ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

«Նոյի ծառը» Աստվածաշնչից, 1599թ․, Լոնդոն - Anglo-Saxon Chronicle

«Նոյի ծառը» Աստվածաշնչից, 1599թ․, Լոնդոն — Anglo-Saxon Chronicle

Մեր թվարկության IX դարում, Անգլիայի տիրակալ Ալֆրեդ Մեծի հրամանով, կազմվում է «Անգլո-սաքսոնական ժամանակագրություն» աշխատությունը, որն իր մեջ ներառում էր գոյություն ունեցող հայտնի փաստեր: Այդ աշխատությունից մնացել է ինը ձեռագիր, որոնց առաջին իսկ էջում պարզ գրված է.
«Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն և 200 մղոն լայնություն: Այդ կղզում ապրում են հինգ ազգություններ՝ անգլիացիներ, վալլիացիներ (կամ բրիտներ), սքոտներ, պիկտներ և լատինացիներ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Հայաստանից և առաջինը վերաբնակվել Բրիտանիայի հարավում»:
XIX դարի առաջին կեսին անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը բառացի թարգմանել է վերոհիշյալ աշխատությունը ժամանակակից անգլերենով և նույնությամբ մեջբերել նշված կարևորագույն տողերը: Սակայն թարգմանությունը լույս է տեսնում ավելի ուշ, որին կցվում են մեկ այլ «գիտնականի»՝ դոկտոր Ջայլիսի նոր մեկնաբանությունները: Վերջինս, չհավատալով, որ «բրիտները եկել են Հայաստանից», կարծիք է հայտնում, թե իբր «Երևի IX դարի հեղինակները թույլ են տվել վրիպակ և «Արմորիկա» բառի փոխարեն սխալմամբ գրել են « Արմենիա », այսինքն՝ Հայաստան »:
Մեկնաբանի այս կարծիքը բավական էր, որ հետագայում «Անգլո-սաքսոնական ժամանակագրության» հրատարակիչները միտումնավոր կեղծեն բնագիրը և իրենց հրատարակություններում նշեն՝ «բրիտները եկել են Արմորիկայից», իհարկե, խիստ լռության մատնելով, որ այս նոր «մեկնաբանություն»-ը արվել է XIX դարում:
Ի՞նչ է սա, կեղծի՞ք, խաբեությո՞ւն… Բնագիրը, որ գրվել է IX դարում, սրբերի շարքը դասված հայտնի պատմահայր Բեդի կողմից, տեղեկացնում է՝
«Կղզում առաջին բնակիչները եղել են բրիտները, ովքեր եկել են Հայաստանից»:
Սա Է կարևորը, այլ ոչ թե XIX դարի մեկնաբանի կարծիքը:
Եթե այս փաստերը չեն բավարարում ժամանակակից անգլիացիներին, ապա բերենք ևս մեկ հիշարժան վկայություն. 1599թ. Անգլիայում իրենց իսկ կողմից հրատարակած Սուրբ Գիրքը:

«Կղզում առաջին բնակիչները եղել են բրիտները, ովքեր եկել են Հայաստանից»: - Anglo-Saxon Chronicle

«Կղզում առաջին բնակիչները եղել են բրիտները, ովքեր եկել են Հայաստանից»: — Anglo-Saxon Chronicle

//

ՅՈւՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Աղբյուր՝ «ԼՈՒՍԱԿՆ» ամսագիր, 5-րդ համար, սեպտեմբեր, 2011

Добавить комментарий