Վահան Սարգսյան – Vahan Sargsyan
ՄԱՍ – 2
Բասկյան ազգային ավանդությունը պահպանում է գրավոր և բանավոր պատումները իրենց նախահայրենիքի՝ Հայկական Լեռնաշխարհի մասին, որտեղից եկել էր իրենց երկաթագործ, պղնձագործ և ոսկու գործի վարպետ նախահայր՝ Այտորը, որի անունը ըստ Գերմանացի գիտնական Յոզեֆ Կարստի բառացի նշանակում է «Հայից եկած», այսինքն «հայի թոռ»:
Բասկերի Երկրում մինչ օրս էլ պահպանվել են հայկական Լեռնաշխարհից բերված այդ տեղանունները՝ Araxes-Արաքս, Urumea-Ուրմիա, Aralar-Արարատ և շատ ուրիշներ:
Բայց, հետաքրքրականն այն է, որ հայտնաբերված Բասքո-Հայկական համապատասխանությունները երկու լեզուներում էլ պահպանվել են համարյա լրիվ փոխհամաձայնության մակարդակի վրա: Այս տեղեկություններն ու փաստերը Վահան Սարգսյանին ստիպեցին վերանայել ոչ միայն հայոց պատմությանը, այլև հայոց լեզվի ուսումնասիրությանը վերաբերող, մինչ այս, կարծրացած մեթոդները: Սովորաբար, հակում կար ամեն մի հայերեն բառի ծագումը փնտրել բացառապես դրսում ՝արաբերենում, լատիներենում, հունարենում, պարսկերենում, սանսկրիտում և այլուր, հիմնվելով միմիայն նրանց նմանության վրա, չտալով այն հարցի պատասխանը, թե, իսկ հայերենում այն ի՞նչ է նշանակում: Հենց այդ պատասխանը որոշեց գտնել մեր հայրենասեր գիտնականը: Կա՞ արդյոք լեզվի մի ինչ որ ներքին էություն, որը կարող է հանդիսանալ որպես համակարգ: Սարգսյանը ձեռնամուխ եղավ իր սեփական «լեզվի ներքին վերականգնման» մեթոդի տեսությունը մշակելու գործին և արդյունքը ակնհայտ, եղավ: Նա որոշեց հայերեն բառերը փորձել ստուգաբանել հենց հայերենով առանց դուրս գալու հայերենի և հայագիտության սահմաններից: Արդյունքում ի հայտ եկավ լեզվի վերականգնման «ներքին»՝ իր սեփական մեթոդը, որը կիրառվեց լեզվի համեմատական «արտաքին» մեթոդի դիմաց: Գնահատելով այդ մեթոդի առավել արդյունավետությունն ու տրամաբանական լինելը, իսպանացիներն այն անտատանորեն արդեն մտցրեցին իրենց ուսումնական համակարգի մեջ եւ լայնորեն կիրառում են՝ «Վահան Սարգսյանի մեթոդ» անվան տակ:
Այսպիսով Հայագիտության զտում կատարվեց: Ավելի ուշադիր զննումը ցույց տվեց, որ հայերեն գրային համակարգը միակն է, թերեւս, որը իր մեջ պարունակում է զարգացման փուլերի հետքեր, այսինքն այն մեկ շնչով ստեղծված լինել չէր կարող, այդպիսի հղկված այբուբենը պետք է անցներ հարյուրամյակների, հազարամյակների զարգացում, այնտեղ պետք է լիներ նաեւ գրավոր ավանդ, որը կբերեր զարգացման այդպիսի փոփոխություններին: Այստեղից եզրակացություն՝ հայոց լեզուն եւ այբուբենը գոյություն են ունեցել Մեսրոպ Մաշտոցից էլ շատ հազարամյակներ առաջ, իսկ Մեսրոբ Մաշտոցը այն վերականգնեց ուղղակի՝ ավելացնելով ձայնավորները, որոնք ավելի վաղ շրջանում լսվում էին, բայց չէին գրվում: Պատահական չէր, որ Վահան Սարգսյանը ընտրված էր Բասկյան Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ՝ համահեղինակել էր Սերվանտեսագիտական միջազգային հանրագիտարանը, հեղինակ դարձավ առաջին ծավալուն իսպաներեն բառարանի, բասկերեն բառարանի եւ բասկերեն քերականություն հայերեն լեզվով, հրատարակեց 70-ից ավելի գիտական հոդվածներ, մենագրություններ, հետազոտություններ, բազում թարգմանություններ արեց բնագրերից (իսպաներեն, ֆրանսերեն, բասկերեն եւ ռուսերեն գլուխգործոցները): Բասկերի Երկրում բարձր էին գնահատում այդ մեծ հային եւ նրա այցը Բասկերի Երկիր, ազգային տոնի էր վերածվում: Քանի որ մեծ էր նրա ավանդը բասկ ժողովրդի հին լեգենդը նոր կյանքի կոչելու՝ նա մի սովորական գիտնական չէր բասկերի համար, այլ իրենց առասպելական հայրենիքից եկած եւ իրենց լեզվով վարժ խոսող մի կենդանի վկա էր, իրենցից մեկը… Այսպիսով XX դարի վերջն ու XXI դարի սկիզբը թարմ օդի մի ումպ էր կարծես, որ մեր ժողովրդների համար նշանավորվեց իրար վերագտնելու նոր դարաշրջանով:
Վահան Սարգսյանի հետազոտությունների արդյունքում բասկերենում եւ հայերենում իրար համապատասխանող բառերի քանակը հասավ 1000-ի, որոնք բերված են «Բասկերեն-Հայերեն զուգահեռների բառարան»-ում: Դրանցից մի քանիսը ձեր դատին եմ ներկայացնում եւ եզրակացությունները դուք արեք՝
agur (ողջույն) – այգօր-ել (ողջունել)
aig (aigu-եկ, արի) – եկ (էկո, էկուր, եկ, արի)
txar [չար] (չար,վատ) — չար (վատ, չար)
txarago [չարագո] (ավելի չար) – չարագույն (ավելի չար)
aina — այն
Urri (բասկյան հեթանոս օրացույցի II ամիսը) – Հոռի (հայկ. հեթանոս օրաց. II ամիս)
gari (գարի) – գարի
tegi (տեղ, վայր) — տեղի (տեղ, վայր),
totolo (գիրուկ, հաստլիկ) – թոթոլ (գիրուկ)
porro (փոր) — փոր
katu — կատու
thu (թուք) — թու-ք (թուք)
ur — ջուր
zabal (լայնք) – ծավալ (ծավալ)
erre — այրել
oker (ծուռ, թեք) – կեռ (կոր, թեք)
orhoi-tu (հիշել) – խորհ-ել (մտածել)
zu — դու եւ այլն…
Եվ այսպես 1000 բառ, ափսոս, որ բոլորը հնարավոր չէ այստեղ ցուցադրել, անհավատալի է…
Հետաքրքրական է, որ Հայերի Նախահայր Հայկը իրոք ունեցել է մի թոռ, որի անունն էր՝ Պասկամ: Առաջին անգամ Հայկական Պասկամ անվան եւ Բասկերի ինքնանվանման հավանական կապը մատնանշել է Նիկողայոս Մառը: Ակադեմիկոս Մառը կարծում էր, որ վերոնշյալ անունը կապ ունի «բասկ» բառի հետ: Հետաքրքիր է նաեւ, որ «Այտորեն սեմե (ազնվացեղ)» բասկերեն արտահայտությունը բառացիորեն նշանակում է «Հայթոռի որդի»: Հին բասկերը ազնվացեղ էին համարում նրանց, ովքեր ծագում էին Հայթոռի ուղղակի հետնորդներից։
Կարինե Մկրտչյան
ԱՅՍՏԵՂ՝ ՄԱՍ — 1
Տեսանյութեր՝ ԲԱՍԿԵՐ — BASQUE
Արժանահավատ ու երախտաշատ բասկագետ:
hrashali ev hskaeacaval ashxatanq e katarel Vahan Sargsean@…. shnorhakaluteun…. Keecceeeqqq……