ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Հասմիկ Գուլակյանի զրույցը Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագույն և միջին դարերի պատմության բաժնի վարիչ Անժելա Տերյանի հետ

 

Տերյան Անժելա / ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Տերյան Անժելա

Ի հեճուկս գլոբալացվող աշխարհի` Երկիր մոլորակի տարբեր հորիզոնականներում մարդիկ, ավելի ճիշտ` ժողովուրդները, կարևորելով իրենց ազգային ինքնագիտակցությունը, կրկին ու կրկին ուսումնասիրում և յուրթվի արժևորում են սեփական ազգային պատմությունն ու մշակույթը և համաշխարհային քաղաքակրթությանն իրենց բերած նպաստը` պատասխանելով մի շարք հարցերի` ովքե՞ր են իրենք, որտեղի՞ց են սերում իրենց արմատները, ո՞րն է իրենց բնօրրանը, ովքե՞ր են իրենց նախնիները և այլն:
Հայերս նույնպես բավական նախանձախնդիր ենք այս հարցերում: Եթե միայն կարողանայինք արժանապատվորեն հստակեցնել ինքներս մեզ համար, թե ո՞ւր ենք գնում այսօրվա մեր խոտոր քայլքով, բազմաթիվ հարցեր իրենց պատասխաններով կմղվեին տասներորդ պլան: Հիշատակածս հարցերին հայ իրականության մեջ առաջինը, ըստ պահպանված գրավոր ժառանգության, 5-րդ դարում պատասխանել է Մովսես Խորենացին: Հետագայում այդ հարցերն այս կամ այն չափով հետաքրքրել են նաև այլ պատմիչների և հայոց պատմությամբ հետամուտ այլ մասնագետների, նաև օտարների: Մի մասը` խղճի մտոք, մյուսները, դաշինքի մեջ մտնելով մամոնայի հետ, ինչպես բազմիցս ասել ենք մեր եթերից, ներկայացրել են այս հարցերի պատասխանները: Ք. ա. 1-ին հազարամյակի կեսից այս հարցերը եղել են նաև օտար պատմիչների և ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Սակայն մինչ այժմ քիչ չեն չպարզաբանված ու չլուծված հարցերը հատկապես հայերի ու Հայաստանի պատմության հնագույն շրջանի վերաբերյալ: Պատահել է, և այն էլ հաճախ, որ մասնագետները հակագիտական վարկածներ են առաջ քաշել և դրել գիտական շրջանառության մեջ: Այդ առումով հատկապես 20-րդ դարը մրցակից չունի…
Հայոց ծագումնաբանության մասին հակագիտական տեսակետները վաղուց մերժել են նաև արտերկրի մի շարք ազնիվ գիտնականներ: Սակայն դա չի խանգարում, որ իրենց գիտնական հորջորջող որոշ հակահայ գործիչներ, անգամ` հայանուն, փորձեն վերակենդանացնել այս կամ այն մեռելածին վարկածը կամ առաջադրել ապագիտական նոր տեսությունը: Նման «հայագետները» հաճախ նույնիսկ ապավինում են մեզ մոտ ծնունդ առած թյուր տեսակետներին` զուտ քաղաքական նկատառումներով կամ հանուն դրամի: Կա նաև մեկ այլ ծայրահեղություն, երբ թեմայով հետաքրքրվողները մասնագետներ չեն և տուրք են տալիս ազգային սնապարծությանը, որը, մեղմ ասած, նույնքան անցանկալի է:

«Վէմ» ռադիոկայան
21–28. 05. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

1-ին մաս

//vem.am/download.php?id=015_Hasmik_Anzhela%20Teryan%20part%20I%20-%2021%2005%2014_1400739837202.mp3

2-րդ մաս

//vem.am/download.php?id=016_015_Hasmik_Anzhela%20Teryan%20part%202%20-%2028%2005%2014_1401358702142.mp3

 

Տես նաև՝ ՀԱՅԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Добавить комментарий