ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

***

Սիրում են բնազդով, հանցագործություններն են անում բնազդով, բոլոր մեծ գյուտերը հայտնաբերվել են բնազդով: Գիտակցությունը սոսկ ճանաչում է այն, ինչ հայտնագործում է բնազդը:

***
Տերյանի գլխավոր դասը, իհարկե, նրա պոեզիան է:

***

Մեր հայրենիքում մեզ սպանեցին,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:

***

Հայրենիքի մտավորականությունը, ինչպես նաև լրագրողները (որ մեր լեզվի աղտոտման կամ մաքրման գործում վճռական դեր ունեն խաղալու, հավատացե՛ք) հասել են արդեն գիտակցության այնպիսի աստիճանի, որ կեղծ ոսկերիզների ամեն մի ջանք հակառակ արդյունք է տալիս և տալու է…
«Պարույր Սևակի կտակը», տպագրվել է Փարիզում, 28. 02. 1969

 

ՇՈՒՏՈՎ…

Добавить комментарий