ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ HAMO SAHYAN
Այո, վերացված է պոեզիայի արտաքին թշնամին, բայց դեռ ապրում և հիդրայի պես բազմանում է նրա ներքին թշնամին` նորին մեծություն գրական հետևակը, բոլոր ժամանակների ավարառուն, ինքը` պնդաճակատ միջակությունը… Նա դեռ կենսունակ է, ամուր, միասնական: Նա չի խնայում շահադիտական ոչ մի միջոց, իր վրա է վերցնում երբեմն դիվանագետի, երբեմն քարոզչի, երբեմն ժողովրդի հին վերքերը ապաքինողի դերերը: Ավերում և ավարում է ընթերցողների ճաշակը: Նա բանսարկության բոլոր զենքերով մթագնում է շրջապատը` ինքը լուսավոր երևալու համար, սպառնում է գրականության առաջնորդներին մատիտների բազմությամբ: Եթե տասը խոշոր բանաստեղծից հազիվ է ծնվում մի խոշորը, ապա մեկ միջակից կարող են ծնվել տասնյակ միջակներ, որովհետև միջակ գրքի հրատարակությունը ազատ ճանապարհ է բացում տասնյակ և հարյուրավոր այդպիսի գործերի համար»:
Համո Սահյան, 1969
«Հիմա, խաբեության օրոք, ճշմարտություն ենք ասում` պաշտպանելով խաբեությունը: Ազատություն ենք ասում` պաշտպանելով բաբելոնյան խառնակությունը, քաոսը, անպատժելիությունը, անպատասխանատվությունը: Ժողովրդավարություն ենք ասում` պաշտպանում անիշխանությունը, իշխանություն կոչվածի անճարակությունը, իշխանավորների պատվախնդրությունն ու զրահակիր զրպարտությունը»:
Համո Սահյան
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ…
//
Համո Սահյան «Երդիկն ի վար», Կարդում է Սոս Սարգսյանը
//
Տես նաև՝ Համո Սահյանի ծննդյան 100 — ամյակը
Cnundd shnorhavor maestro, hayreniqi, bnutyan , mec qnarergu, tox hayreni hox@ qez paypayi arjani zavag isk menq misht zgum enq qo mecutyan sunch@