«Դուզ (ճիշտ) խոսողի գլուխը ծակա ա»:
«Դուզ խոսողի գդակը ծակ կըլնի»:
«Ղորդ (ճշմարիտ) զուրցողի գլուխը կոտոշով (պոզ) է»:
«Ճիշտ խոսողի ձին պտի թամքած ըլնի»:
«Դրուստ խոսողի ձին թամքած պտի ըլնի, որ փախչի»:
«Շիտակ ասողին ձին տակն պետք ա»:
«Օղորթ (ճշմարիտ) խոսողի ձին դուռն է»:
«Ճշմարիտ խոսողի տակին մի Արաբստանի ձի պիտի»:
«Դրուստ խոսող ձին դռանը պիտի, վուտն էլ ուզանգռումը (ասպանդակ)»:
«Շիտակ ասողը տեր չունի»:
«Ղորդ զուրցողը տեղ չունենար»:
«Շիտակ ըսողը դո՞ւն մնացիր»:
«Շիտակ զուրցողը քե՞զ են դրեր»:
«Ամեն բան դրուստ չի ասվի»:
«Շիտակ խոսքը հանաքով կասեն»:
«Ծուռ նստինք, շիտակ խոսինք»:
«Շիտակ պատը չփլչիր»:
«Շիտակ ճամբով քալողը չը դադրի»:
«Շիտակ ճամփի ման եկողը հայելումն էլ կերևա»:
«Շիտակ մարդը ծուռ բան չսիրեր, ծուռին ալ շիտակ չըսեր»:
«Դյուզին պատիժ չը կա»:
«Հազար խփին, մե դրուստ ասիլ տան»:
«Հազար սուտ մեկ ղորդ չաժեր»:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ)
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Ա. Տ. Ղանալանյան,
ԱՌԱԾԱՆԻ
Շնորհակալություն Ձեզ, հետաքրքիր և բովանդակալից նյութեր տեղադրելու համար․․․․.