Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը
Հասմիկ Գուլակյանի զրույցը ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հովիկ Գրիգորյանի հետ
Հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմությունը գիտե բազմաթիվ փառահեղ անուններ: Եթե թվարկեմ, վստահ եմ, բոլորին մեկ առ մեկ չեմ կարողանալու հիշել: Բայց այս թեման արծարծելիս բոլորս ենք անմիջապես հիշում Զորավար Անդրանիկին` որպես անզուգական հերոսի` Ազգայի՛ն հերոսի: Նա իսկապես մեր պատմության բոլոր ժամանակների մեծագույն` չգերազանցված կոթողն է… Ավելի մեծ իրական հուշարձան, որն այնքան փառաբանված լինի թե՛ յուրայինների, թե՛ թշնամիների միջավայրում, չգիտեմ: Իսկ նրա մասին հյուսված ժողովրդական երգերն ա՛յլ հաղորդման ատաղձ են: Անդրանիկը մեր ամենաժողովրդական Ազգային հերոսն է: Դժվար է պատկերացնել որևէ հայ մարդու, անկախ նրա կրթական ու գիտական ցենզից, որ չիմանա այս անունը: Բայց Զորավարի մասին մեր ժողովուրդը գիտե՞ արդոք գոնե հավուր պատշաճի…
«Վէմ» ռադիոկայան
25. 02. 2015
Մաս 1
Մաս 2
Մաս 3
Խորին շնորհակալություն, ես ամրացնում եմ իմ տարեգրքում՝ ի ունկնդրումն իմ բոլոր-բոլոր բարեկամներին։
Շնորհակալություն: Սակավ աղբյուրներից կիրթ, լուսավոր, բարի ու սիրող մեկը, որ այսօրվա գարնան առաջին օրվա նման փորձում է ճանապարհ բացել դեպի խոնարհների սրտեր, պնդելով, որ հույսի գերիները պիտի տեսնեն իրենց հույսերի գոնե մի մասն իրականացված: Այնպիսի տպավորություն է, որ «Ի խորոց սրտի» ի խորոց է եղել ու մնում, որովհետև ինչպես Աստվածը` վերևում, այնպես էլ մեր պատմության այս կամ պահի իշխանավորը` երկրում, անտարբեր դավադիր են եղել ազգի սաղմը պահպանելու հանդեպ: Իսկ ազգը սաղմը պահում է սրտուն, շատ խորը, հայ ազգը դարձնելով երազ, իսկ ժողովուրդը` այդ երազը բնաջնջող:
Հայ լավագույն կայքերից մեկն է,որի կազմակերպիչներին ցանկանում ենք հաջողություններ ու նոր-նոր լուծումներ:
Շնորհակալություն․․․
Հարգարժան Հովիկ Գրիգորյան, Շնորհակալություն Զորավարի կերպարի Ճշմարիտ մեկնաբանության, նաև նրա գերմարդկային հայրենասիրության խորքային բնույթի վերծանման համար:
PARQ QEZ HZOR ANDRANIK, DU mer amroc anarik…
1988թ. էր. սումգայիթյան եղեղնագործությունը ցնցել էր ողջ հայությանը, մեր ազգային իմաստուն բնազդով զգում էինք, որ ազգի դեմ նոր դավ է հյուսվել և այն չուշացավ:Լիտոսֆերային զենքի պայթեցումով ուղղորդված երկրաշարժը մեր երկրի 42 տոկոսը փլատակների վերածեց….տասնյակ, եթե ոչ հարյուր հազարի հասնող զոհեր ունեցանք: Սկսվեց դաժան ու անհավասար պատերազմը, այո հայության ոչնչացման նոր, մշակված ծրագիր էր ուժի մեջ մտնում….88թ դեկտեմբերի 20-ին ծանր մտորումներից հետո, քնեցի, երազիս տեսնում եմ Անդրանիկ Զորավարին՝ ծանր հիվանդ,ոտքերը չէին շարժվում, մազերը սև , մի կողմի վրա թեքված,խոշոր աչքերով,ասաց, որ վաղուց հաց չի կերել, ես նրան մի փոքրիկ կտոր հաց տվեցի ու հարցրեցի,- Ինչ անենք,Զորավար…. ասաց,- մի վախեցեք, ընկեք տնե տուն, դռնե դուռ, հավաքեք բոլոր կռվել իմացող տղերքին , ստեղծեք Հայոց բանակ/բառացիորեն եմ գրել իր խոսքերը/:Առավոտյան հանդիպեցի բուլղարահայ գրող Սևդա Սևանին, պատմեցի, աչքերը լցվեցին, ասաց՝ Դուն իրեն իրականում տեսած ես,ոտքերը քանի մը ամիս անշարժ եղած են ու հաց ալ չի կերեր…..Այդ օրվանից սկսեցի կամավորական ջոկատների նախապատրաստման, մատակարարման , կազմավորման ու բանակումների մեջ խրվել… Ազգի պաշտպանության ու ոգու գեներալն էր Անդրանիկը, ժողովրդի վստահության սիրո հզոր տիրակալը…Փ առքդ ազգիդ վահան, սիրելի Զորավար…..
Es xndrum em mer unak mardkanc patmel, te Zoravar Andraniky 1918-in aprilic hunisy inch maratakan gorcoxutyunneri e masnakcel. SHNORHAKALUTYUN.
Es xndrum em mer unak mardkanc patmel, te Zoravar Andraniky 1918-in aprilic hunisy inch maratakan gorcoxutyunneri e masnakcel. SHNORHAKALUTYUN.
Շնորհակալություն․․․
ՇՆորհավոր ծնունդդ, Զորավա՛ր
Ամեն ազգ պետք է երանի տա ԱՍՏԾՈւՆ, որ Անդրանիկի նման Սուրբ Զորավար ունենա: Նա կա և կմնա մի հրաշք պատմության մեջ:
Փա՜ռք, հազար փա՜ռք անմահ Զորավարին: