Հնդիկ լեզվաբանը հայտարարում է, որ իրենց երկրում, պատմության դասագրքերում գրված է, որ արիացիները եկել են Հայաստանից

Վարդան Հովհաննիսյանի հարցազրույցը «Santoush Aourora» Սանթուշ Արորայի հետ

 Հնդիկ լեզվաբանը՝ Սանթուշ Արորան, հայտարարում է, որ արիացիները եկել են Հայաստանից։ Սանթրուշը միշտ պայքարում է այն բանի համար, որ ապացուցի հայերի և հնդիկների մեկ ազգ լինելը։

Չկա հնդիկ ազգ, չկա ՀԱՅ ազգ, կա ԱՐԻԱՑԻՆԵՐ, դա մի ազգ է։ 

Santoush Aourora

ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵՆՔ ԱՆՑՅԱԼԻ ԱՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՅԻ ՄԵՋ ՄԻՇՏ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ՆՐԱ ՏԱՂԱՆԴԸ ԱՅՆՊԵՍ ՈՐ ԲԱԶՈՒՄ ԱԶԳԵՐ ՄԵԶ ԿՈՉԵԼ ԵՆ ԱՍՏԾՈ ԸՆՏՐԱԾ ԱԶԳ, ՄԵՐ ԵՐԿԻՐԸ՝ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ։ ԻՆՉ ԱՆԵՆՔ ԱՅՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆՆ  անդրադարձել է «ՎԱՐԴԱՆԱՆՔ» հաղորդաշարի տեսանյութին

Ուղղակի լսեք․․․ ԱՐԻ ՆԱՐԻ ՏՈՒՆ ԱՐԻ

110 идей о “Հնդիկ լեզվաբանը հայտարարում է, որ իրենց երկրում, պատմության դասագրքերում գրված է, որ արիացիները եկել են Հայաստանից

  1. Гагик Мартиросян

    How far is Iran from Sindh-Saraswati valley? We also know from the Purana, that Aryans were divided into two groups, Sur of India and Asura of Iran. Russian archeologists are not aware of the submarine ruins of Dwarka and Cambay yet. If they would know, it would be possible to prove what Rakhaldas Banerjee; Ramesh Chadra Mazumdar said all along that India was the origin of the ancient Aryans, who had migrated to Russia via Armenia. The discovery made by the Russian archeologists of the temple of Mithra under the basement of the world’s oldest official Christian church in Yerevan

    1. arthurarmenia16.05.77

      Հայ ազգ քանի հովա դու քեզ գովա:
      Հնդիկները թերևս տարածվել են Հայկական լեռնաշխարհից բայց և այնպես նրանք բացարձակապես ոչ մի առնչություն չունեն հայկական ծագման հետ: Ձեզ մի խայտառակեք ու հայկականը անվերապահորեն գերագնահատելով մի ցածրացրեք այլոց: Եղեք անաչառ

  2. Hayk Martirosyan

    Հարցազրույցից հետո անբավականության զգացում ունեցա:Կարծես աչքիս առաջ հենց նոր հեծանիվ վերահայտնագործեցին և հիացմունքից բերանները չեն փակվում:Ախր մի ամբողջ հավերժություն հայտնի է,որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի` մայր լեզվի հետ ամենաշատ առնչակցություններ պահպանած լեզուներից մեկն է:Վաղուց հանրահայտ է ,,Վահագնի ծնունդ,,-ի պորտալարային կապը Ռիգվեդային…Ինչքան իրավացի է մեր ընկերը` Համլետ Աբրահամյանը`մենք այնքան ենք հետադիմել,որ պատրաստ ենք նավթի հասարակ լամպը գիտության վերջին խոսք համարել; Ի դեպ,ոչ երկրորդական մի մանրուք`հարցազրույց վարողը կարող էր ընտանեվարական թափթփվածությունից խուսափել,թեկուզ ասենք քրտինքի թաշկինակը չշպրտել այս կողմ,այն կողմ:

    1. Hayk Martirosyan

      Հարգարժան Henrik Hovhannisyan ,ստիպված եմ մի փոքր Ձեզ հիասթափեցնել:Ձեր փաստարկները գիտական շրջանակներում վաղուց հայտնի են Մառի,Իվանովի ,Գամկրելիձեի,70-ականներին Կանադա տեղափոխված Գավուկչյանի և այլոց աշխատություններում:Հայկական Լեռնաշխարհում `դրախտի չորս գետերի միջև տեղադրելով երկնային լուսատուների անվանումների ծննդավայրը,արինների ինքնանվանումն ու բնօրրանը,նրանք ավելի լուրջ /ներեցեք / բացատրություն են տալիս արիական բառին…Ախր հասկացեք վերջապես` հրապուրանքն ու գիտական միտքը ինչքա~ն հեռու են միմյանցից: Հեռուն չգնանք,նույն արիական բառը ռուսերենում հնչում է арийский, բա ուր մնաց հայերեն ական վերջածանցը ;Ըստ Ձեր տրամաբանության Տոմսավաճառ բառը առաջացել է տո մսավաճառ կապակցությունից:Ներեցեք:

  3. Varduhi Suqiasyan

    Sa im karciqov mez hpartanalu arit chpetq e ta. Ariaciner@ hndkastan en berel HINDUTVAn. kastaner ev ayl nman xaytarak baner…kardaceq sranc masin ev dateq inqnerd. degradacvac qaxaqakrtutyun…Hindus Valley culture and Arians. Kardaceq hndkastanum gorcox RSS kazmakerputyan masin. ariacineric xosel@ nacism e.isk hayerenin nman barer kan bolor lezunerum. angam slavonakan barer kan hindi lezvum. chem hargum Ariacineric xosox cankacac hndiki.

    1. Varduhi Suqiasyan

      Арменуи Григорян Արմենուհի ջան, կարդացել եմ, ավելին՝ ապրում եմ Հնդկաստանում. բարդ վիճակում է հայտնված Հնդիկ ազգը, փորձում են իրարից էթնիկ խմբերով անջատվել…այնպես ,որ չեմ թվարկի. լավ եք անում որ ուսումնասիրում եք. բայց իրական կյանքը ուրիշ փաստեր է ցույց տալիս. դուք հավանաբար հենց հնդկերենի բաժնում եք? մի խոսքով, ես գիտեմ թե ինչ եմ գրում:

  4. Седа Айоцян

    Ազգի համար առաջին հերթին պարտադիր են տարածաքային ամբողջականությունն ու միասնական տնտեսությունը, ոչ թե դրա կազմում ապրող ժողովուրդների ու էթնոսների ծագումը: Ինձ թվումա իրանք պարզապես ուզում են ձուլել հայերին իրենց:

  5. Вард Гишян

    Մարդիկ պարզապես մոլորության մեջ են..նախ և առաջ ազգն ու ցեղախումբը տարբեր հասակացություններ են…և հետո` արիացներից շատ ազգեր են սերվել, ինչպես սեմական ընտանքից ասենք իրանացիները, արաբները կամ մնացյալը:Ճ ընդհամենը պետք է մարդկության պատմությունը նայել և հասկանալ, որ ամբողջ քաղաքակրթության զարգացման անիվը մի քանի անկյունքարերի շուրջ է կառուցված և այդ անկյունաքարերից մեկն էլ Արարատի երկիրն է…Հայասան կամ Հաբեթի սերունդը

    1. Hayk Martirosyan

      Vard Yan ,շատ ուշադիր փորձեցի կարդալ:Իսկ ջանք թափել պետք էր, բացի այն, որ լատինատառ էր,շա~տ անփույթ էր գրած:Վերծանելուց հետո հասկացա,որ խնդիրն այն է ,որ ես անուշադիր եմ կարդացել:Ոչ ամենևին,ճիշտ գրածը ես ճիշտ հասկանալու սովորություն ունեմ և` հակառակը:Ուրեմն այսպես,այնուամենայնիվ չհասկացա, թե խոսքը որ ցեղախմբի մասին էր,ինչ մնում է,,իրանական լեզվական և գրի հիմքերը սեմական են,, ստիպված շա~տ հասկանալի լեզվով կրկնում եմ ,իրանական լեզուն`պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքից է ,սեմականը արաբներն են, հրեաները, ասորիները և այլք: Գիրը և հավատը պարսիկներին պարտադրել են զավթիչ արաբները:Նույնը մեր նկատմամբ փորձեցին, բարեբախտաբար չստացվեց: Մեր երկխոսություն լավատեսորեն համարում եմ սպառված;

    2. Amas Lorecyan

      Вард , бун парсикнер@ ( байц воч партевнер@ ) ариаци эн ев арюнов мэз шат МОТ . А вообще необходимо хотя бы в общих чертах знать предмет , потом посты написать.Патриотизм — хорошо , но тут ещё и знания ( научные ! ) нужны ! Наш грабар и санскрит — близкие языки , их носители тоже были близки , но надо учесть , что с тех пор как в Индии , так и у нас много воды утекло…

  6. Արտաշես Ադամյան

    Ինչ վերաբերում է արիական արժեհամակարգին Պարոն Հովհաննիսյանը իր խելոք կերպարով 46 րոպեում ոչ մի հարց չբարձրացրեց այդ կապակցությամբ:Չնայած որ թեման հենց դրա մասին է:Դէ իհարկե,կարեվորը ինչպես միշտ կպչուն գաղափարն է,որ բոլորն իմանան որ հայկական լեռնաշխարհից են դուրս եկել արիացիները:Որ մենք հպարտանանք,որ վերջապես մեզ լավ զգանք գոնե այդքանով…..Բայց այդքանով եվ վերջ.Իսկ գործնականում կյանք կոչել այդ արժեքները որոնք առավել ստույգ եվ լիարժեք պահպանվել են Վեդաներում,ապրել իսկապես արիական կենսակերպով ոչ մեկին պետք չէ:Չեն ուզում նայեվ լսել դրա մասին:

  7. Hayk Martirosyan

    Հարգարժան Henrik Hovhannisyan ,ստիպված եմ մի փոքր Ձեզ հիասթափեցնել:Ձեր փաստարկները գիտական շրջանակներում վաղուց հայտնի են Մառի,Իվանովի ,Գամկրելիձեի,70-ականներին Կանադա տեղափոխված Գավուկչյանի և այլոց աշխատություններում:Հայկական Լեռնաշխարհում `դրախտի չորս գետերի միջև տեղադրելով երկնային լուսատուների անվանումների ծննդավայրը,արինների ինքնանվանումն ու բնօրրանը,նրանք ավելի լուրջ /ներեցեք / բացատրություն են տալիս արիական բառին…Ախր հասկացեք վերջապես` հրապուրանքն ու գիտական միտքը ինչքա~ն հեռու են միմյանցից: Հեռուն չգնանք,նույն արիական բառը ռուսերենում հնչում է арийский, բա ուր մնաց հայերեն ական վերջածանցը ;Ըստ Ձեր տրամաբանության Տոմսավաճառ բառը առաջացել է տո մսավաճառ կապակցությունից:Ներեցեք:

  8. Hayagitaran Hayastan

    Աղբյուր՝ Henrik Hovhannisyan facebook-յան էջ

    Ինձ համար հաճելի անակնկալ էր Վարդան Հովհաննիսյանի հարցազրույցը հնդիկ լեզվաբան Սանթուշ Արորայի հետ: Նա ասում է, որ Արիացիները Հնդկաստան են եկել Հայաստանից ու այդ մասին գրված է իրենց պատմության դասագրքերում, խոսում է հնդիկների ու հայերի մեկ ազգ լինելու մասին, բայց հստակ ապացույցներ դեռ չունի:
    Այդ հարցի վերաբերյալ ես ևս ունեմ գրառումներ, որը տպագրված է իմ <<խորտակված երազանքներ>> գրքում: Ահա մի հատված:

    Արիական ցեղեր, ազգեր, ժողովուրդներ չեն եղել: Կա մեկ Արիական ազգ, որը ձևավորվել և ապրել է Արարիչի դրախտում: Դրա համար նրան այդպես էլ անվանել են` Արիական: Նախ մեկնաբանենք <<Արիական>> անվանումը /այն մեկնաբանվում է միայն հայերեն /: Իմ կարծիքով << Արիական >> բառը բաղկացած է << ար >> արմատից և << ական >> ածանցից: <<Ար>>-ը Արարիչն է, <<ական>>-ը ցույց է տալիս պատկանելություն / Արիական — աստվածային, աստվածապատկան, աստվածներից սերված, նախաստեղծ, զտարյուն /: Ուրեմն <<Արիական>> կարելի է համարել միայն այն ազգին, որը ձևավորվել և ապրում է աստվածների ատյան — դատարան հանդիսացող Արարատ լեռան շրջակայքում` աստվածների դրախտ — հանգստավայրում: Իմ կարծիքով <<Արարատ>> անվանումը պետք է մեկնաբանել այսպես` Արար — ատ, Արար — արարիչ, ատ — ատյան / ատյան — դատարան, դատողություններ անելու, խորհելու, խորհրդակցելու հավաքատեղի: Ատյան — դատարանը նույն իմաստով այսօր ևս գործածական է /:Ուրեմն Արարիչը աստվածներին արարատի գագաթին է հավաքել խորհրդաժողովի: Դրա համար էլ այն սուրբ սար է մեզ համար: Արարատ լեռան գագաթն է ընտրվել որպես աստվածների հավաքատեղի, որովհետև այն աշխարհում միակ լեռն է, որ դրախտային պտուղների շտեմարան Արարատյան դաշտից միանգամից երկինք է սլանում ու այդ առումով աշխարհի ամենաբարձր լեռն է, երկրորդը, որ աստվածների ատյանը, որպես դատողությունների վայր, պետք է բարձր լինի հողեղենի մակարդակից, մտածելակերպից, լինի երկնային, մաքրամաքուր: Բնականաբար լեռան ստորոտն էլ պետք է լիներ աստվածների հանգստավայրը` դրախտը: Այդ է հուշում նաև հին կտակարանում գրված դրախտի չորս գետերի անվանումները` Տիգրիս, Եփրատ, Գեհոն, Փասիս: Սրանք Հայաստանի չորս հորդահոս գետերի անվանումներն են: Հենց այս տարածքն էլ հանդիսանում է գիտության կողմից ընդունված <<Արմենոիդ>>մարդաբանական տեսակի ծննդավայրը: Հին կտակարանում Եսայու մարգարեության մեջ կա հետևյալ նախադասությունը`բայց ինքդ ասել էիր քո սրտում` վեր կելնեմ երկինքը…կնստեմ աստվածների ժողովի սարի վրա հյուսիսոի ծայրում…Հարավի բնակիչ Եսայու համար, բնականաբար, Արարատ լեռը հյուսիսի ծայր պետք է համարվեր…Ահա այստեղից էլ, բազմանալուց հետո, հեռացել է մայր հայրենիքից նրանց մի մասը` իր հետ տանելով մայրենին, հայոց բառ ու բանը…

    1. Hayagitaran Hayastan

      Henrik Hovhannisyan
      Սա ինձ համար ամենասրտամոտ թեման է: Տիկին Սանթուշ Արորան ասում է` Արիացիները Հնդկաստան են եկել Հայաստանից: Ապացույցը, իմ կարծիքով, սա է. նախ` արիական ցեղեր, ազգեր, ժողովուրդներ չեն լինում: Կա մեկ արիական ազգ, որն ապրել է Արարիչի դրախտում: Այդ անունը նրան այդպես էլ տրվել է`Արիական: Մեկնաբանենք անվանումը /այն մեկնաբանվում է միայն հայերեն /: Իմ կաածիքով << Արիական >> բառը ածանցավոր է և բաղկացած է <<ար>> արմատից և <<ական>> ածանցից` ար-ի-ական: <<Ար>>-ը Արարիչն է, <<ական>>-ը ցույց է տալիս պատկանելություն
      /արիական — աստվածապատկան, աստվածային, նախաստեղծ, աստվածներից սերված, զտարյուն /: Ուրեմն <<արիական>> կարելի է համարել միայն այն ազգիին, որը ձևավորվել և ապրում է աստվածների ատյան — դատարան հանդիսացող Արարատ լեռան շրջակայքում` աստվածների դրախտ — հանգստավայրում: Իմ կարծիքով << Արարատ>> անվանումը հենց այդպես էլ բառացի պերտք հայերեն թարգմանել` Արար -ատ : Արար — Արարիչ, ատ _ ատյան / ատյան-դատարան, դատողություններ անելու հավաքատեղի: Արարիչը Արարատի գագաթին է հավաքել աստվածներին խորհելու, խորհրդակցելու, դատողություններ անելու: Դրա համար էլ, իմ կարծիքով, այն սուրբ սար է մեզ համար /: Իսկ որտե?ղ է դրախտը: Հին կտակարանում գրված են դրախտի չորս գետերի անունները` Տիգրիս, Եփրատ, Գեհոն, Փասիս: Սրանք հայոց չորս հորդահոս գետերն են:Այստեղից էլ, բազմանալուց հետո, տարածվել են մարդիկ` տանելով իրենց հետ հայոց լեզուն, բառ ու բանը…

    2. Նարեկ Մանվելի Առաքելյան

      Անչափ հետաքրքիր փաստ է,իսկ իմ պարզաբանումով հայ- արաբ-հնդիկ երեք ազգերի անմիջական առնչության ունեն իրար հետ; բոլոր ազգերն մի ազգից է առաջացել,իսկ արևի երկիրն միշտ էլ գիտենք եղել է Հայաստանը;Հայ բառն Հայկ Նահապետի և Բելի առասպելի հետ ընդհանրապես կապ չունի,ես կապ եմ գտել Կայենի և Աբելի հետ;Կայենը սպանում է Աբելին,ամուսնանում է իր քրոջ հետ ունենում են երեք տղաներ,որոնցից էլ առաջանում են երեք ցեղախմբեր.դրանք են արմեններն`որոնք նույն արիացիներն են,ուրարտացիներն և հայասա ցեղախմբերն……

    3. Henrik Hovhannisyan

      Հարգելի Նարեկ, իմ լրիվ մեկնաբանությունը շուտով կլինի, հիմա միայն ասեմ, որ Ուրարտու պետություն ընդհանրապես չի եղել: Դա հայկական Արարատ երկրի անվանումն է, որն ասորիները իրենց լեզվի տառադարձությանը համապատասխանեցնելով` համաձայն հին ասորերենի <<ա.. և <<ու >> հնչյունների ուղղագրության իրենց արձանագրություններում գրել են Ուրուատ, իսկ մեր թշնամիները մեզ մեր արմատից կտրելու նպատակով այն ձևախեղել, դարձրել են Ու րարտու: մոտ 300 տարի տևած Արամյան արքայական դինաստիայի բոլոր թագավորների արձանագրությունները /բացի Սարդուի առաջին երկուսից/ մնացած բոլորը գրված են հայերեն : Սա ասում են Հինքսը, Նորթմանը, Աճառյանը, Ս. Այվազյանը…Իսկ ինչպես սեպագրերը կարդալ հայերեն…այդ մասին հետո: Հարգանքներով Հենրիկ:
      Ավելացնեմ նաև, որ ձայնավոր չունեցող հին արամերենում Հայաստանի մասին գրված է Ր ՐՏ; Բարեկամս, ինքդ ավելացրու երեք <<ա>> տառը, և կստանաս <<Արարատ>> անվանումը:

  9. Hayagitaran Hayastan

  10. Hayk Martirosyan

    Vard Yan ,շատ ուշադիր փորձեցի կարդալ:Իսկ ջանք թափել պետք էր, բացի այն, որ լատինատառ էր,շա~տ անփույթ էր գրած:Վերծանելուց հետո հասկացա,որ խնդիրն այն է ,որ ես անուշադիր եմ կարդացել:Ոչ ամենևին,ճիշտ գրածը ես ճիշտ հասկանալու սովորություն ունեմ և` հակառակը:Ուրեմն այսպես,այնուամենայնիվ չհասկացա, թե խոսքը որ ցեղախմբի մասին էր,ինչ մնում է,,իրանական լեզվական և գրի հիմքերը սեմական են,, ստիպված շա~տ հասկանալի լեզվով կրկնում եմ ,իրանական լեզուն`պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքից է ,սեմականը արաբներն են, հրեաները, ասորիները և այլք: Գիրը և հավատը պարսիկներին պարտադրել են զավթիչ արաբները:Նույնը մեր նկատմամբ փորձեցին, բարեբախտաբար չստացվեց: Մեր երկխոսություն լավատեսորեն համարում եմ սպառված;

  11. Նարեկ Մանվելի Առաքելյան

    Անչափ հետաքրքիր փաստ է,իսկ իմ պարզաբանումով հայ- արաբ-հնդիկ երեք ազգերի անմիջական առնչության ունեն իրար հետ; բոլոր ազգերն մի ազգից է առաջացել,իսկ արևի երկիրն միշտ էլ գիտենք եղել է Հայաստանը;Հայ բառն Հայկ Նահապետի և Բելի առասպելի հետ ընդհանրապես կապ չունի,ես կապ եմ գտել Կայենի և Աբելի հետ;Կայենը սպանում է Աբելին,ամուսնանում է իր քրոջ հետ ունենում են երեք տղաներ,որոնցից էլ առաջանում են երեք ցեղախմբեր.դրանք են արմեններն`որոնք նույն արիացիներն են,ուրարտացիներն և հայասա ցեղախմբերն……

  12. Геим Рушанян

    Մառը, Գամկրելիձեն և այլք օգտագործել են ժամանակի գիտական մեթոդներն ու հանգել որոշակի եզրակացությունների, որոնք զուրկ չեն նաև խանդից` այլ հնագույն ազգերի ու ժողովուրդների ծակումնաբանության նկատմամբ: Հիշենք թեկուզ խորհրդային ժամանակները, երբ արգելված էր Ուրարտուն հայկական համարելը, քանզի երեկվա խաշնարած «եղբայրները» կարող էին իրենց վատ զգալ: Գիտության այսօրվա նվաճումները, հատկապես գենետիկայի բնագավառում, տալիս են այստեղ ծագած բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Արենու քարանձավում հայտնաբերված 6000-ամյա գանգերի գենետիկական հետազոտության արդյունքներն ո՞ւր են: Իսրայելցի և անգլիացի հետազոտողներին իհարկե դրանք հայտնի են, սակայն դրանք այդպես էլ անհայտ կմնան գիտության համար, որովհետև անթույլատրելի է դրանց հայկական ծագման մասին խոսելը: Ավելի լավ է եթեր բաց թողնել մի այնպիսի սուտ, որ իբրև թե քարանձավի բնակիչները երիտասարդ աղջիկների են զոհաբերել ու կերել գինու խրախճանքների ժամանակ, ինչից բնականաբար բոլորի մոտ հակակրանք կառաջանա հնաբնակների նկատմամբ, իսկ ներկա ազգերից և ոչ մեկը չի ցանկանա, որ իրեն այդպիսի նախնիների հետնորդ համարեն: Մի բան էլ եմ ուզում հիշեցնել բոլորին: Արդեն քանի հազարամյակ է, որ Հայի ու նրա քաղաքակրթության սկզբնաղբյուր լինելու դեմ կատաղի պայքար է գնում: Բերեմ ընդամենը մեկ օրինակ. Փիլոն Հրեան, կամ որ նույնն է Փիլոն Ալեքսանդրացին մի քանի տասնյակ տարի մեր թվարկությունից առաջ ասել էր -«Հայաստանն ի՞նչ է, որ կոչվի Աստվածների Երկիր, մենք նրանց համար կստեղծենք մի Աստված, որը կքայլի մեր հողի վրա ու իրենք կպաշտեն հենց այդ Աստծուն»: Քրիստոնեության մուտքով Հայաստան` իրականացան Փիլոնի նպատակները: Առաջին հերթին ոչնչացվեցին հազարամյակների ընթացքում մեր ստեղծած բոլոր արժեքները, գիր, գրականություն, ճարտարապետական հուշարձաններ և և այլն, փորձ արվեց հենց 301թվականով սկսել մեր պատմությունը: Մեջտեղ եկան եկեղեցական պատմիչների մեկը մյուսին հաջորդող սերունդներ, որոնք եկեղեցու պատմությունը ներկայացնում էին, որպես մեր ժողովրդի պատմություն:

    1. Ашот Геворгян

      потому что -все эти знания и свидетельство -про Армян ариев -про их богов патриархов хая Эн ки Э арар-ич _-давно известны миру _и сама каста евреев банкиров (массоны -в лице вартбургов ротщилдов и рокфелеров + каралевский дом Англо Саксов РЕПТОИДОВ*_)никак не могу себе позволить обнародовать всю истину про Армянского Нагория __и сами Англичане знают что их присловутую Англию как государство -основали и построили сами Бриты _народ из Армянского нагория* _Англичане и Жиды никак не захотят -открыть миру великие тайны Ариев Армян _((посему и до сих пор ведут тайную войну с Ариями

  13. Henrik Hovhannisyan

    Հարգելի Նարեկ, իմ լրիվ մեկնաբանությունը շուտով կլինի, հիմա միայն ասեմ, որ Ուրարտու պետություն ընդհանրապես չի եղել: Դա հայկական Արարատ երկրի անվանումն է, որն ասորիները իրենց լեզվի տառադարձությանը համապատասխանեցնելով` համաձայն հին ասորերենի <<ա.. և <<ու >> հնչյունների ուղղագրության իրենց արձանագրություններում գրել են Ուրուատ, իսկ մեր թշնամիները մեզ մեր արմատից կտրելու նպատակով այն ձևախեղել, դարձրել են Ու րարտու: մոտ 300 տարի տևած Արամյան արքայական դինաստիայի բոլոր թագավորների արձանագրությունները /բացի Սարդուի առաջին երկուսից/ մնացած բոլորը գրված են հայերեն : Սա ասում են Հինքսը, Նորթմանը, Աճառյանը, Ս. Այվազյանը…Իսկ ինչպես սեպագրերը կարդալ հայերեն…այդ մասին հետո: Հարգանքներով Հենրիկ:
    Ավելացնեմ նաև, որ ձայնավոր չունեցող հին արամերենում Հայաստանի մասին գրված է Ր ՐՏ; Բարեկամս, ինքդ ավելացրու երեք <<ա>> տառը, և կստանաս <<Արարատ>> անվանումը:

  14. Ашот Геворгян

    потому что -все эти знания и свидетельство -про Армян ариев -про их богов патриархов хая Эн ки Э арар-ич _-давно известны миру _и сама каста евреев банкиров (массоны -в лице вартбургов ротщилдов и рокфелеров + каралевский дом Англо Саксов РЕПТОИДОВ*_)никак не могу себе позволить обнародовать всю истину про Армянского Нагория __и сами Англичане знают что их присловутую Англию как государство -основали и построили сами Бриты _народ из Армянского нагория* _Англичане и Жиды никак не захотят -открыть миру великие тайны Ариев Армян _((посему и до сих пор ведут тайную войну с Ариями

  15. Hayagitaran Hayastan

    Agapi Yeganyan-ը գրում է․
    – ՀՆԴԻԿՆԵՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ ԼՌՈՒՄ ԵՆՔ արիացի բառի ար արմատի ծագման մասին, լռում ենք ու թերևս չենք բարձրաձայնում, թե այդ ինչ հրաշքով է ար-ար-իչ բառի արմատը` որպես տիեզերքի ստեղծողի, հենց ար-ը…միթե սա պատահականություն է? Մեր հին պետականություններից մեկի` Սուբուր Արմանիի բառալեզվական քննությունը հետևյալն է-Սուբուր-սուբր-սուրբ, Ար, Մանի, մինա , մին, միակ, ով է այդ սուրբ և միակ Ար-ը? Ինչու ոչ ոք չի հարցնում այս մասին, մեկ այլ պետականության Արատայի բառալեզվական քննությունը հետևյալնն է, Արը տա, ով է Արը? Բազմաթիվ տեղանուններ ունենք Ար բառի հետ կապված, եթե դա մեզ համար անկարևոր մի երևույթ էր, ինչու ենք բազմաթիվ տեղանուններ, ներառյալ քաղաքամայր Երևանը նրա անունով կոչել????Սրանք փաստեր են, որոնք պատիվ կբերեին ուզածդ ազգին, բայց մենք չգիտես ինչու հետամուտ չենք ապացուցելու, որ Աստվածաշնչյան պատմությունների, հատկապես ծննդոց գրքի աշխարհաստեղծման, ջրհեղեղի պատմությունների հայրենիքը հենց Հայաստանն է…

    1. Samvel Tsaturyan

      Սա պետք է հայտարարել ՄԱԿ-ի ամբյոնից և ֆակտը դնել դիմացները և պահանջել մեր Արարված երկիրը:Հարցնելով թե ինչու? են թույլ տվել որ Արարված ազգին գենոցիդ անի իսլամը և ահա այն ինչ ստանում եք ամբողջ աշխարհով, Արիացի եվրոպան էլ հետը,որ սերվել է Արերի ցեղից ՀԱՅԵՐԻՑ_ ԵԱ _ՀԱՅԱ;

  16. Մարի Գրիգորյան

    Չեմ կարող չանդրադառնալ հարցազրույց վարողի ձևերին… ներեցեք, այնպիսի տպավորություն ստացա, որ իր առջև նստածը մի փոքրիկ երեխա է, ով սկսել է խելացի ու զվարճալի մտքեր արտահայտել և զվարճացնել հարազատներին: Պարոն, ի վերջո ձեր առջև նստած է գիտությունների թեկնածու, կին… այնպիսի տպավորություն է, ասես ոչ թե հանրային հաղորդում է վարում, այլ անտառի չոլում նստած նոր-նոր ծանոթանում , ժամանակ է անցկացնում: պարզապես տիկին Սանթուշին մեծ ցանկություն ունեի լսելու, հակառակ դեպքում մինչև վերջ չէի նայի: Իսկ թեման շատ կարևոր է և դեռ երկար ուսումնասիրության արժանի….

  17. Amas Lorecyan

    Вард , бун парсикнер@ ( байц воч партевнер@ ) ариаци эн ев арюнов мэз шат МОТ . А вообще необходимо хотя бы в общих чертах знать предмет , потом посты написать.Патриотизм — хорошо , но тут ещё и знания ( научные ! ) нужны ! Наш грабар и санскрит — близкие языки , их носители тоже были близки , но надо учесть , что с тех пор как в Индии , так и у нас много воды утекло…

  18. Hayagitaran Hayastan

    Աղբյուր՝ Jasmen Karapetyan facebook-յան էջ
    – Սա ինձ համար ամենասրտամոտ թեման է: Տիկին Սանթուշ Արորան ասում է` Արիացիները Հնդկաստան են եկել Հայաստանից: Ապացույցը, իմ կարծիքով, սա է. նախ` արիական ցեղեր, ազգեր, ժողովուրդներ չեն լինում: Կա մեկ արիական ազգ, որն ապրել է Արարիչի դրախտում: Այդ անունը նրան այդպես էլ տրվել է`Արիական: Մեկնաբանենք անվանումը /այն մեկնաբանվում է միայն հայերեն /: Իմ կաածիքով << Արիական >> բառը ածանցավոր է և բաղկացած է <<ար>> արմատից և <<ական>> ածանցից` ար-ի-ական: <<Ար>>-ը Արարիչն է, <<ական>>-ը ցույց է տալիս պատկանելություն
    /արիական — աստվածապատկան, աստվածային, նախաստեղծ, աստվածներից սերված, զտարյուն /: Ուրեմն <<արիական>> կարելի է համարել միայն այն ազգիին, որը ձևավորվել և ապրում է աստվածների ատյան — դատարան հանդիսացող Արարատ լեռան շրջակայքում` աստվածների դրախտ — հանգստավայրում: Իմ կարծիքով << Արարատ>> անվանումը հենց այդպես էլ բառացի պերտք հայերեն թարգմանել` Արար -ատ : Արար — Արարիչ, ատ _ ատյան / ատյան-դատարան, դատողություններ անելու հավաքատեղի: Արարիչը Արարատի գագաթին է հավաքել աստվածներին խորհելու, խորհրդակցելու, դատողություններ անելու: Դրա համար էլ, իմ կարծիքով, այն սուրբ սար է մեզ համար /: Իսկ որտե?ղ է դրախտը: Հին կտակարանում գրված են դրախտի չորս գետերի անունները` Տիգրիս, Եփրատ, Գեհոն, Փասիս: Սրանք հայոց չորս հորդահոս գետերն են:Այստեղից էլ, բազմանալուց հետո, տարածվել են մարդիկ` տանելով իրենց հետ հայոց լեզուն, բառ ու բանը…

    ԲԱԶՄԱԹԻՎ ԱԶԳԵՐ ՄԵԶ ԿՈՉԵԼ ԵՆ ԱՍՏԾՕ ԸՆՏՐՅԱԼ ԱԶԳ , ՍԱ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐՆ Է

    all nations, Persians, Asians, Europeans, before the Aryans, God’s earthly garden, which today, ARMENIA

    բոլոր ազգերը ,պարսիկներ,ասիացիներ,եվրոպացիներ,առաջ եկել արիացիներից,աստծո երկրից,դրախտից,որն այսօր ,ՀԱՅԱՍՏԱՆ

  19. Varduhi Suqiasyan

    Арменуи Григорян Արմենուհի ջան, կարդացել եմ, ավելին՝ ապրում եմ Հնդկաստանում. բարդ վիճակում է հայտնված Հնդիկ ազգը, փորձում են իրարից էթնիկ խմբերով անջատվել…այնպես ,որ չեմ թվարկի. լավ եք անում որ ուսումնասիրում եք. բայց իրական կյանքը ուրիշ փաստեր է ցույց տալիս. դուք հավանաբար հենց հնդկերենի բաժնում եք? մի խոսքով, ես գիտեմ թե ինչ եմ գրում:

  20. Simon Aghajanyan

    Հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսը գրում է՝ երբ ջրերի անկումից հետո Նոյը իջավ Արարատից և Արաքս գետի ափին իր առաջին հանգրվանը շինեց, այն տեղացիների լեզվով կոչեց Նախիջևան: Ասվածից հետևում է՝ երբ ներկայումս հայերեն կոչվող արարման լեզուն կար ոչ՝ ոչ հնդիկներ, ոչ եվրոպացիներ և ոչ էլ արիացիներ ու սեմիթներ չեն եղել: Ուստի, Ձեզ խորհուրդ չեմ տալիս Գամկրելիձեի, Իվանովի, Դյակոնովի նման տկարամիտներին վկայակոչելով ինքնագոհ կեցվածք ընդունել: Իսկ եթե ուզում եք ճշմարտությունը իմանալ մեր ազգի ծագման մասին կարդացեք տողերիս հեղինակի հրատարակած՝,,Բնիկ հայկազուն թագավորների թագավորության շրջանը Արարատյան թագավորությունում,,v .2012թ.գիրքը որտեղ դուք կգտնեք ձեզ հուզող գլխավոր հարցերի պատասխանը: Գիրքը առկա է՝ Ազգային, Ազգագրության ինստիտուտի, Գիտ. Ակադ. ԵՊՀ-ի, Մանկավարժ. համ. Գյումրի՝ի Ստեփանակերտի քաղաքայն և համալս. Ավ. Իսահակյանի անվան գրադարաններում:

    1. Samvel Tsaturyan

      Նաիռա ջան ոչ ոք չի ասում ,որ հնդիկներըն ու հայերը մի արմատ են, Պարզապես4-5 — հազար տարի եթե ոչ ավել Արիացի Հայերը գնացել են Հնդկաստան Փունջափ, նահանգը- հինգ գետ ունի Ափի մեջ ,Հայաստանի գետերի նման;Իհարկե այնտեղ խառված կլինեն երկու ռասաները, բայց հիմա նրանք ավելի խառնվելով քո ասած ցեղերի հետ ,իհարկե կորցրել են իրենց հիմքը դառնալով Բոշա ,ցիգան և քռդացեղ;Երեվանում էլ շատ բոշա կար ,հիմա էլ է հանդիպում փողոցում ավելի մուք մաշկով և պխտոր աչքերով;Իսկ արի Նարե տուն ,արի և շատ մանտրաներում , հայերեն շատ այդպիսի բառեր կան ,որոնք նրանք երգելով չէն էլ հասկանում թե ինչի մասին են երգում;օրինակ Գովինդամ Մանտրայի մեջ պարզ ասում է Արատում ձյունը հալավ ,լցվավ Տիգրը;այնպես ,որ շատ բան են Արիական -Հայկականը պահպանել;Օրինակ Մատեմատիկա- մատըմատին գա- այս տերմինը ,որ աշխարհը օգտագործում է Հայերեն է տոտեմը և Հնդիկներն են պահպանել մատներով հաշվելու տեխնիկան և գիտությունը;Մարդիք 4-5 և ավելի թվեր են բազմապատկում ,բաժանում .գումարում բավականին արագ մատների վրա, որը մենք ավախ քրիստոնեության շնորհիվ կորցրել ենք;

  21. Samvel Tsaturyan

  22. Samvel Tsaturyan

    Սա պետք է հայտարարել ՄԱԿ-ի ամբյոնից և ֆակտը դնել դիմացները և պահանջել մեր Արարված երկիրը:Հարցնելով թե ինչու? են թույլ տվել որ Արարված ազգին գենոցիդ անի իսլամը և ահա այն ինչ ստանում եք ամբողջ աշխարհով, Արիացի եվրոպան էլ հետը,որ սերվել է Արերի ցեղից ՀԱՅԵՐԻՑ_ ԵԱ _ՀԱՅԱ;

  23. Алик Геворкян

    Հարգելիներս, թողեք այս` և նման շատ քննարկումներ… որովհետև այդ ամենը կարելի է ապացուցել միայն այն դեպքում, երբ կկարողանանք այսօր էլ նմանվել մեր կարծեցյալ նախնիներին: Այնինչ` այսօր մենք, ազգովի, այնպիսի վիրավորանքների ենք ենթարկվում, այնպիսի նվաստացումներ ենք կուլ տալիս, որ արիացիների ծառաները նույնիսկ դա չէին հանդուրժի…

    1. Hayagitaran Hayastan

      Որոշ խնդիրների պատճառով դեռ հնարավոր չէ ուղղել (գիտենք)․․․
      Իսկ դուք աշխարհի ամենաանսխալ մարդն եք երևի և Ձեր կյանքում սխալմունքներ չեն լինում ․․․ Մարդ եղեք, ավելի ամոթալի բաներ կան։

  24. Henrik Hovhannisyan

    Հարգելի ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,

    Այս մեկնաբանությունների շարքի ներքևում կան նաև իմ հոդվածները Հայոց պատմության վերաբերյալ, որտեղ Իրանին վերաբերվող հարցը շրջանցել եմ: Իմ գրառումնեի ներքևում կարդացի Ձեր գրառումը Իրանցիների վերաբերյալ հետևյալը. <<Իրանցիները...ծագումնաբանորեն մեզ շատ ավելի մոտ են, քան...>>: Ձեզ հետ համաձայն լինելով և Ձեզ չձանձրացնելու համար հիշեցնեմ միայն Նոստրադամուսի մի փոքրիկ գրառում այդ հարցի վերաբերյալ. << Հայերը և Իրանցիները նույն արմատն ունեն: Նույնն է նաև նրանց երկրների անվանումները: Հայաստանի հնագույն անվանումը ՆԱԱՐԻ է ` ՆԱԻՐԻ: Այդ նույն անվանումը կարդացեք աջից ձախ և կկարդաք ԻՐԱՆ>>: Ուրեմն նրանք հարավ են իջել Հայաստանի տարածքից ու մի մասն էլ շարժվելով հասել է Հնդկաստան… Հարգանքներով Հենրիկ Հովհաննիսյան

  25. Hayagitaran Hayastan

    Որոշ խնդիրների պատճառով դեռ հնարավոր չէ ուղղել (գիտենք)․․․
    Իսկ դուք աշխարհի ամենաանսխալ մարդն եք երևի և Ձեր կյանքում սխալմունքներ չեն լինում ․․․ Մարդ եղեք, ավելի ամոթալի բաներ կան։

  26. Ira Nersisyan

    hargeliners hayeri chakatagirne irencic stextsven bazmativ azgerv menq ,,,butsumenq azg> u qshumenq erkri tarber tsayrer hetoel nranq astichanabar urish azgeren darnum texabnikneri het. hima vonca teseq milionerov gnumen ashxari 4 tsayr……. adrbejanciner@ ovqeren 1 hayer 2 evreyner.3 qrder. u myus texabnik azger@….

  27. Тигран Ар

    Պատմություն է:Բոլոր ազգերն էլ ունեն իրենց պատմությունը:Առաջ կամ ետ գնալու հետ որևէ կապ չունի:Դուրս գալու ու աշխարհը տեսնելու հետ էլ կապ չունի:Աշխարհի մի ծայրից մյուսը ծանոթ է:Հնդիկները սերտ կապ ունեն Հայաստանի հետ:Կան շատ փաստեր:

  28. Пингбэк: Դասարանական առաջադրանքներ 6-րդ դասարան | Մայրամուտից առաջ

Добавить комментарий