ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ AVETIQ ISAHAKYAN

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

— Անին մենք մեր ետևումը չունենք, այլ մեր առաջը: Որքան տարիները հեռանում են, այնքան մենք մոտենում ենք նրան:

***

— Հայրենասիրությունն այն է, որ հայերն ամենուրեք իրար պատկանեն և միասին` Հայրենիքին:

***
— Համառոտությունը հանճարի հոգին է:

***
— Աշխարհն եղավ Հայաստան և պիտ մնա Հայաստան:

***
— Իմ հոգին կրեց բոլոր այն վերքերը, խոցերը, մահերը, որ կրեց հայ ժողովուրդը: Այն բոլոր հրացաններն իմ հոգու մեջ պայթեցին…

***
— Ո՞ւր են այն մարդիկ, Տոլստոյի պես, որ ապրում են միայն ոգով ու ճշմարտությամբ:

***
— Դուք գիտեք` ովքե՛ր են իմ պաշտելիները. Քրիստոսը, Զրադաշտն ու Բուդդան, Լաո-Թզեն ու Կոնֆուցիուսը, Մովսեսն ու Սոկրատը…
— Մահմեդ, Քրիստոս, Մովսես միևնույն մարդն են` զանազան ղալիպներով, կաղապարներով, ձերով, բայց նույն մարդ գաղափարից:

***
— Խեղճ հայ ժողովուրդ, ո՛չ ապրեցիր, ո՛չ էլ մեռար հազարամյակների մեջ:

***
— Որտեղ հայի արյուն է թափվում, այնտեղ իմ արյունն է թափվում:

***
— Առաջ սպաների նշանաբանն էր. «Հոգիդ` Աստծուն, կյանքդ` ցարին, հայրենիքին, ընկերներիդ, պատիվդ` ոչ ոքի»: Իսկ հիմա` «Հոգիդ` փողին, կյանքդ` փողին, պատիվդ` փողին»:

***
— Մեծագույն ճարտարապետը Սովետական Հայաստանի, սակավաթիվ մեծագույն ճարտարապետներից մեկը ամբողջ Միության մեջ (խոսքը Ա. Թամանյանի մասին է):
— Ալ. Թամանյան: Մի ամբողջ աշխարհ ճարտարապետական անսպառ հմտությունների, փորձառությունների, խորամանկ տեսությունների և անթերի ճաշակի:

***
— Վա՜յ այն ժողովրդին, որ չի կարող ծնել և կրթել հերոսացման ընդունակ զավակներ: Այդպիսի ժողովրդի վրա հնչում է թաղման տխուր զանգը:

***
— Սիրով չափեցեք ամեն ինչ, սա թող լինի միակ չափը:

Ավետիք Իսահակյան Աբու Լալա Մահարի
//

1921-ին Հ. Թումանյանը Վիեննա` Ա. Իսահակյանին գրում է.
«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Одна идея о “ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ AVETIQ ISAHAKYAN

Добавить комментарий