ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ MARTIROS SARYAN Мартирос Сарьян

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ MARTIROS SARYAN / Լուսանկարը՝  Հովսեփյան Բորիսի (կինոօպերատոր)

Մարտիրոս Սարյանի անտիպ նամակներից

ՀՈՎՍեՓ ՕՐԲԵԼՈՒՆ

4.09.1945 թ. Երևան

Սիրելի Իոսիֆ Աբգարովիչ
Ստացա Ձեր Հեռագիրը, շատ ուրախ եմ, որ Ձեզ, Կամիլլա Վասիլևնային և պատմությամբ ու մշակույթով տարված բազում այլ մարդկանց շատ ուրախացրեց այս հայտնագործությունը*: Սակայն դա միայն մի փոքր մասն է այն մեծի, որ ես հայտնագործեցի Գառնի քաղաքի ավերակները։
Այսպես կոչված Բաշ Գառնի կամ ինչպես հիմա են կոչում՝ Գառնին, ամենավերջին, նորագույն ժամանակներում տեղակայվել է հին քաղաք Գառնիի ավերակների վրա։ Ես միայն զարմանում եմ, թե ինչպես Է այս բանը վրիպել Ձեր, Ն. Յու. Մառի**, Թորամանյանի*** և ուրիշ մեծ մարդկանց ուշադրությունից։ Ես դա բացատրում եմ հայտնի տաճարի զարմանալի գրավչությամբ, որ հապճեպ ուսումնասիրման համար շատ հարմար օբյեկտ Է։ Մինչդեռ. ողջ քաղաքի տարածքը քաղաքի նույնիսկ իր ընդգծված պատմական հատկանիշներով, վրիպել է անգամ Ն. Յ.-ի պես հանճարեղ մարդու աչքից, որն առաջինն այդքան հստակ ու որոշակի կերպով առաջ քաշեց մերձավոր Ասիայի ժողովուրդների՝ հիմնականում Հայաստանի, մշակույթի ուսումնասիրման հարցն ու նշանակությունը։
Հնադարյան քաղաքի ամենիցառաջ աչքի ընկնող գլխավոր հատկանիշները Երերույքի տիպի բազիլիկայի ավերակներն են, որի հիմքը, ընդ որում, ավելի հին ծագում ունի, (շինված է) ավելի խոշոր քարերից, ինչպես ամրոցն ու տաճարը, իսկ վերևից ավելի փոքր մեծության քարեր են, բայց ավելի գեղեցիկ տաշված և ցեխով (ցեմենտով) շարված. Բազիլիկայի ավերակների մնացորդներն այնքան լավ են պահպանվել, որ շատ հեշտ է պարզել դրա բնույթը,գուցե նաև ժամանակաշրջանը։
Գյուղական եկեղեցին, որն ինչպես հիմա ընդունված է, վեր Է ածվել կոլխոզային պահեստի, անշուշտ կառուցված Է հնագոլյն շինության ավերակների վրա: Դրա կողքին մի հրաշալի խաչքար կա, կարծեմ XII դ., և՝ ինչպես ընդունված է, եկեղեցու շուրջբոլոր տապանաքարեր կան, դամբարանների ակնհայտ հետքեր, նաև նորագույն ժամանակների ոչ հետաքրքիր խաչքարեր Գառնիի տաճարից բերված զարդաքանմդակներով մեծածավալ քարեր։
Մի երկու հարյուր քայլի վրա կա մի հողածածկ մեծ բլուր, շատ հին ծագում ունեցող, բլրի հարավային մասում գերեզմանոց է, գերեզմանաքարերր հազիվ են երևում, բլրի այդ մասը ծառայում է որպես կալսատուն, պահպանվել են և մատուռի մնացորդները, որը կառուցված է եղել բազալտե մեծ սալաքարերի վրա, հնարավոր է, որ սա հայտնի մարդկանց դամբարանէ։ Բլրից ցած կա մի հրապարակ, ուր գերեզմանոց է, որտեղ այժմ էլ են թաղումներ կատարվում։ Այստեղ կան ամեն տեսակի խաչքարեր, ճիշտ է դրանք թվով շատ չեն, բայց քարերն այստեղ բերված են ամրոցից և տաճարից, գուցե և. ուրիշ կառույցներից, ինչքան ուզես, հենց այստեղ ես՝ Ցոլակ Դավթյանի **** հետ, hայտնաբերեցի hունական գրությունը։Այստեղ կան քիվերի, մակագրություններով խաչքարերի ֆրագմենտներ, զարդաքանդակներով քարեր և երկաթե ամրակապերով քարե որմնախորշեր, շատերի վրա պահպանվել են երկաթի կտորներ և կապարի մնացորղներ։ Գյուղում և դրա շրջակայքում մնացել են մատուռների մնացորդներ, ձիթհանքի (նշմարվող) հետքեր, իսկ որոշ գյուղական կառույցներում աչքի են զարնում շատ պրիմիտիվ ձևով օգտագործված հին քարեր։ Ընդհանուր առմամբ, քարերը մի տեղից մյուսն են տեղափոխվել և տարբեր ժամանակներում օգտագործվել տարբեր նպատակներով, գուցե և նրանց մի մասն օգտագործվել է հենց նույն տեղերում, այս ամենը բերեց ինձ այն եզրակացության, որ դա մեծ քաղաքի հրապարակ է եղել, և ավերածություններից հետո տարբեր ժամանակներում այստեղ նոր կյանք է ծագել, նոր կյանքի պահանջներից ելնելով մարդիկ նորովի են օգտագործել այս ամբողջ «շինանյութը»։
Խնդրի առարկան նյութական մշակույթի հրաշալի հուշարձանն է, և դրա պերճախոսությանը սահման չկա, գյուղն ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո ես կարող եմ ամեն այն համոզվածությամբ ասել, որ ոչ մի նոր քար այնտեղ չկա, ոչ միայն մշակված։ այլև, չմշակված քարերն էլ մշտապես օգտագործվել են առօրյայում:
Նույնիսկ պատերազմի այս չորս տարիների րնթացքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. կոլխոզնիկների մի մասը թողել է գյուղր, փոխադրվել ավելի լավ, նոր վայրեր, իր հետ տանելով շինությունների բոլոր փայտյա մասերը։ Այս հանգամանքը նույնպես հեշտացնում է, անկասկած, համաշխարհային նշանակություն ունեցող այս հուշարձանի թե՛ պահպանությունն ու ուսումնասիրումը, թե՛ դրա օգտագործումը։
Այս ամենից ես եզրակացնում եմ. ապագա 1946թ- դրամական մեծ հատկացում ստանալ, միջոցներ հատկացնել, Գառնիի գործը դնել այնպիսի մի բարձունքի վրա, որ պետության բոլոր կապիտալ ներդրումները ոչ միայն ետ բերվեն և արված աշխատանքները ոչ միայն պատիվ բերեն խորհրդային գիտությանը, այլև որ Գառնին իր մշտական եկամուտներով կարողանա ինքն իրեն պահել։
Առաջին փուլում անհրաժեշտ է անհապաղ կերպով այս տարի (սեպտեմբեր—հոկտեմբեր) Գառնի գործուղել հեղինակավոր (լրջմիտ) էքսպեդիցիա, որը գոնե մոտավորապես պարզի, թե որտեղ ինչ կա և թե ինչպես եկող տարի կազմակերպել պեղումների մշտական աշխատանքը, որը շատ ու շատ տարիներ կպահանջվի։
Խորապես համոզված եմ, որ էրմիտաժը բնության գրկում ոչ պակաս արժեքավոր է, քան հոյակապ պալատի դահլիճներում տեղակայված Էրմիտաժը, և ոչ ոք Ձեզնից բացի չի կարող այս գործը կազմակերպել։
Եվ եթե ամրոցի տարածքր չօտարացվի, հնարավոր չի լինի կազմակերպել հուշարձանի պահպանությունը։ Այս տարածքի օտարացման դեպքում, աոաջին շրջանում կարելի է որոշակի վճարի դիմաց կազմակերպել տաճարի և հարակից հրապարակի այցելությունր, իսկ հետագայում այստեղ կհավաքագրվի այն ամենը, ինչ ցրված Է մեծ տարածք զբաղեցնող քաղաքի ավերված մասերում։ Դա հնարավորություն կտա պահել Էքսկուրսավարներ և պահակներ, ամեն ինչ պետք Է անել շտապ, նկատի ունենալով, որ այցելուները ջարդում են հուշաքարերի մասերը և տանում իրենց հետ, շատ մասունքներ, որ մենք ձեզ հետ տեսել Էինք, արդեն ոչնչացված են և անդարձ կորսված։
Խորապես համոզված եմ, որ դուք չեք ափսոսի ծախսել Ձեր անհատնում էներգիայի մի մասը այս մեծ մշակութային գործի շտապ կազմակերպման վրա, իսկ ժողովուրդը երբեք չի մոռանում իր մշակույթի և փառքի համար մարտնչող լավագույն զավակներին։
Ամուր սեղմում եմ Ձեր ձեռքը։
Ողջույն Կամիլլա Վասիլենային։

Մարտիրոս Սարյան

* 1945թ.   Գառնիում Մ. Սարյանը և բուսաբան Կ Դավթյանը տեղի գերեզմանոցում հայտնաբերում են մի սրբատաշ քար հունական արձանագրությամբ։ Պարզվում է, որ դա Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 90-րդ գլխում հիշաաակվող Տրդատ I թագավորի հայերեն բաոերով, բայց «հելլենական գրերով» արված արձանագրությունն է «Արև. Տրդատ Արքա Մեծն Հայասաանի»։

** Մառ Նիկոլայ Յակովլևիչ (1864-1934) — ճարտարապետ հայագետ, հնագետ ակադեմիկոս։

*** Թորամանյան Թորոս Հարությունի (1864-1934) — ճարտարապետ հայկական ճարտարապետության
գիտական ուսումնասիրության հիմնադիր։ 1909—1911թթ պեղել ու բացել է Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները։ Բայց չի զբաղվել Գառնիի ամրոցի և հին
բնակավայրի պեղումներով: Գառնիի կանոնավոր պեղումները ձեռնարկվեցին միայն 1949թ, ՀՍՍՀ ԳԱ հնագիտական արշավախմբի կողմից, պատմաբան, հնագետ Բարկեն Նիկոլայի Առաքելյանի ղեկավարությամբ։ Այն ինչ հայտնաբերվեց այդ պեղումների ժամանակ, ամբողջապես հաստատեց Մ. Սարյանի դեռևս 1945թ․ արված կանխագուշակումները Գառնիի որպես հնագույն բնակավայր լինելու մասին:

**** Խոսքը բուսաբան Ց․ Դավթյանի (1911—1994) մասին է։

Մարտիրոս Սարյանի ընտանեկան արխիվ

Մ.Սարյան, հատոր երկրորդ, 2012թ., Կազմող՝ Ռուզան Սարյան

 

2 идей о “ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

  1. Роберт Геворкян

    Սքանչելի նամակ: Արտասվում եմ կարդալով տողերը: Քանի որ 1991թ-ին ապրելով Թիֆլիսում ինքս անձամբ մասնակցել եմ «Կուսանաց անապատի» բեմահարթակի սպիտակ և վարդագույն մառմարից աննման խաչը և բազմաթիվ տարրերը, կոտրատված ու թափված մնացած իրերը սբ. Գևորգ եկեղեցու բակը տեղափոխելու գործին: Ծանոթ երևույթ է ինձ համար: Սուրբ և մաքուր մեծն Մարտիրոս:

Добавить комментарий