ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ NAIRI ZARYAN

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ (Հայաստան Եղիազարյան) Nairi Zarian

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ NAIRI ZARYAN

Նաիրի Զարյան (Հայաստան Եղիազարի Եղիազարյան), բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ:  Հայաստանի գրողների միության անդամ 1934-ից: Հայաստան Եղիազարյանը Նաիրի  Զարյան գրական անունն է ընդունել Եղիշե Չարենցի խորհրդով:

Ծնվել է 1900-ի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Արճակ գավառի Խառակոնիս  գյուղում:  Մեծ եղեռնի ժամանակ զրկվելով ծնողներից, քրոջ՝ Երանուհու հետ գաղթել է Երևան և մեծացել մանկատներում: 1918-ին որպես աշխարհազորային կռվել է Արևելյան Հայաստան ներխուժած թուրքերի դեմ: 1927-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933-ին՝ Սանկտ Պետերբուրգի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան: Մի քանի տարի գրական խմբագրական աշխատանք է կատարել հանրապետության ամսագրերում: 1944-46-ին Հայաստանի գրողների միության նախագահն էր: Եղել է խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահը: Հայկական թատրոնները բեմադրել են նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները: 1980-ին Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է Ն.Զարյանի «Հացավանը» (բեմականացումը՝ արվեստի վաստակավոր գործիչ Ե.Ղազանչյանի): Զարյանի ստեղծագործությունները թարգմանվել են և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, չեխերեն, լատիշերեն, վրացերեն, բուլղարերեն, ուզբեկերեն, սլովակերեն, լեհերեն, ուկրաիներեն: Մահացել է 1969-ի հուլիսի 11-ին, Երևանում:

Արա Գեղեցիկ և Շամիրամ by Italian artist Juliano Zasso (1833-1889) Ara Geghetsik dead body brought to Shamiram...

Добавить комментарий