ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

 Անիի Մայր տաճարը  | ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ | ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

Տրդատ ճարտարապետը ապրել է X դարի վերջին և XI դարի սկղբին, Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում։ Ճարտարապետի կենսագրության վերաբերյալ առանձին կցկտուր տեղեկություններ պահպանված են ժամանակակից մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի Պատմության մեջ:
Տրդատի ժամանակ Հայաստանի քաղաքներում, մասնավորապես Անիում, ծավալվում են բավական ինտենսիվ շինարարական աշխատանքներ, որոնցում շատ գործուն մասնակցություն է ունենում Տրդատը:
XI դարի երկրորդ կեսից՝ մինչ այդ արաբական արշավանքներից ավերված Հայաստանը, խալիֆաթի իշխանության թուլացման հետևանքով, նորից ձեռք Է բերում քաղաքական անկախություն: Այս հանգամանքը խոշոր խթան Է դառնում նրա տնտեսական հզորության և մշակութային կյանքի արագ վերելքի համար։
Ներքին շուկայի աստիճանական զարգացման և Առաջավոր Ասիայի դեպի արևմուտք, արևելք ու հյուսիս տանող առևտրական մեծ ճանապարհների վրա միջազգային առևտրական հարաբերությունների աշխուժացման հետևանքով, շուտով առաջանում են շատ նոր քաղաքներ և խոշոր առևտրական կենտրոններ՝ զարգացած տնտեսությամբ։
Տնտեսապես զարգանալով ու ամրապնդվելով, Հայաստանի քաղաքները աստիճանաբար դառնում են նաև մշակութային կյանքի կենտրոններ։ Այնտեղ երևան Է գալիս քաղաքային տիպի կուլտուրա։ Անիում, օրինակ, աշխարհիկ կառույցներում հարուստ քաղաքացիների ճոխ կենցաղային կահավորանքն այն աստիճան վառ Էր արտահայտված, որ նույնիսկ իշխանական ապարանքներից մեկր, նախքան պեղումներր, սխալմամբ համարել են Բագրատունի թագավորների պալատ։
Տրդատն իր առաջին կառույցն իրականացրեց Արգինայում։ Այդ տեղը 965 թ. դառնում է հայ եկեղեցու կաթողիկոսների աթոռանիստ, երբ Անանիա Մոկացին, թողնելով Վանա լճի Աղթամար կղզին, բնակություն է հաստատում այստեղ՝ Անի քաղաքի մոտ, որր դրանից ոչ շատ առաջ, 961 թ. հանդիսավոր իրադրության մեջ հռչակվել էր Հայաստանի մայրաքաղաք։ Շուտով նորընտիր կաթողիկոս Խաչիկ Աոաջին Արշակունին որոշում է նոր աթոռանիստի համար այստեղ Հիմնել մեծ եկեղեցի, որի կառուցումը հանձնարարվում է Տրդատ ճարտարապետին։
Ներկայումս եկեղեցուց պահպանվել են հյուսիսային պատը և արևտյան մասը, իսկ մնացածր փռված է մեծաբեկոր ավերակների ձևով, տեղ-տեղ դարերով դիզված հողի հաստ շերտի տակ։ Այս պատճառով այդ կառույցի մասին դժվար է ավելի որոշակի բան ասել, քան այն, որ եկեղեցին իրենից ներկայացնում էր գմբեթավոր դահլիճի տիպ, որը հայկական ճարտարապետության մեջ հետագայում լայն զարգացում ստացավ։
Արգինայի, ինչպես նաև այնտեղ Տրդատի կառուցած եկեղեցու մասին պահպանվել են Շահ-Իսմայիլի զորքերի կազմում Արգինայում գտնվող սլարսիկ պատմիչ Մովլանա Ւդրիսի հաղորդումներր: Իդրիսը մեծ հիացմունքով է նկարագրում այդ եկեղեցու հոյակապ ճարտարապետությունր։
Տրդատր, վերջացնելով կաթողիկոս Խաչիկ Արշականու կողմից հանձնարարված աշխատանքը, թողնում Է Արգինան և գնում Անի, որտեղ այդ ժամանակ Սմբատ Բ թագավորը (977 — 989), Աշոտ Երրորդի որդին, նույնպես խոշոր շինարարական աշխատանքներ Էր ձեռնարկել իր մայրաքաղաքում։
Սմբատ երկրորդը Տրդատին հանձնարարում է հսկայական չափերի մի եկեղեցու, Անիի Մայր տաճարի կաոուցումը, որր հետագայում հայտնի Է դառնում իր հոյակերտ ճարտարապետությամբ։ Սակայն Սմբատի օրոք ճարտարապետը կարողանամ Է դնել այդ կառույցի հիմքերը միայն, թագավորի մահվան պատճառով աշխատանքները միառժամանակ ընդհատվում են։
Տաճարի կառուցման ժամանակավոր դադարը Տրդատն օգտագործում Է Բյուզանդական կայսրության մայրաքաղաք այցելելու համար, որտեղ նրան պատվիրում են վերականգնել կայսրաթյան գլխավոր եկեղեցու՝ հայտնի սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը։Բյուզանդիայից վերադառնալով, նա նորից ձեռնարկում է տաճարի կառուցմանը, այս անգամ արդեն Գագիկ Առաջին Բագրատունի արքայի կնոջ թագուհի Կատրանիդեի (Սյունյաց Վասակ իշխանի դստեր) հանձնարարությամբ։
1001 թվականին նա ավարտում է տաճարի կառուցումը, որը դառնում է Անիի ճարտարապետության իսկական գլուխգործոցն ու մեծ հռչակ բերում նրա հեղինակին։ Քաղաքի հարավ-արևելյան մասում կառուցված շենքը վեր է բարձրանում Ախուրյան գետի կամրջի դիմաց, միջնաբերդից հյուսիս-արևելք, գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրա։
Եկեղեցին արտաքինից ուղղանկյուն է, իսկ ներսից՝ նրա արևելքից աբսիդով ավարտվող տարածաթյունը մասնատված է երեք երկայնական նավերով։ Այստեղ հզոր փնջանման մույթերի վրա հենվող սլաքաձև կամարներն իրենց վրա են կրում գմբեթային համակարգի մնացորդները, ընդ որում առագաստները հնարավորություն են ստեղծել իջեցնելու ենթագմբեթատակ քառակուսին և գմբեթի թմբուկը դնելու բոլորակ հիմքի վրա։ Ւր արտաքին ձևերով տաճարը զգալի չափեր և խաչաձև ծածկ ունեցող ուղղանկյան ծավալ է, որի չորս կողմում վեր են խոյանում արտաքին եզրագծի հարթության վրա գտնվող չորս ճակտոնապատերը։ Վերին խաչաձև մասի կենտրոնում, քառակուսի հիմքի վրա ժամանակին բարձրանում էր տասնվեցանիստ թմբուկն իր կոնաձև վեղարով հանղերձ: Կառույցը գոտևորված էր դեկորատիվ կիսասյուների կամարաշարով և ուներ նրբաճաշակ, իր երկրաչափական ձևերի վիթխարիաթյամբ բնորոշ զարդաքանդակ։
XIX— XX դարերում, երբ Անին աղմկալի, մեծ քաղաքից վաղուց արդեն վերածվել էր մեռյալ ավերակների, տաճարն իր վրա Է գրավում հետագոտողների և ճանապարհորդների ուշադրությունը դառնալով ուսումնասիրության և բազմաթիվ նկարագրությանների առարկա։ Նրանք հիացմունքով են արտահայտվում ճարտարապետական այդ գլուխգործոցի մասին։ Բոլոր գնահատականները միշտ Էլ խիստ հիացական են եղել։ «Տաճարը ճանապարհորդին զարմանք Է պատճառում, — ասում Է Լինչը, — նույնիսկ, եթե նա Էջմիածնից է ժամանել… Նա կրում Է որակի՝ բնորոշման ոչ ենթակա այն դրոշմը, որը մենք կոչում ենք գեղեցկություն, և հազիվ թե որևէ մեկը կարողանա նրան նայել առանց հաճելի սարսուռի» ։
Իսկ ահա թե ինչ է գրում Աբիխը. «Շինարարական արվեստում ուրիշ որտեղ, եթե ոչ քրիստոնյա ժողովուրդների ծաղկման դարաշրջանում, ինչպես օրինակ՝ Անիի տաճարում, կարելի է գտնել գեղեցկություն և հիացմունք»։
Եվ եթե իր հիմնադրումից 900 տարի անց այդ հաշարձանը չի կորցրել իր ներգործության ուժը, ուրեմն այն ճարտարապետական արվեստի մի իսկական ստեղծագործություն է։
Սակայն, վերադառնանք սուրբ Սոֆիայի եկեղեցու գմբեթի պատմությանը։
X դարի վերջին քառորդում երկրաշարժի հզոր ցնցումներից կործանվում է սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարի կամ Բյուգանդական կայսրության գլխավոր եկեղեցու գմբեթը։
Սոֆիայի տաճարը բյուզանդական    ճարտարապետության ծաղկման ժամանակաշրջանի երևելի հուշարձան է։ Այն կառուցվել է նշանավոր ճարտարապետներ՝ տրալեսցի Անթիմոսի և միլեթցի Իսիդորի կողմից, 532—537 թվականներին, Հուստինիանոս I կայսեր օրոք ու նրա գործուն մասնակցությամբ։ Տաճարի կառուցումը ավարտելուց հետո իր աոաջին այցելութեան ժամանակ Հուստինիանոսը բացականչեց. «Փառք տիրոջը, որ ինձ արժանի դարձրեց ի կատար ածել այս գործը։ Սողոմո՛ն ես հաղթեցի քեզ»։
Այս ճարտարապետների կողմից կառուցված տաճարի գմբեթը՝ 31,4 մետր տրամագծով, շինության ավարտից 21 տարի անց՝ 558 թ, մայիսի 1-ին, դեռևս Հուստինիանոսի օրոք, փուլ եկավ։ Կայսրը կարգադրեց նոր գմբեթ կանգնեցնել, սակայն ոչ Անթիմոսը և ոչ էլ Իսիդորն արդեն կենդանի չէին, ու այդ գործը հանձն առավ վերջինիս եղբորորդին ՝ Իսիդոր Կրտսերը; Սրա կառուցած գմբեթը կանգուն մնաց երկար ժամանակ, կարողացավ դիմանալ 869 թ. երկրաշարժին, բայց չդիմացավ 986 (ըստ Ասողիկի՝ 989թ) թվականի մեծ երկրաշարժին։
Աղետից որոշ ժամանակ անց, երկրաշարժից փլված գմբեթի վերակառուցման համար հրավիրվում է Տրդատ ճարտարապետը։ Ասողիկը չի հապաղում արձանագրել այդ փաստն իր Պատմության մեջ, որպես գրավոր հիշատակության արժանի իրողություն։
Կառուցման պրոցեսի կարգավորման համար Տրդատը նախապես պատրաստում է եկեղեցու մոդելր, որի վրա պետք է լուծվեին ճարտարապետական ու կառուցվածքային բնույթի ընդհանուր խնդիրներ։ Այդ աշխատանքների իրականացման համար նա բարձր փայտամածներ կանգնեցրեց մինչև գմբեթը։ Տեղեկություններ են պահպանվել այդ փայտամածների վրա կատարված ծախքերի մասին, ըստ որոնց դրանք գանձարանին նստել են 1000 լիվեր ոսկով։ Հնարավոր է, որ գմբեթից բացի Տրդատն եկեղեցում կատարել է վերականգնման ուրիշ աշխատանքներ ևս, քանի որ, ինչպես հայտնի է, կառույցը «վերից վար ճեղքվածք էր տվել»։
Տրդատը գերազանց կատարեց տրված հանձնարարությունը և ցուցադրեց իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են ոչ միայն հուշարձանի առկա վիճակն, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր։ Ինչպես հայտնի Է, եկեղեցին հաճախակի Է ավերվել ու վերականգնվել, սակայն Տրդատի վերականգնումից հետո արդեն հազար տարի Կոստանդնուպոլսի սուրբ Սոֆիայի տաճարր կանգուն Է։
Միանգամայն պարզ Է, որ Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում էր X-XI դդ. հայշինարարական մշակույթի վիճակը։ Թեպետ հայտնի Է, որ այն ժամանակների համար այդ֊պիսի հսկայական գմբեթներ Հայաստանում չէին կառուցվում, այնուամենայնիվ նրանց կառուցման շինարարական եղանակներն ամենևին խորթ չէին հայ ճարտարապետներին։ Մյուս կողմից՝ բյուզանդական կայսրության մայրաքաղաքում այդպիսի պատասխանատու պատվեր ստանալու համար Տրդատը պիտի ունենար աոաջնակարգ ճարտարապետի բավականին մեծ համբավ, մանավանդ որ, ինչպես հայտնում Է Ասողիկը, դեռ այդ աշխատանքները Տրդատին հանձնարարելուց առաջ բավական երկար ժամանակ «հմուտ հույն ճարտարապետները շատ Էին հոգում նրա վերանորոգման համար» և ըստ երևույթին, ոչ մի կոնկրետ եզրակացության չէին կարողանամ հանգել։
Բյուզանդիայում սուրբ Սոֆիայի և Անիում Կաթողիկե տաճարի կառուցումն ավարտելուց անմիջապես հետո Տրդատին սպասում էր մի այլ պատվեր. Գագիկ Առաջին թագավորն արդեն վաղուց մտադրվել էր իր մայրաքաղաքում եկեղեցի կառուցել ավերված հռչակավոր Զվարթնոց տաճարի օրինակով:    Եվ անխոնջ Տրդատը սկսում է այդ, հավանորեն իր վերջին, աշխատանքը։ Պատահական չէր, որ Գագիկ թագավորն իր ուշադրաթյունր կենտրոնացրեց այդ հուշարձանի վրա։ Զվարթնոց տաճարն այն ամբողջ լավագույնի մարմնացումն էր, ինչ ստեղծել էր հայ ճարտարապետությունն, որի ծաղկումը V—VII դդ. նրանով կարծես թե ավարտվեց։ Սկսելով Գագիկի տաճարի կառացումը 1001 թ., պետք է ենթադրել, որ Տրդատը նախապատրաստական մեծ աշխատանք է կատարել, որքանով որ զվարթնոցը վերարտադրելու աշխատանքը կրելու էր հետազոտական բնույթ, իսկ նախնական չափագրություններն ու ճարտարապետական վերականդնումը խլելու էին երկար ժամանակ։ Բացի այդ, Տրդատն ոչ թե սոսկ վերարտադրեց Զվարթնոցր, այլ էական փոփոխություններ մտցրեց ինչպես նրա չափսերի, այնպես էլ ճարտարապետական մանրամասների մեջ։
Տաճարի կենտրոնական մասը չորս կիսաշրջանով կազմված հավասարակողմ խաչ է, շրջապատված առաջին հարկաբաժնի օղակաձև սրահով։ Շենքի կառուցվածքի հիմքն են կազմում չորս հզոր մույթեր, որոնց միջև բաց աբսիդների կիսաշրջանաձև եզրամասերում տեղավորված են 6-ական սյուներ։ Ներքին խաչաձևի ծավալներն ավարտվում են գմբեթարդներով, որոնք դրսից կազմում են երկրորդ հարկը, իսկ կենտրոնական մասը բարձրանալով է՛լ ավելի վեր ավարտվում է գմբեթային տարածությամբ՝ կազմելով եկեղեցու երրորդ հարկաբաժինը: Այսպիսով, տաճարի ամբողջ ծավալները կարծես համախմբվում էին մի ինչ-որ անտեսանելի ուղղաձիգ առանցքի շռւրջը:

Արքայից - արքա՝ Գագիկ Առաջին Բագրատունու քանդակը | ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

Արքայից — արքա՝ Գագիկ Առաջին Բագրատունու քանդակը | ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

Անիի Գագկաշեն եկեղեցի | ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)

Այնուամենայնիվ, Տրդատը գիտակցում է իր ստեղծագործական սկզբունքների և VII դարի հուշարձանի՝ Զվարթնոցի ճարտարապետության սկզբունքների միջև եղած ամբողջ տարբերությունը. նրանց միջև կար ղար՝ լի բազմաթիվ մշակութատնտեսական և քաղաքական իրադարձություններով, որոնք ազդել Էին ճարտարապետության զարգացման ընթացքի վրա: Տրդատն արդեն ստեղծել Էր իր ճարտարապետական «հավատամքը», արտահայտվել Էր իբրև իր դարաշրջանի քաղաքացի և ստեղծագործող։ Եվ ահա այժմ նա թագավորից պատվեր Է ստանում կառուցել «նույնպիսի չափսերով և նույնպիսի ճարտարապետությամբ» մի տաճար։ Այստեղ ևս դրսևորվեց Տրդատի մեծությունը։ Նա վերարտադրեց  Զվարթնոցը, բայց արդեն տարբեր չափսերով, տարբեր համամասնությամբ, տարբեր զարդանկարներով և տարբեր մանրամասներով։ Ւր բոլոր կառույցներում պաշտամունքային շենքերի ներքին տարածությանը Տրդատը տվել Էր նոր մեկնաբանություն. նրա կոմպոզիցիաներն ոչ միայն տարբերվում Էին իրենից առաջ գոյություն ունեցող բոլոր լուծումներից և մարմնավորում Էին ոչ միայն իր ժամանակի գեղարվեստական կատարելատիպերր, այլև նորարարությռւն Էին, որր զգալի ազդեցությռւն Էր թողել պաշտամունքային ճարտարապետության հետագա զարգացման վրա։ Տրդատի նորարարաթյունն ամենից առաջ արտահայտվեց աղղաձիգ կերպով մասնատված շարժուն և հզոր ձևերի կառուցման մեջ։ Դա ցայտուն արտահայտություն է գտել Անիի Մայր տաճարում, որր այդ առումով խիստ տարբերվում Է հայ ճարտարապետության մյուս ստեղծագործություններից: Նույն    սկզբունքը    մենք տեսնում ենք նաև Գագիկի տաճարում։
Այստեղ արժե հիշել տաճարի պեղումների ժամանակ արված հետաքրքիր մի գյուտի՝ Գագիկի արձանի մասին։ Հայաստանի պաշտամունքային ճարտարապետության հուշարձանները տալիս են կտիտորային (հիմնադիրների) խմբերի բարձրաքանդակների ոչ քիչ օրինակներ, բայց իրենց նշանակությամբ դրանք չեն կարող համեմատվել Գագիկի կլոր արձանի հետ։ Այս արձանը ինքնուրույն զարգացած քանդակագործական ստեղծագործության նմուշ է։ Եթե նկատի ունենանք Ասողիկի արտահայտությունը՝ «Այլ անդ դիպեալ ճարտարապետին Հայոց Տրդատայ քարագործի», թերևս մենք ի դեմս նրա տեսնենք և քանդակագործին։
Գագիկի արձանը փայլուն օրինակ է այն բանի, թե քանդակագործական ստեղծագործությունների ինչպիսի նմուշներ կարող էր տալ հայ արվեստը, եթե ճարտարապետության հետագա զարգացումը չկասեցվեր օտար նվաճողների կողմից:
Այսպիսով, Տրդատի՝ իբրև հայ միջնադարյան ճարտարապետի, գործունեությունը համընկնում է Հայաստանի պատմության կարևոր այն սահմանագծին, երբ երկիրն արաբական ներխուժումից հետո նորից դուրս էր եկել իր գարգացման մայրուղին։ Նոր մեծ շինարարության, ճարտարապետության զարգացման կենտրոն և Հայաստանի ճարտարապետական ուղղության օրինադիր է դաոնում նրա մայրաքաղաք Անին։ Տրդատն այս քաղաքում է ծնունդ տվել շատ կառույցների։
Հավանական է, որ Անիի աշխարհիկ շենքերից նրան է պատկանում նաև Բագրատունիների պալատն, որն ունի նրա ստեղծագործությանը բնորոշ շատ հատկանիշներ։
Տրդատի գործերը, հատկապես Անիի կաթողիկե տաճարը, բազմաթիվ սերունդների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր են հանդիսացել: Շուտով, համարյա տաճարի հետ միաժամանակ, Հայաստանում երևան են գալիս մի շարք պաշտամունքային շենքեր, որոնց ճարտարապետները, եթե չեն էլ եղել Տրդատի անմիջական աշակերտները, համենայն դեպս նրա ստեղծագործության հավատարիմ հետևորդներն էին։ Առաջին հերթին նշենք նրանցից երկուսին՝ Մարմաշենի մեծ եկեղեցու ճարտարապետին, որի անունը հայտնի չէ, և Կեչառիսի մեծ եկեղեցու շինարարին։ Այդ երկու գործերի մեջ դրված են ընդհանուր թեմատիկ մտահղացումներ, ինտերյերի ընդհանուր մեկնաբանության, որոնք մոտ են նրան, ինչ մենք տեսնում ենք Տրդատի կառուցած Արգինայի եկեղեցում կամ Մայր տաճարում՝ սլացիկ վերընթաց ձևեր իբրև կոմպոզիցիայի լեյտմոտիվներ, միևնույն փնջաձև կիսասյուները, սլաքաձև կամարները և այլն։ Սակայն միայն այդ մի քանի կառույցներով չի սահմանափակվում Տրդատի ազդեցությունը հայ ճարտարապետության վրա։ Նրա ստեղծագործության ուժեղ ազդեցության տակ կառուցված հուշարձանները բավական շատ են:
Տրդատի ստեղծագործությունը չի վրիպել համաշխարհային ճարտարապետության մի շարք հետազոտողների ուշադրությունից։ Նրա մասին քիչ չի դրվել, և համարյա բոլորն ընդունում են, որ Տրդատի ստեղծագործությունները դուրս են եկել հայ ազգային ճարտարապետության սահմաններից։
Տրդատը հին Հայաստանի ճարտարապետների մեջ այն քչերից մեկն Է, որի ստեղծագործություններից շատերն են պահպանվել: Այդ բոլոր գործերը հաստատապես մտել են Հայաստանի դասական ճարտարապետության պատմության մեջ իբրև նրա փայլուն գագաթներր: Այդպիսի ստեղծագործության հիմքում ընկած են լինում նորարարության սկզբունքներն, որոնք միանգամայն համապատասխան են ժամանակի ոգուն։
Հենց այդ գործերի շնորհիվ Տրդատի անունը լայն ճանաչում Է ստացել ոչ միայն իր հայրենիքում՝ Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

Հեղինակ` Կ. Հովհաննիսյան
Աղբյուր` Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIIIդդ., Երևան, 1976թ.

ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ TRDAT (architect)
Գագկաշեն եկեղեցի

Добавить комментарий