ՎԱՐԴԱՎԱՌ

Վարդավառի ծես

Վարդավառը հնագույն արմատներ ունեցող տոներից է, որի մեջ հասցրել են արտացոլվել հայոց պատմության և ամառային տոնակատարությունների բոլոր դրվագներից` Նոյի պատմությունը, Հայկ և Բելի ավանդազրույցը, Անահիտ-Աստղիկ դիցուհիների կերպարները, հնագույն նավասարդյան տոնակատարությունները, քրիստոնեական մեկնաբանությունները, բուն ժողովրդական պատկերացումները: Ավանդազրույցը պատմում է, թե երբ Նոյ նահապետը ջրհեղեղից փրկվելով հասնում է Մասիսի գագթը և այնտեղից իջնում Նախիջևան, այդ օրվանից սկսվում է Նավասարդ կոչվող ամիսը: Եվ որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնա մարդկանց մեջ, Նոյը պատվիրում է իր որդիներին իրար վրա ջուր լցնել:
Այս տոնը նշվում է Զատկից 98 օր հետո և 35 օրվա շարժականությամբ կարող է ընկնել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:
Վարդավառը ուխտագնացությունների տոն է, ընդ որում` ուխտագնացությունների համար ընտրվում էին գլխավորապես լեռները, ջրերի ակունքները:
Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը ամենուր հասկեր էին տանում եկեղեցի՝ խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան: Աղջիկները ծաղիկներից, առավելապես ՛՛վրթիվեր՛՛ կոչվող դեղնագույն ծաղիկներից խաչաձև փնջեր, խաչբուռեր էին պատրաստում: Խաչբուռերը ցորենի հասկից հատուկ վարպետությամբ հյուսված փնջեր էին, որ ընդհանուր առմամբ հիշեցնում էին կնոջ արտաքինը: Սրանց անվանում էին նաև ցախավելե հարս, Պուպլատիկին, Պուրպիկ, Բուկլե բարան և այլն:

Բուն Վարդավառի առավոտյան երիտասարդները, հարս-ցախավելը, որպես ջրերի աստվածության խորհրդանիշ, ձեռքներին տնետուն էին ընկնում և սկսում տիկնիկի համար մթերք հավաքել, իսկ ժողովուրդը ջուր էր լցնում տիկնիկի վրա: Այս երևույթը ջրերի աստվածուհուն նվիրաբերումներ կատարելու հեռավոր հիշեցում է: Որոշ տեղերում էլ ՛՛ՙԾաղկափայի հավաքը՛՛ էին անում, իրենց հետ վերցրած խաչփնջերը բաժանելով: Նվիրաբերած խաչփնջերի փոխարեն հավաքում էին զանազան կաթնամթերքներ, ձու, անուշեղեն և այլն, որոնցով էլ կազամկերպում էին իրենց խնջույքը:
Կար սովորույթ, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին, այսպես կոչված՛՛ՙխնձորի պաս՛՛ էր, տարվա առաջին խնձորն ուտում էին վարդավառին, ինչպես առաջին խաղողն ուտում էին Խաղողօրհնեքին:
Պարերը ծայր էին առնում այն պահին, հենց որ սկսում էր հոսել զոհաբերվող անասունների արյունը: Պարն սկսում էին տարեց տղամարդիկ ու կանայք` հայացքը դեպի արևելք: Նրանց շարունակում էին երիտասարդ տղաների ու աղջիկների առանձին խմբերը: Պարը տաքանում էր Յալի էին բռնում: Սա կոչվում էր ՛՛ուռթան յալլի՛՛ (առավոտյան յալլի):

Որոշ տեղերում վաղ առավոտյան կանայք, թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ և վարդեր ամրացնելով, խաչաձև կապում էին երեխաների կրծքին:
Նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում: Տոնի օրը մեկ մետրանոց խաչաձև մի փայտ էին տնկում այդ կանաչի մեջ ու զարդարում մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով՝ խաչի տեսք տալով այդ փայտին, որը կոչվում էր ԽՆԴՈՒՄ:

Գյուղում խնդում կարող էր լինել մեկ կամ մի քանի հատ: Կեսօրից հետո մի պառավ կին վերցնում էր Խնդումը, տանում դնում գյուղի հրապարակը և ՛՛հսկում՛՛ էր այն: ՛՛Հսկումը՛՛ կատարվում էր հետևյալ կերպ. Խնդումի շուրջ հավաքված հանդիսականները, կին թե տղամարդ, պարում էին զուռնայի նվագի տակ: Որոշ ժամանակ հետո պառավը Խնդումը դնում էր գլխին ու սկսում պարել:
Այս պահին տղամարդիկ հարձակվում էին պառավի ու Խնդումի վրա և նրանցից մեկը գավազանով ցած էր գլորում Խնդումը: Խնդումի վրայի վարունգները, մրգերն ու ծաղիկները խլխլում էին միյանցից:
Վարդավառին սովորություն կար աղավնի թռցնելու, այս երևույթը այնքան տարածված էր, որ հարևան ազգերը անվանել են ՛՛գյուվերին փանայիրի՛՛՝ աղավնիների տոն: Վարդավառին տեղի էին ունենում կենդանիների զոհաբերություններ. Զոհաբերում էին գառ, ուլ, փոքրիկ հորթ, աքլոր և աղավնի: Կային շրջաններ, որոնցում հիմնականում ուլ էին զոհաբերում և մորթվող ուլերի առատության պատճառով ողլագ ղռան էր կոչվում՝ ուլի կոտորած:

Փոքրիկ մշակում
Հրանուշ Խառատյանի
«Հայ ժողովրդական տոները» գրքից

Մասունք ազգագրական երգի-պարի համույթ

www.masunq.am

Վարդավառի ծես

Վարդավառի ծես

ՎԱՐԴԱՎԱՌ

20 идей о “ՎԱՐԴԱՎԱՌ

  1. Նարեկ Մանվելի Առաքելյան

    Սիրելի հայրենակիցներ մեր ազգային ավանդույթներն պահպանելն ամեն մեկիս պարտքն է,չկա ազգ առանց ազգային դիմագծերի և ծիսական ավանդույթների;Ազգի պահպանումն առանց սովորույթների անհնար է;Եկեք սիրենք մեր ազգայնությունը և պահպանենք ինչպես ՄԱՍՈՒՆՔՆԵՐ:

  2. Emma Stepanyan

    HARGELI HEXINAK VAXENUMES ARTAHAYTEL HETANOSAKAN TON E VARDAVAR@ ARTAHAYTUTYUN@ BERUM KPCNUMES EKEXECUN ,… VARDAVAR@ HETANOSAKAN TON E EV HECH KAP CHUNI EKEXECU HET E#V HETO HASKER@ EKEXECI CHEIN TANUM AYL TACHAR EIN TANUM VOR ARAT BERK U BARIK UNENAN OGOSTOSI 11IN EL ZOH MATUCUM INSHAN SHNORAKALUTYAN ARAT BERKI HAMAR EV DARNUMER BERKI TON

  3. Nikol Tesla

    Vat avanduyt, vat ton, miayn vnasakar, xexch kendaninern inch mexq unen, vor zohaberum en?

    Minch ed xndzor chutel@, minch xaxoxorhneq xaxox chuteln el chasem, animast ton e u cuyc e talis hin mardkanc tgitutyunn u nor mardkanc` aranc qnnarkelu ayn @ndunel@, pahpaneln u sharunakel@ hanun goyutyun chunecox astvaci…

    1. Nikol Tesla

      Marqarit Sargsyan xndir@ nranum e, vor patahakan mardkanc jrel@, pastatxter trjel@, amen tariqi mardkanc, shtapox mardkanc anhayt cagman jrov jrel@, meqenayi patuhanic ners jur lcnel@, shenqi verevi harkeric jrov celofofonner bac toxnel@ yev ayd amen@ aranc harcnelu` vayrenutyun e. Isk kendanu zohaberutyun yes ankax vardavaric chem @ndunum. Tox bakerum xaxan nex kolektivov u cankacoxnerov, te che hima ed ton@ veracel en ankargutyunner anelu ariti.

    2. Маргарит Саргсян

      Nikol Tesla համաձայն եմ, բայց այսօրվա վայրենությունները իրական Վարդավառի հետ ոչ մի կապ չունեն: <<Մասունք>> համույթի մեկնաբանությամբ կարելի է տեսնել այդ տոնի մի քանի գեղեցիկ դրվագ: Իսկ ամբողջական տոնը իսկապես շատ շքեղ է, հետաքրքիր, տես . //www.armedia.am/?action=InnerLife&what=show&id=1247166145&lang=arm

    3. Nikol Tesla

      Marqarit Sargsyan indz araj el shqex chi tvum, qani vor liq@ anmex kendaniner en mortel ed tonin` aranc patchar. Isk nerkayums ov @ndunum e, tox na nshi, yete yes chem @ndunum inchu en jrum u xndirner stexcum? Kam yete hima vayreni dzevov en nshum, inchu chi ed txmar tonn argelvum? Tox ancni patmutyan girkn u ed masin hishen grqerum, voch te poxocnerum. Inchu piti mard ed or@ chkaroxana azat durs gal ir gorcerov?

    4. Маргарит Саргсян

      Nikol Tesla այդքան զայրանալու փոխարեն ձեր օրը պլանավորեք այնպես, որ այդ օրը տանից դուրս չգաք: Եթե մեծամասնությունը ուզում է տոնել և ուրախանալ, թող ուրախանա: Առանց այն էլ հիմա մեր կյանքում ուրախանալու առիթները շատ քիչ են: Ես ինքս չմասնակցեցի տոնին, բայց շատ տխրեցի, երբ մեր բակում ևս ոչ ոք չխաղաց, տխրեցի, որովհետև փաստվեց, որ մեր քաղաքում շատ քիչ մարդ է մնացել, քաղաքն ամայանում է: Այնպես որ ավելի լավ է մարդիկ շատ լինեն ու ամեն օր միմյանց ջրեն, քան թողնեն, հեռանան: Եթե Ձեզ այսօր ջրել են, մի քիչ հումոր դրեք այդ ամենի մեջ:
      Բարի գիշեր:

    5. Nikol Tesla

      Marqarit Sargsyan yes karcum em, vor ays toni jamanak qaxaq@ petq e vostikanner@ hsken u tuyl chtan jrel ancanotnerin. Stipvac ei durs gal esor, te che misht edpes el anum ei` tann ei mnum. Yerexaneri vra chem barkanum, nranq yerexa en u cnoxner@ chen sovorecrel, isk yete jrum en yeritasard txanern u chjrel bareric heto jri mec sprichov akanji mej, vonc verabervem? Chuzeci konflikt stexcel, chjardeci ed sarq@, bayc iravunqn unei. Heraxosner u pastatxter karox en trjvel` mec problemnerov, hishum em, shat tariner araj jrocii or@ nuynisk @ndunelutyan qnnutyun unei, isk yete pastatxters trjvein…

      Amen tari handurjum u tujum enq, orenqi ktrvacqov ban chi poxvum, yete yes dem em ayd tonin, inchu en hramcnum indz irenc tonn u jrum?

      Karevorn ancav-gnac, mi tari der chenq tuji.

      Bari gisher ))

  4. Nikol Tesla

    Marqarit Sargsyan xndir@ nranum e, vor patahakan mardkanc jrel@, pastatxter trjel@, amen tariqi mardkanc, shtapox mardkanc anhayt cagman jrov jrel@, meqenayi patuhanic ners jur lcnel@, shenqi verevi harkeric jrov celofofonner bac toxnel@ yev ayd amen@ aranc harcnelu` vayrenutyun e. Isk kendanu zohaberutyun yes ankax vardavaric chem @ndunum. Tox bakerum xaxan nex kolektivov u cankacoxnerov, te che hima ed ton@ veracel en ankargutyunner anelu ariti.

  5. Маргарит Саргсян

    Nikol Tesla համաձայն եմ, բայց այսօրվա վայրենությունները իրական Վարդավառի հետ ոչ մի կապ չունեն: <<Մասունք>> համույթի մեկնաբանությամբ կարելի է տեսնել այդ տոնի մի քանի գեղեցիկ դրվագ: Իսկ ամբողջական տոնը իսկապես շատ շքեղ է, հետաքրքիր, տես . //www.armedia.am/?action=InnerLife&what=show&id=1247166145&lang=arm

  6. Nikol Tesla

    Marqarit Sargsyan indz araj el shqex chi tvum, qani vor liq@ anmex kendaniner en mortel ed tonin` aranc patchar. Isk nerkayums ov @ndunum e, tox na nshi, yete yes chem @ndunum inchu en jrum u xndirner stexcum? Kam yete hima vayreni dzevov en nshum, inchu chi ed txmar tonn argelvum? Tox ancni patmutyan girkn u ed masin hishen grqerum, voch te poxocnerum. Inchu piti mard ed or@ chkaroxana azat durs gal ir gorcerov?

  7. Маргарит Саргсян

    Nikol Tesla այդքան զայրանալու փոխարեն ձեր օրը պլանավորեք այնպես, որ այդ օրը տանից դուրս չգաք: Եթե մեծամասնությունը ուզում է տոնել և ուրախանալ, թող ուրախանա: Առանց այն էլ հիմա մեր կյանքում ուրախանալու առիթները շատ քիչ են: Ես ինքս չմասնակցեցի տոնին, բայց շատ տխրեցի, երբ մեր բակում ևս ոչ ոք չխաղաց, տխրեցի, որովհետև փաստվեց, որ մեր քաղաքում շատ քիչ մարդ է մնացել, քաղաքն ամայանում է: Այնպես որ ավելի լավ է մարդիկ շատ լինեն ու ամեն օր միմյանց ջրեն, քան թողնեն, հեռանան: Եթե Ձեզ այսօր ջրել են, մի քիչ հումոր դրեք այդ ամենի մեջ:
    Բարի գիշեր:

  8. Nikol Tesla

    Marqarit Sargsyan yes karcum em, vor ays toni jamanak qaxaq@ petq e vostikanner@ hsken u tuyl chtan jrel ancanotnerin. Stipvac ei durs gal esor, te che misht edpes el anum ei` tann ei mnum. Yerexaneri vra chem barkanum, nranq yerexa en u cnoxner@ chen sovorecrel, isk yete jrum en yeritasard txanern u chjrel bareric heto jri mec sprichov akanji mej, vonc verabervem? Chuzeci konflikt stexcel, chjardeci ed sarq@, bayc iravunqn unei. Heraxosner u pastatxter karox en trjvel` mec problemnerov, hishum em, shat tariner araj jrocii or@ nuynisk @ndunelutyan qnnutyun unei, isk yete pastatxters trjvein…

    Amen tari handurjum u tujum enq, orenqi ktrvacqov ban chi poxvum, yete yes dem em ayd tonin, inchu en hramcnum indz irenc tonn u jrum?

    Karevorn ancav-gnac, mi tari der chenq tuji.

    Bari gisher ))

Добавить комментарий