Հասմիկ Գուլակյանի զրույցը փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Հրաչիկ Միրզոյանի հետ
Ընթացիկ տարվա սկզբին լրացավ հայ գրատպության երևելիներից մեկի` տպագրիչ, քերական, փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական և ազգային գործիչ Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակը: Նա մեր մշակույթի երախտավորներից է, որի կյանքն ու գործը բաց դասագիրք են սերունդների համար` անկախ նախասիրություններից և աշխարհայացքային կողմնորշումներից: Հայ գրքի ու ժողովրդի լուսավորության այս նվիրյալը, կարելի է ասել, գրատպությունը դարձրել է ընտանեկան մասնագիտություն` այդ գործում ընդգրկելով եղբայրներից երկուսին: Գուցեև` հակառակը: Ոսկան Երևանցին, ամեն ինչից զատ, պատվախնդիր մտավորական է, արժանապատիվ հայ` արժանի խորին հարգանքի ու ակնածանքի, մարդ, որի տեսակն ու բարոյական նկարագիրն այսօր դիոգենեսյան լապտերով ենք փնտրում: Նրան ծանոթ էին նախորդ դարերի մշակույթի և գիտության հսկաների կյանքն ու նրանց հաղթահարած դժվարությունները: Ապավինելով իր մեծ ուսուցիչների փորձառությանը` ինքն էլ ակամա ուսուցիչ դարձավ հետագա սերունդների համար: Պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը մի շարք հոդվածներ է հրապարակել ազգանվեր այս գործչի մասին, պեղել ուշագրավ մանրամասներ նրանց ընտանիքի պատմության մասին: Ավելին, նա արդիականության տեսանկյունից է կարևորում հատկապես Ոսկան Երևանցու կենսագրությունը, որից սովորելու շատ բան ունենք: Գիտնականի հավաստմամբ` Ոսկան Երևանցին նույնիսկ հալածվել է, կրել բազում զրկանքներ, իսկ նրա գիտամշակութային ժառանգությունը մասնագետների ուշադրությունը գրավել է միայն 20-րդ դարում:
Ի՚՞նչ է սովորեցնում մեզ Ոսկան Երևանցին իր 400-ամյա հեռավորությունից: Որո՞նք են նրա դասերը, որոնք այսօր էլ արդիական են:
«Վէմ» ռադիոկայան
19.11.2014
շատ ուսուցողական հաղորդում էր,շնորհակալություն