«Շան հետ ընկերացիր, փետը ձեռիցդ մի գցի»:
«Շան հետ ախպերացի, փետը ձեռիցդ մի՛ վեր գցի»:
«Գիլի հետ ընկերացի, դագանակդ ձեռիցդ մի գցի»:
«Կծողի քամակին կանգնի, քացի տվողի՝ առաջին»:
«Ձիու առջևից անցիր, շան ետևից»:
«Ոտդ փակին (ցուպ) պահե, որ վար չընկնիս»:
«Երկու աչքիդ մեկին մի՛ հավատալ»:
«Ի՞նչ բան ունիմ կամուրջումը, որ փաթաթին յափնջումը»:
«Ո՛չ սատանին կը տեսնիմ, ո՛չ երեսը կը թքնեմ»:
«Ասեղի ծակից Հընդստան սեյր կանեն (դիտել)»:
«ՈՒղտը մոտիկ ա արածում, համա հեռու ա տեսնում»:
«Մինչև քառասուն ընկուզ մեկ տեղ չը տեսնի, քար չի նետեր»:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ ) ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Ա. Տ. Ղանալանյան, ԱՌԱԾԱՆԻ