Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան
1919 թվականին Հայաստանի ազգային համալսարանի (իմա՝ ԵՊՀ) հիմնադրումից հետո Հայաստանն աստիճանաբար սկսեց դառնալ հայագիտության զարգացման կենտրոն: Ընդլայնվեց հայագիտությանն առնչվող բոլոր գիտությունների ուսումնասիրման շրջանակը: Սակայն, մասնագետների կարծիքով, հայագիտության մի շարք ոլորտներ քաղաքականացվել են: Հաճախ քաղաքական շահարկումների առարկա են դառնում հայ ժողովրդի ծագման և Հայկական բարձրավանդակում ձևավորման հարցերը:
Հայ ժողովրդի ծագման հարցերը մեզ առավել հետաքրքրում են ազգային ինքնության ճանաչողության տեսանկյունից: Ինքնաճանաչման գլխավոր հարցերը չեն փոխվում ովքե՞ր էինք մենք ի սկզբանե, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ դեր ենք կատարել քաղաքակրթության արշալույսին, ո՞րն է մեր գոյության խորհուրդը, ո՞ւր ենք գնում և այլն:
Մեր պատմությունը պահել, պահպանել է նման շատ այլ հարցերի պատասխաններ: Դրանց մի մասին էլ պատասխանում են օտար պատմիչների ե այլ հեղինակների հաղորդած տեղեկությունները: Մովսես Խորենացու 5-րդ դարում գրած «Հայոց պատմությունը» մեր մեծերի ծննդաբանության վերաբերյալ առաջին քննական աշխատությունն է: Պատմահայրն առաջին հերթին անդրադառնում է հայոց նահապետնեփ և թագավորների ճյուղագրությանը: Հորից որդի թվարկելով հայոց առաջին թագավորներին՝ Խորենացին նրանց անվանում է իր համար սիրելի մարդիկ՝ «իբրև բնիկներ, արյունակիցներ և իսկական հարազատներ», «նախնական և քաջ ազգ»: Իսկ նախապատմական, վաղնջական հասարակությունների մասին պահպանված փաստերն ու վկայությունները խիստ սակավ են, և մասնագետներն իրենց եզրահանգումները կատարում, իրենց տեսակետները հայտնում են՝ ելնելով համեմատական քննությունից:
Այս խորագրի ներքո կներկայացնենք մի շարք մասնագետների դիտարկումներ և գնահատականներ՝ հայոց ծագման հարցերի վերաբերյալ:
im karciqov Paris Herunin bavakanin hamozich paster e nerkayacnum mer cagumnabanutyan masin.
Մեր ծագումնաբանութիւնը սկսվում է առաջին տեսակի մարդ-արարածի արարման ժամանակից: Դա 115.000 տարուակ պատմութիւն է: Այդ մասին վկայում են Հայոց լեռնաշխարհի լեռնանունները, գաւառանունները, տեղանունները, քաղաքանունները եւայլն, որոնք ունեն նաեւ տիեզերագիտական արժէք, որպէս աստղերի, համաստեղութիւնների եւ կենդանակերպերի երկրային առաջին անուանումներ: Հաւատացէք որ Հայոց Պատմութիւնը գրուած է այդ բոլոր վայրերի անուններում, եւ ո՛չ ոք կարող է ջնջել այն:
Հարգելի Movses Najarian կներեք որ ինձ թույլ եմ տալիս Ձեր հրապարակման հետ կապված պատասխան նամանակ թողնել: Կուզենամ իմանանալ արդյո՞ք 115.000 տարի առաջ հայ ինքնագիտակցությունը կրող էթնիկ խումբ կար, արդյո՞ք այդ էթնիկ խումբը խոսում էր հայերեն: Ուղղակի ինձ համար անընդունելի է այն <<վարկածը>> որ հայերին հնացնելով տանում են Homo habilis-ից մինչև H. neanderthalensis-ներ, իսկ ավելին Homo sapiens-ը Բանկան մարդ ի հայտ է եկել 40 հազար տարի առաջ: Եթե դուք ունեք փաստեր կխնդրեի, որ նշեիք: Ըստ ինձ Հայոց ազգածագման խնդիր եզրույթը որպես պատմահնագիտկան և ազգագրական խնդիր այդքան էլ գիտական չէ, եթե փորձեմ նշված տերմինբնության սահմններում տեղավորվել իմ միտքը կասեմ մի բան, հայերը, որպես էթնիկ կազմավորում կամ էթնիկ խումբ իրենց էթնիկ հատակնշներով՝ ինքնգիտկցություն, լեզու ևն կազմավորվել են այն ժամանակ, երբ նշված կարևոր հատկանիշներկրել են կրել և տարբերել են իրենց այլ էթնիկ խմբերից: Հայերին հնացնելով տանելով Ստորին պալեոլիթ և ավելի անդին ըստ ինձ ոչ գիտական մոտեցումներ են: Նախապես շնորհակալություն: