Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանի հետ
Վերջին տարիներին Թուրքիայի տարածքում ապրող համշենահայության թեման մեր երկրում ամենաարդիականներից է: Չնայած համշենցիների ազգային ինքնության մասին ասում-խոսում են շատերը, բայց ես վերապահումով եմ վերաբերվում այդ մեկնաբանություններին, որովհետև խնդիրը շատ խորքային է և բազմաբարդ:
Մի կողմից` հարց է, թե տվյալ վերլուծաբանը որքանո՞վ է տիրապետում համշենահայության հիմնախնդիրներին, մյուս կողմից էլ այլ հարց է, թե համշենահայությունը ի՞նչ արժեհամակարգով է որոշում իր ինքնության խնդիրը: Կարծում եմ` ամենակարևորը հիմնահարցը վերջին հարթությունում հստակեցնելն է, որն էլ, ըստ իս, ամենադժվարն է: Ամենադժվարն է, որովհետև տևական ժամանակ, հատկապես` Թուրքիայում Աթաթուրքի իշխանության գալուց ի վեր, ամեն ինչ է արվել, որ դավանափոխված այս հանրության հիշողությունից իսպառ ջնջվեն սեփական տեսակի, ազգային ինքնության, հավատի, մշակույթի, սովորույթների ու ավանդույթների մասին նրանց տարրական հիշողությունները: Եվ դա արվել է օրենքով: Հանրապետական Թուրքիայի 1924 թվականի սահմանադրության 88-րդ կետը հռչակում է. «Յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք»: Գերական եղել է և է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը` որպես «վերին ինքնություն»: Այսինքն` թրքական պետական քաղաքականության հետևանքով համշենահայությունը կորցրել է իր ազգային ինքնության մասին սեփական ընկալումը. այսօր նրանք իրենք իրենց կա՛մ թուրք են համարում, կա՛մ համշենցի` առանց գիտակցելու, որ այդպիսի ազգություն գոյություն չունի: Թրքական պետական մեքենան անխափան է աշխատում թե՛ Հայոց ցեղասպանության ուրացման, թե՛ իսլամացված հայերի ազգային ինքնության հարցերը խեղելու հարցում…
«Վէմ» ռադիոկայան
29. 10. 2014
ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ
THE HAMSHEN ARMENIANS
АМШЕНСКИЕ АРМЯНЕ
Տես նաև՝
դռւք շատ ճիշտ եկ