ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԵՐԿԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԵՐԿԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ

Վերջին տարիներին ն «Ակունք» ռ/հ-ի ունկնդիրները Պետրոս Հովհաննիսյանին լսել են հատկապես ադոնցագիտությանը նվիրված հաղորդաժամերին: Վստահաբար կարելի է ասել` Պետրոս Հովհաննիսյանն ադոնցագիտության դպրոցի հիմնադիրն է: Հուրախություն մեզ` պատմաբանը նաև այլ նախասիրություն ունի` Մովսես Խորենացու երկերի մատենագիտությունը: Ընդ որում, դա սոսկ գիտական հետաքրքրություն չէ, այլ նպատակային հետազոտական աշխատանք, առանցքային թեմա, որին մեկ անգամ անդրադառնալուց հետո այլևս չի կարողացել հեռանալ նրանից: Պետրոս Հովհաննիսյանի «Մովսես Խորենացի: Կենսամատենագիտություն» բազմաշերտ և ստվարածավալ աշխատությունն անգնահատելի նվեր է հայագետների և գիտության այս ոլորտով հետաքրքրվողների համար: Ներկայացված են «Պատմություն Հայոց»-ի, նրա առանձին հատվածների, Պատմահորը վերագրվող այլ երկերի հրատարակությունների ցանկերը, ինչպես նաև «Պատմություն Հայոց»-ի թարգմանիչների ու հրատարակիչների կենսագրական բառարանները: Պետրոս Հովհաննիսյանը տալիս է մի շարք ուշագրավ հարցերի պատասխաններ` ե՞րբ է ձևավորվել խորենացիագիտությունը, ովքե՞ր են հայ և օտար ամենահանրահայտ ուսումնասիրողները, Պատմահոր քանի՞ երկ է հասել մեզ, ի՞նչ երկեր են նրան վերագրվում, արդյո՞ք նրա բոլորն գործերն են տպագրվել աշխարհաբար, քանի՞ փոխադրություն է հրատարակվել, քանի՞ լեզվով են թարգմանվել Մովսես Խորենացու երկերը և այլն, և այլն:

«Վէմ» ռադիոկայան
20. 11. 2013

Նաև տես՝ Մովսես Խորենացու դասերը

Ձայնագրությունը ներքևում՝

//vem.am/download.php?id=039_Hasmik_Petrosyan%20Hovhnnisyan%20-%2027%2011%2013_1385708571852.mp3

Одна идея о “ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԵՐԿԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Добавить комментарий