Հայ միջնադարյան մեծ երաժիշտ, փիլիսոփա, բանաստեղծ Գրիգոր Նարեկացին ծնվել է 951-1003թ.-ին, Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում: Նրա կյանքը փոքր հասակից կապված է Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի կոչումը: Հոգևոր պետերին այնքան անհանգստություն պատճառած վանքի վանահայրն էր իր մոր հորեղբայր, ժամանակի հայտնի գիտնական ու փիլիսոփա Անանիա Նարեկացի :
Հնագույն ձեռագիր կենսագրականներում և բանաստեղծի գործերում եղած ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում նրա կյանքի մասին պահպանվել են թեպետ ոչ շատ, բայց միանգամայն հավաստի տեղեկություններ: Նրա ուսումնառությունն անցել է վանքի՝ X դարում շատ հռչակված դպրոցում: Յուրացնելով դպրոցի մատենադարում գտնվող թարգմանական թե ինքնուրույն մեծ թվով կրոնա-փիլիսոփայական ձեռագիր գրականությունը, Նարեկացին ինքը հետագայում դառնում է դարի առաջավոր ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը:
Նարեկացու վանական կյանքը թեպետ հարուստ չէ բազմազան դեպքերով, բայց չի էլ անցել խաղաղ ու հանդարտ՝ առանց բուռն ալեկոծումների: Նարեկացու ժամանակ, երբ գնալով ուժեղանում էր աշխատավորության պայքարը ֆեոդալականության ու եկեղեցու դեմ, երբ եկեղեցին էլ իր հերթին դաժանորեն հաշիվ էր տեսնում իր հակառակորդների հետ, շատերն էին կասկածվում և մեղադրվում թոնդրակեցիության մեջ ու ենթարկվում հալածանքների: Անանիա Նարեկացին և Գրիգոր Նարեկացին ևս զերծ չեն մնում նման կասկակածներից: Մասնավորապես հին կենսագրականներում Նարեկացու մասին զգուշավոր ասվում է, որ նա քննադատաբար էր վերաբերվում հոգևորականությանը, դրա համար բիրտու տգետ մարդիկ լուր են տարածում, թե աղանդավոր է, ուստի մի վայր են հավաքվում եպիսկոպոսներ ու իշխաններ, ազտներ ու տանուտերեր, որպեսզի Նարեկացուն հրապարակով հանդիմանեն և ապապատուհասեն՝ աքսորելով նրան որպես հերձվածող (հերձուածող, աղանդաւոր):
Մեզ ստույգ հայտնի չէ, թե ինչպես է Նարեկացուն հաջողվել ազատվել իրեն դատելու համար կազմված ատյանից, կամ եթե ներկայացել է, ինչպես է արդարացել-այդ դեպքի շուրջ պահպանվել են միայն մի շարք ժողովրդական վիպական երգեր ու լեգենդներ, որոնց մեջ սրբացված է իրենց տրամադրությունների արտահայտիչ բանաստեղծը և նրա փրկությունը կապված է իբր նրա գործած հրաշքների հետ:
Նարեկացին համաշխարհային գրականության մեջ մարդկայնորեն դրականի ու կատարյալի մեծ երգիչներից է: Նարեկացու «Մատյան ողբերգության» (թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով) պոեմի գեղարվեստական մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած ազդեցությունը. Նրանից սովորել են ոչ միայն միջնադարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիաի խոշորագույն դեմքերը՝ Թումանյանը և Իսահակյանը, Սիամանթոն, Վարուժանը և Մեծարենցը, Տերյանը և Չարենցը:
Նարեկացին նաև որպես երաժիշտ զարգացման վիթխարի մղում է առաջ բերել նոր շունչ ու կյանք հաղորդել հայոց միջնադարյան մասնագիտացված երգարվեստին հատկապես իր տաղերով, որոն երաժշտական բաղադրիչներում ու տաղանդավոր կերպով հաղթահարված են շարականների հին, ութ-գիծ ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը: Տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ կերպով (քան, օրինակ, շարականները) հարստացել ժողովրդա-գուսանական աշխարհիկ արվեստից եկող կենսունակ տարրերով: Տաղերը, որպես զարդվոլորուն երգի տեսակներից մեկը, անցել են զարգացման ավելի քան հազարամյա ուղի, որի վրա դրանց ժանրային հատկանիշների բյուրեղացման վճռական, բեկումնային նշանակությունբ ունեցող աստիճանը պարզ նշմարելի է X դարում և, առաջին հերթին, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններում: Վերջիններիս, որպես երաժշտա-բանաստեղծական ամբողջական իրողությունների, վերականգնման համար ժամանակին մեծ աշխատանք է տարել Կոմիտասը և տվել նրանցից չորսի, մեծարժեք ընթերցումները: Դրանցից են ոգեշունչ-հռետորական «Ես ձայն զառիւծուն», քնարական զեղումներով «Սայլն այն իջանէր» տաղերը:
Ասացվածքի արժեք ունեցող արտահայտություններով լեցուն են Նարեկի էջերը. ահա մի քանիսը. «Կարիք անթուելիք և պատառահարք ամենագրաւք», «Բնակութիւն կաւեղեն անձրևք ուժգնակիք», «Մտնեմ ի բոյնն աղավնի և անդուստ ագռաւ ելանեմ», «Հիմն արկանեմ և ոչ գլխաւորեմ», «Զայլս խրատեմ՝ և ես ինքս անփորձ եմ», «Ոչ կենացն փափագանօք, այլկենարարին հիշատակաւն միշտ ճենճերիմ»: Սովորաբար ասացվածքները Նարեկում նույնպեսխմբվում են և առանձին ամբողջական հատվածներ կազմում ՝ բանաստեղծի տվյալ խոհը կամ զգացմունքը բազմակողմանիորեն բացահայտելու համար:
Գրիգոր Նարեկացին թաղվել է Նարեկա վանքում։
Գրիգոր Նարեկացին թողել է հսկայական ժառանգություն.
«Մատյան ողբերգության» պոեմ, 95 գլխով, «Տաղ ծննդյան», «Տաղ հայտնության», «Տաղ հարության», «Տաղ վարդավառի», «Տաղ ջրօրհնյաց», «Տաղ Աստվածածնի», «Տաղ համբարձման», «Տաղ Տյառընդառաջի», «Տաղ Քառասուն Մանկանց», «Տաղ Ղազարոսի հարության», «Տաղ Հովհ. Մկրտչի», «Տաղ Հոգեգալստյան», «Տաղ Եկեղեցու», «Տաղ Գրիգոր Լուսավորչի», «Տաղ Վերափոխման», «Տաղ Խաչի», «Տաղ Առաքելոց», «Ճառ ներբողի», «Գովեստ երգաբանութեան Տիրուհւոյն», «Երգ երգոցի», «Գանձ», «Գրիգորի երգ» …
Հեղինակ` Մ. Մկրյան
Աղբյուր` Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIIIդդ., Երևան, 1976թ.
Բնության պաշտամունքի, գեղեցկությունների գովերգության ամենացայտուն արտահայտությունը Նարեկացու «Վարդավառի» տաղն է.
Գոհար վարդն վառ առեալ
Ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
Ծաւալէր ծաղիկ ծովային:
ի համատարած ծովէն
Պըղպջէր գոյնն այն ծաղկին
Երփին երփնունակ ծաղկին
Շողշողէր պտուղն ի ճղին…
Շուշանն շողէր հովտին,
Շողշողէր դէմ արեգականն…
Շուշանն շաղով լցեալ,
Շող-շաղով և շար մարգարտով,
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
Շաղն յամպէն, ամպն յարեգակնէն:
«Մատյան Ողբերգության»
Անխունկ քահանա…
Նենգ խորհրդակից…
Գժտված բարեկամ,
Գողամիտ հսկիչ…
Պաշտոնյա արբշիռ,
Խարդախ գանձապետ,
Բանսարկու դեսպան…
Նենգ ատենապետ,
Մատնիչ պահապան,
Չարախոս դրկից: (բան ԾԶ, բ)
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ SAINT GREGORY OF NAREK
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մատեան Ողբերգության
Mardasirutyun hascru du indz…
http://Www.armonpogosyan.com. Читайте мою книгу «Мой Нарекаци».С уважением,Самвел Погосян.