ գաղտնիքը պահում էր, բայց ասաց.
    – Եղեգնապատ խրճի՛թ, և դու՛, խրճիթի պա՛տ,
    Լսի՜ր դու ինձ, խրճի՛թ, հիշի՜ր ասածս, պա՛տ,
    Թող այս շուռուպակցին՝ որդին Ուբար-Տուտի,
    Կացարանն իր քանդի, շինի հսկա մի նավ,
    Մոռանա լավ ապրուստը, հոգա կյանքի մասին,
    Իր գանձերը թողնի և փրկի սոսկ հոգին…»:

Добавить комментарий