ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ WILLIAM SAROYAN
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Ես չէի հավատում, թե որևէ մեկն Ամերիկայում կարող էր ինձնից լավ գրել կամ պոտենցիայով ինձնից լավ գրող լինել: Ես պատճառ չունեմ դա հիմա սրբագրելու… Այսպես լինելու հիմնական պատճառը իմ գրականությո՛ւնն էր. դա նոր գրականություն էր, դինամիկ գրականություն էր, կենսունակ գրականություն էր:
Ես միշտ եղել եմ ավելին, քան ընդհանուր մարդը: Ես միշտ եղել եմ մի քիչ ավելին, քան մեկ հոգի:
Ես մեկն եմ, որ է: Հնարավոր չէ ինձ կասեցնել, և հենց սկզբից դա երևում էր: Ես պետք է միշտ գրող լինեմ: Ես պետք է միշտ Սարոյան լինեմ և ուրիշ ոչինչ: Անվճռական ոչ մի բան չկա իմ գոյության մեջ: Իմ ողջ էությունը վճռական է, և՛ բարձր է, և՛ ուժգին է, և՛ ավելի տարածություն ունի, քան կյանքը: Արվե՛ստն է իմ էությունը:
— Ես թերևս ամենաջղային գրողն եմ, որին հանդիպել եմ: <…> Մի մոռացեք, որ իմ գրականության մեծ մասը դեռևս անտիպ է <…>: Ինձ ծանոթ է ամբողջ տեսությունը Սարոյանի` տաքսիրտ հայի, որ ամբողջ աշխարհն է գրկում, համբուրում և այլն: Ես ավելի ճշմարիտ զայրույթ և բողոք ունեմ մարդու և իր խոցելիության, ապականելիության, կաշառակերության դեմ, քան որևէ այլ գրող: Հիմա գուցե հարցնեք` «Ուրեմն, ինչպե՞ս կարող եք այսքան սեր ունենալ»: Այդ սերը կարգապահության արդյունք է:
Պարտքս Հայաստանի և, հետևաբար, բոլոր հայերի հանդեպ անհաշվելի, անչափելի է, վիթխարի է, այո, վիթխարի:
Վերջերս մի քննադատի գրեցի. «Կարծում եք, որ ես իմ մասի՞ն եմ գրում. ես գրում եմ ձեր բոլորի մասին: Իմ ընթերցողների մեծ մասը կարդում է ինձ, երբ ուզում է հավատալ իմ ներքին ճշմարտությանը»:
Ռուս գրականությունն ունի այնպիսի մի որակ, որ կարողանում է մեծ ոգիներին գոհացնել. պարկեշտություն, անկեղծություն, անմիջականություն, թուլություն` տկարի սխալի և ձախողության հանդեպ, տկարություն` ամոթխածության և խելագարության, համակրանք` զվարճալի կերպարի հանդեպ և վերջապես մի խորունկ, շատ խորունկ սեր:
Իմ բոլոր կերպարները ես ինքս եմ:
(Կարիկ Պասմաճյանի` 1975 թ. մայիսի 25-ի հարցազրույցից, Փարիզ,
«Սովետական գրականություն», 1976, թիվ 1)
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ WILLIAM SAROYAN Уильям Сароян
Sern ar hayreni bnorrani,amen meki parqn e manavand ete du sirum es qo joghovrdin…Mer patmutyun@ xosum e hazaramyakneric,xosum e amen mi hayi hoguc ev bxum mer srteric….Sireceq hayreniq@,sirel mshanakum e hogid nvirel nran ev aprel nranov….
ՇԱՏ ՇՆՈՐՀԿԱԼՒԹՅՒՆ ՀԻԱՑԱԾ ԵՄ Ւ ՏՊԱՒՐՎԱԾ
Ինչքա՞ն ինքնավստահություն….այ սա է պակասում մեզ:
Պաշտում եմ Վիլյամ Սարոյանին;