ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ՕՐԵՐ Է, ԽԵԼՔՍ ԳԼԽԵՍ ԿՈՐԵՐ Է ․․․
«Փետրվարի 9-ին «Նարեկացի» արվեստի միության «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Բարեկենդանի տոնը, 6-14 տարեկան երեխաները և պատանիները վայելեցին բարեկենդանյան զվարճալի մթնոլորտը։ Տոնը համեմված էր Բարեկենդանին հատուկ զվարճախաղերով, երգ ու պարով, թատերական ներկայացումով։ Փոքրիկներին գեղեցիկ և անմոռանալի օր պարգևեց Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը:
Բարեկենդանը սիրված, սպասված խրախճանքի ու զվարճանքի տոն է` առատ տարբեր տեսակի ուտեստներով ու խմիչքով, զվարճախաղերով, երգ ու պարով, թատերական ներկայացումներով, ծաղրի հասնող կատակներով:
ժողովրդական ամենաերջանկաբեր այս տոնը հայ ժողովրդի կողմից ընկալվում է որպես ամենաազգային տոն և հաճախ կոչվում է նաև Հայոց ազգի օրեր. «Եկան հայոց ազգին օրերը, հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը»:
Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պասն ընկած ժամանակաշրջանում (ընդհանուր առմամբ՝ 2 շաբաթ), իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող շաբաթ և կիրակի օրերին է:
Բարեկենդանը խորհրդանշում է բնության զարթոնքը և գարնան, նոր կյանքի սկիզբը:
Փետրվարի 9, 2018թ․
ԲԱՐԵԿԵՆԴԱՆՅԱՆ ԶՎԱՐՃԱԼԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…