Հնդեվրոպական բոլոր ժողովուրդների մոտ կան ավանդույթներ՝ Էպոսներ, սագաներ, բիլինաներ, չհամակարգված զրույցներ, որոնցում ոչ միայն տրվում Է այդ ժողովուրդների կազմավորման շրջանում ձնավորված հասարակական հարաբերություններն ու պետության ձևավորումը, այլև գլխավոր հերոսին և նրա կապը նախահայրենիքի հետ: Այդպիսին էր Մեծ Բրիտանիայի կելտական արքա Արթուրը, գերմանական Ջիկֆրիդը» որոնք (ըստ ավանդույթների) մշտապես շեշտում են, որ իրենց հայրենիքը գտնվում Է հեռվում: Զիկֆրիդի մասին ավանդույթում հաճախ նշվում Է, որ նա հագնում էր իր հին հագուստները, որոնք բերել էր իր հայրենիքից: Հենվելով գերմանական սկզբնաղբյուրների վրա հայ և օտար ուսումնասիրողներն ապացուցում են, որ բավարացիները եկել են Հայաստանից և մինչև 12-րդ դարը նրանց բարբառը հայերին հասկանալի է եղել: Խաչակիրների արշավանքի մասին գերմանացի պատմիչը նշում Է, որ Բավարիայից եկած ասպետները Կիլիկիայի հայերի հետ շփվելիս զարմանում Էին, որ շատ բնակավայրերում իրենք խոսում են միևնույն լեզվով: Անգլիայի հերոս, պետության հիմնադիր արքա Արթուրը, լինելով հռոմեական զորահրամանատար, չի ունեցել լատինական ծագում: Նորագույն ուսումնասիրողներն ընդունում են, որ Արթուրը ծագումով եղել է կամ հարավային Ռուսաստանում բնակվող սարմատ, կամ Հարավային Կովկասի օս (ալան) կամ հայ: Նրա անունը նույնպես ունի հայկական ծագում: Երեք դեպքում Էլ եզրակացությունը նույնն է, որ Արթուրն արմատներով ծագում Է մեր նշած հնդեվրոպական պրոֆեսիոնալ զինվորներից, որոնք Հյուսիսային Կովկաս և Ռուսական Տափաստան դուրս գալով հիմնել Էին Տարտարիա ռազմականացված իշխանությունը:
Ավելի հետաքրքիր եզրակացությունների կարելի է հասնել մեր տեսակետից, ուսումնասիրելով ռուսական բիլինաները: Ռուսական բիլինաների վերջնական ձևավորումը տեղի է ունեցել Կիևի մեծ իշխան Վլադիմիրի կառավարման տարիներին, սակայն մի խումբ հերոսներ և նկարագրվող դեպքերը ցույց են տալիս, որ այս բիլինաների ձևավորումը տեղի է ունեցել 100-ամյակներ, անգամ 1000-ամյակներ առաջ: Բիլինաների հերոս Վոլգան (Վոլխվե) Սվետագորի և Միխայելո Պատոկի հետ կազմում է հնագույն շրջանի հերոսների սուրբ երրորդությունը: Նրանց գործունեության տարածքն ու ժամանակը վերաբերվում են հնդեվրոպական ժոդովուրդների մեծ արշավանքներին: Չնայած, որոշ տարբերակներում Վոլգայի հակառակորդը Թուրքիայի սուլթանն է, բայց դեպքերի ընթացքը և տարածաշրջանը համապատասանում է Հնդկաստան կատարած արիացիների արշավանքին, որը տեղի է ունեցել Ք.ա. երկրորդ հազարամյակում: Ռուսական բիլինաներում մինչև վերջ չուսումնասիրված կերպար է Սվետագորը: Տափաստանային Ռուսաստանում ձևավորված ու լեռների հետ կապվող հերոսը, որը սերտորեն կապված էր նաև Արարատ երկրի հետ, ցույց է տալիս նրա ձևավորման շրջանը, երբ ռուսները գտնվում էին իրենց լեռնային նախահայրենիքում: Սվետագորը զրուցելով Իլյա Մուրումեցու հետ շեշտում է.
— Я бы ездил туг матушку сыру земля,
Не носить меня мать сыра земля,
мне не придано тут ездить на святую русь,
не позволено тут ездить по порам до по высокиим,
Да по шелейкам да долстыим.
Սվետագորն արշավում է Տրոյա՝ իր նշանածին օգնելու: Այս դեպքերը մեզ տանում են Ք. ա. 1200-ական թվականները, երբ ընդհանրապես խոսք չէր կարող լինել ազգերի վերջնական ձևավորման մասին:
<А твоя невеста в царстве поморском В престольном городе Тридцать лет лежит в тноище…>
Սվետագորը ցամաքով գնում է Տրոյա և տեսնելով իր նշանածին մահամերձ վիճակում` դաշույնով հարվածում է նրան և կողքին թողնում 500 ռուբլի: Նմանատիպ մոտեցումը ունեցավ բուժիչ նշանակություն, ինչպես և տեղի է ունեցել պատմության մեջ: Հունաստանում բնակվող աքարացիները դավադրությամբ մտան Տրոյա և ավերեցին այն: Արիական բանակը պատժիչ արշավանք իրականացրեց և հետ գրավեց ոչ միայն Տրոյան, այլև դորիացիներ անվան տակ գրավեց ողջ Բալկանյան թերակղզին: Բիլինայում էլ. «Սվետագորի նշանածն այդ վաղերով վերականգնում է իր տնտեսական ծանր վիճակն ու ծովով՝ շրջանցելով Կովկասյան լեռները, գալիս է Սվետագորի մոտ (Светая гора Арарат): Շատ կարևոր է, որ նոր հերոսների եռյակը գլխավորող Իլյա Մուրումեցը մշտապես շեշտվում է որպես կազակ: Նա գտնվում է պետական ծառայության մեջ, սակայն միշտ շեշտվում է նրա ինքնուրույնությունն ու իր սկզբունքներին անդավաճան լինելը: Երբ Իլյա Մուրումեցը հանդիպում է Սվետագորին, վերջինս հարցնում է Իլյային, թե ով է նա և, որ երկրից ու հորդայից է: Իմանալով նրա ռուս կազակ լինելը, առաջարկում է մենամարտել իր հետ, բայց լսելով Իլյայի համեստ և հարգալից պատասխանը, բարեկամանում է, նրա հետ և որոշում են միասին գնալ Հայաստան:
<И поехали оне да не в чисто поле
А поехали оне да по Святым горам
По святым горам да Араратским,
Прискакали на гору Елеонскую.>
էլեոնյան լեռները գտնվում են Պաղեստինում, որն էլ մատնանաշում է հնդեվրոպական ժողովուրդների արշավանքը դեպի Ասորիք, Պաղեստին և Եգիպտոս՝ Ք. ա. 1700-ական թ., երբ հայկական Լեռնաշխարհից հիքսոսներն, ավելի ճիշտ՝ հարքսոսները, կամ ինչպես գրում են անգլիացիները՝ հայկսոսները, գրավեցին Եգիպտոսը:
Ինչպես Սվետագորի, այնպես էլ Զիգֆրիդի անունները նշանակում են՝ պայծառ , լուսավոր լեռ։ Անմիջապես բացահայտվում է նրանց, ինչպես անվան, այնպես էլ կերպարի նույնականությունը հայկական էպոսի Սանասարի հետ, որի անունը կարելի է բացել սան-լուսավոր, արև և սար: Երեք դեպքում էլ մենք գործ ունենք միևնույն գաղափարի ու կերպարի հետ: Չնայած նմանություններին, շատ ավելի խոր և անմիջական է Ռուսաստանի կապը Հայաստանի հետ՝ Սվետագորի միջոցով: Այն, որ Իլյա Մուրումեցը օգնություն է խնդրում Սվետագորից և հաղթանակից հետո երկուսով գալիս են Արարատ, որտեղ հանդիպում են հայկական էպոսի մյուս կարևորագույն կերպարի՝ Քեռի Թորոսի հետ, ցույց է տալիս նրանց սերտ կապը: Սվետագորը, (նաև հնդեվրոպական ավանդազրույցների բազմաթիվ գլխավոր հերոսներ), ավարտելով իր գործունեությունը՝ Փոքր Մհերի նման փակվում է քարի մեջ: Էական չէ այն տարբերությունը, որ Փոքր Մհերը փակվում է քարանձավում, իսկ Սվետագորը՝ քարե դագաղում:
Սվետագորն էլ՝ մյուս նշված հերոսների նման փակվում է իր նախասկիզբ հանդիսացող լեռների՝ քարի մեջ, որն էլ հույս է տալիս, որ նրանք պետք է վերադառնան: Նրա մոտ չկա նշում՝ քարե դագաղից դուրս զալու մասին, քանզի նրա կապը Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ անմիջական չէ: Այս տեսանկյունից՝ մյուս հնդեվրոպական ավանդույթներն ավելի մոտ են Փոքր Մհերին, մեկ տարբերությամբ՝ բոլորի մոտ էլ քարանձավում կուտակված են աշխարհի գանձերը և քարանձավի դռներն էլ բացվում են տարին երկու անգամ: Բայց մյուս ավանդազրույցներում՝ հերոսները չեն կարող դուրս գալ քարանձավից, նաև չգիտեն իրենց դուրս գալու ժամանակը, որն էլ հարցնում են քարանձավ մտնող հովվից: Իսկ Փոքր Մհերին՝ հովիվն է հարցնում մարդկության ազատագրման ժամանակը, այսինքն Մհերի քարանձավից դուրս գալու ժամանակը: Դրա պատճառն այն է, որ հենց Հայաստանում՝ Փոքր Մհերի քարանձավում է գտնվում ճակատագրի Անիվը՝ ՉԱՐԽԻՖԱԼԱԳԸ: Մեր նախնիներն ասում էին. <Անկախ՝ քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններից և հայերի ունեցած տեղից, միևնույն է, ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՆԻՎԸ՝ Չարխիֆալագը, գտնվում է Հայաստանում և Հայաստանից էլ սկսվում է մարդկության անցումը նոր ու ավելի բարձր աստիճանի>: Սվետագորի՝ Հայաստանի ու հայության, և Իլյա Մուրումեցու՝ Ռուսաստանի և ռուսների վերջին հանդիպումը, շատ խորիմաստ է: Մինչև քարե դագաղում փակվելը Սվետագորն Իլյա Մուրումեցուն առաջարկում է ընդունել իր ամբողջ ուժը: Իլյան, վախենալով Սվյատագորի հզորությունից, ընդունում է միայն Սվետագորի ուժի մի մասը, ըստ որի՝ հնդեվրոպական ժողովուրդները դեռևս ունեն թաքցրած ու չբացահայտված ուժ, որը ռուսական բիլինաներում նույնպես երևում է։ Բիլինաներում նաև շեշտվում է այն կարևորագույն դերը, որն ունի Ռուսաստանը՝ որպես արևմուտքն ու արևելքը իրար կապող օղակ:
ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
շատ ուսանելի,..հայն որպես արարիչ-մարդ-աստված աշխարհի համար…
ԴԵՐԵՐԸ ՓՈԽՎԱԾ ԵՆ,ԱՅՍՕՐՎԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ`ԱՆՑՅԱԼԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷՐ /ԻՐ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ/,այսօր,կա`Ռուսաստանը,կա`Հայաստանը….և հակառակը…..:Միայն անձամբ,ունեմ ներքին անհանգստություն,որ այսօրվա մարդկությունն իր ,,չափերը,,անցել է,որի պատճառով ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻՆ….. : Ռուսների Հայրենիքը` Հայաստանն էր….որոնք շարժվեցին հյուսիս: Ռուսաստանը`Հայաստանին,Սվյատագորի նման, հանձինս,Իլյա Մուրումեցին,դրել է իր ,,գրպանում,,որն ինչ խոսք,տհաճ երևույթ է/ինչպես նաև, քաղաքական առոմով/և գնում է առաջ…..դեպի`ԱՐԱՐԱՏՅԱՆ ԵՐԿԻՐ….: ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ՀՈՒՄՈՐՆԵՐԻՑ /ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ…./,,Աշխարհում ապրում են ՀԱՅԵՐԸ, ՌՈՒՍՆԵՐԸ,և ոչ`ռուսները,,…..:Ավելացնեմ`ԱՅԴՊԵՍ Է….:
բա ջհուդները,թե նման ազգ չկա
Գայանե Գևորգյան չկա………………………..
Вот это надо об’яснитЬ Путину и чисто(генетический) русских.Кто армяне и РУССКИЕ ДРУГ К ДРУГУ И НАШЕ ОЗАБОЧЕННОСТЬ СУДЬБОЙ РОССИИ///
ազատվենք այդ «բարեկամից»,շա՜տ կուշտ ենք
կեցցեք
Ժամանակային առումով ինչոր բան խառնվել է իրար, հայերն ավելի վաղ զարգացում ունեն քան ռուսները, որոնք ավելի ուշ են ստեղծվել և ավելի երիտասարդ գեն ունեն, հետևաբար Սվյատոգորը Քեռի Թորոսի կամ Ձենով Օհանի ժառանգներից պետք է լինի, որոնց մեջ նույնպես հզորներ են եղել
Նման պատմա-վավերագրական հոդվածներն կարիք ունեն թարգմանության, որով հայ ժողովուրդն աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով իր ուրույն ու արժանավոր տեղն կը գտնի, այսպես կոչված, մեծ ու հզոր պետությունների մշակույթի կողքին:
Այլապես, մենք մեզանով հիանալով, և՝ ուիշների մոտ մեզ գովաբանելով, միայն պարծենկոտ ազգի համբավ կը վայելեն, ու ծաղրի՝ արժանի:
Իսկ թարգմանություններն ավելի օգտակար կը լինեն, որ հնդէվորպական ծագմամբ բոլոր ազգերն ու ազգություններն կ’իմանան, թե որտեղից են գալիս իրենց պատմական արմատները, և՝ մեզ հետ կը վարվեն ինչպես հավասարն՝ հավասարի:
ռուսներն իրենք են ասել,որ մենք հայերի նման չկարողացանք ստեղծել այնպիսի էպս ինչն արեցին հայերը,մեր էպոսի հերոսը իլյա մուրմեցն է
սխալվեցի իվան դուռաչոկն է
ռուսները շատ լավ էլ գիտեն, թե իրանք որտեղից են և ովքեր են
բա ջհուդները,թե նման ազգ չկա
ռուսներն իրենք են ասել,որ մենք հայերի նման չկարողացանք ստեղծել այնպիսի էպս ինչն արեցին հայերը,մեր էպոսի հերոսը իլյա մուրմեցն է
սխալվեցի իվան դուռաչոկն է
կեցցեք
Գայանե Գևորգյան չկա………………………..
ռուսները շատ լավ էլ գիտեն, թե իրանք որտեղից են և ովքեր են
Շնորհակալություն:
Այսպիսի հոտվածների թարքմանությունը շատ կարեվոր է, որպեսզի ճանաչեն իրենց ւ հայերին:
u es sagh von c piti kardayinq duq dzer ejin nayum eq?
vortex es nshvac vor handipum en Qeri Torosi het?