ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԸ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԽԱՐԱՆԸ

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը պատմաբան և հրապարակախոս Գևորգ Յազըճյանի հետ

Կարս - Kars / ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԸ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԽԱՐԱՆԸ The fall of Kars: perpetual stigma of Armenian history / Падение Карса: извечное клеймо армянской истории

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը պատմաբան և հրապարակախոս Գևորգ Յազըճյանի հետ / ԿԱՐՍ — KARS

Կան օրեր, որոնցից եթե զերծ լիներ մեր պատմությունը, ժամանակի հավերժական գոյընթացում մենք այլ ուղիով կընթանայինք: Իսկ եթե ունենայինք պատմության փիլիսոփայություն` որպես հայեցակարգված հանգանակ, որոշ դժվարություններ ավելի դյուրությամբ կհաղթահարեինք մեր ճանապարհին: Վերջինիս բացակայությունը, ըստ իս, 1933-ին մղեց Եղիշե Չարենցին գրելու իր «Պատմության քառուղիներում» պոեմը, որի յուրաքանչյուր տողն ասես արյուն-արցունքով է երկնել. «Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար` Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար, Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան, Որ հուրհրատում է մեր դեմ գալիքնափայլ»… Այսպես է սկսում Չարենցն իր անմահ գործը: Ահա և պոեմի ավարտը` դարձյալ առանց մեկնաբանության. «Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը, Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ – Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը, Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ…»: Իմ կարծիքով` սա Մովսես Խորենացու «Ողբից» հետո երկրորդ ամենաարդիական գործն է և հայոց պատմության փիլիսոփայությունը շարադրելու երկրորդ ամենահաջող փորձը… Ինչևէ, Խորենացուց ու Չարենցից մի պահ հեռանանք, չնայած համոզված եմ` եթե հաղորդման ընթացքում այլևս չտանք էլ նրանց անունները, միևնույնն է, նրանք մեզ հետ են լինելու… Ես նրանցով եմ պայմանավորում մեր պատմության փիլիսոփայության գոյությունը…

Այսօր հոկտեմբերի 30-ն է… 1920 թ. այս օրը գրվել է մեր պատմության խայտառակագույն էջերից մեկը` անջնջելի խարան դրոշմելով մեր ճակատին. Կարսի անառիկ բերդը, առանց կռվի, հանձնվել է թուրքերին… Հոկտեմբերի 30-ը ինձ համար ամենադժնի ու ամոթալի օրերից է… Կարսի անկմանն անմիջապես հետևել է Հայաստանի առաջին հանրապետության անկումը` որպես դեպքերի օրինաչափ շարունակություն… Այս խայտառակ պատմության մանրամասները հիշելիս քիչ է մնում` մարդ կորցնի բանականությունը… Բայց երբ ծանոթանում ես այդ ամոթալի պատմությանը նախորդած իրադարձություններին, համոզվում ես, որ տվյալ իրավիճակում ոչինչ անսպասելի չէր, որովհետև Կարսի անկումը նախապատրաստվել է տևականորեն: Այս պատմությանն անդրադարձել ենք բազմիցս` պատմության դասերը վերհիշեցնելու նպատակով…

«Վէմ» ռադիոկայան
30. 10. 2013

ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԸ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԽԱՐԱՆԸ
The fall of Kars: perpetual stigma of Armenian history
Падение Карса: извечное клеймо армянской истории

Добавить комментарий